Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-218-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1465
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.11.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.12.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի երրորդ մասում «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան
   

2005 թ. դեկտեմբերի 3
Երևան
ՀՕ-218-Ն