Գլխավոր տեղեկություն
Номер
N 911-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.11.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.11.2021
Дата вступления в силу
11.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 911-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) «Ունիվերսալ-Օրդեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02572382) և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00475611) 2021 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված N 01-12102021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ապրանքների մատակարարում` 33,996,802 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» ծրագրի մասին» N 800-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ