Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.01.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.01.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.01.2021
Дата вступления в силу
03.01.2021

02.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունվարի 2021 թվականի N 1-Ա

 

ՊԱՍՍԻՈՆԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Պետական, հասարակական գործիչ Պասսիոնարիա Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան


02.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2021 թ.

հունվարի 2-ի N 1-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՊԱՍՍԻՈՆԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Ստեփանյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան  - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան  - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Գ. Մելքոմ Մելքոմյան

 - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան  - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ս. Բոստանջյան  - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ
Վ. Խաչատրյան  - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Թադևոսյան  - Պ. Հակոբյանի ամուսին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան