Գլխավոր տեղեկություն
Номер
N 1549-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2021
Дата вступления в силу
25.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1549-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման՝

1) 6-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

2) N 4 հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) կենսաթոշակառուի անվամբ Էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները կենսաթոշակառուին մատուցել, այդ թվում՝ կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում կամ ավտոմատ գանձման մեքենաների կամ կանխիկացման այլ ինքնասպասարկման սարքերի միջոցով Էլեկտրոնային փողը կանխիկացնել, անվճար (առանց միջնորդավճարների)։ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում կենսաթոշակառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել կենսաթոշակառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է կենսաթոշակառուն).».

3) N 4 հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է կենսաթոշակառուներին տրամադրված կենսաթոշակի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին քաղաքային բնակավայրերում ծառայությունները մատուցում է անվճար։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմ- բերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման՝

1) N 4 հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) նպաստառուի անվամբ էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվը բացել և սպասարկել, ծառայությունները մատուցել, այդ թվում՝ նպաստառուի բնակության վայրի հասցեում կամ կազմակերպության գրասենյակում կամ ավտոմատ գանձման մեքենաների կամ կանխիկացման այլ ինքնասպասարկման սարքերի միջոցով Էլեկտրոնային փողը կանխիկացնել, անվճար (առանց միջնորդավճարների)։ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո քաղաքային բնակավայրերում նպաստառուի բնակության վայրի հասցեում նրա Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին առկա միջոցները կանխիկ եղանակով վճարելու դեպքում ծառայությունները մատուցել նպաստառուի և կատարողի միջև կնքված Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման պայմանագրով սահմանված գնով (վճարում է նպաստառուն).».

2) N 4 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Սույն պայմանագրով նախատեսված՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը մատուցած ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է ծնողին տրամադրված նպաստի գումարի մեկ տոկոսի չափով միջնորդավճար: 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո կատարողը պատվիրատուին ծառայությունները քաղաքային բնակավայրերում մատուցում է անվճար։»։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համատեղ առաջարկություն՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից կենսաթոշակները, նպաստները կանխիկ եղանակով և գյուղական բնակավայրերում անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման սակագների վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան