Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-187-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (16.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1317
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.10.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.11.2005
Дата вступления в силу
16.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1881 -րդ հոդվածով.
 

«Հոդված 1881.  Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը


Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) համապատասխան անձանց կողմից չիրականացնելը կամ փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակն անհատույց չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-187-Ն