ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1056-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 798-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 19-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 798-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում և N 2 հավելվածի վերնագրում «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման համակարգի բարեփոխումների իրականացումը» բառերը փոխարինել «Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները» բառերով.
2) վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
3) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
4) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) նպատակն է շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստել ոլորտի բարեփոխումների իրականացմանը:»,
բ. 2-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «գնահատման համակարգի» բառերը,
գ. 3-րդ կետից հանել «, բայց ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով» բառերը,
դ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 12-րդ կետը «ՀԿ-ների,» բառերից հետո լրացնել «դեսպանատների,» բառով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1056-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 19-ի N 798-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (համակարգող խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (համակարգող խորհրդի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
24.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |