Գլխավոր տեղեկություն
Номер
N 769-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.09.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.09.2021
Дата вступления в силу
24.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 769-Ա

 

«ԻՄ ՔԱՅԼԸ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 175,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն մարզերի մշակույթի տներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01282864) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02704414) 2021 թվականի օգոստոսի 18-ին կնքված N 002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային և տեսաձայնային սարքավորումների մատակարարում` 12,642,505 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Նոութ.Ամ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2021 թվականի օգոստոսի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 8 հատ դյուրակիր համակարգչի մատակարարում` 1,792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան

 

Երևան


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 769-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն Հայաստանի համայնքներին մարզերի մշակույթի տների կարողությունների զարգացման միջոցով՝ կատարելով հետևյալ միջոցառումները․ տեխնիկական վերազինում, երիտասարդական տարածքների վերանորոգում, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում, համայնքի երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն, համայնքի երիտասարդների համար ժամանցային տարածքի ստեղծում, ինչպես նաև մարզային մշակույթի տան աշխատակիցների և համայնքի երիտասարդների կողմից համայնքի զարգացման ծրագրերի իրականացում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

4.

Ծրագիրը կատարողը

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամ՝ (Հայաստանի Հանրապետություն, 0010 քաղ. Երևան, Տերյան 1/1, բն․ 5, ՀՎՀՀ՝ 01282864):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի, Արմավիրի մարզի Մրգաշատի, Կոտայքի մարզի Մեղրաձորի, Տավուշի մարզի Գանձաքարի, Գեղարքունիքի մարզի Լճաշենի, Տավուշի մարզի Բերդի, Լոռու մարզի Ստեփանավանի և Շիրակի մարզի Արթիկի համայնքները՝ մշակույթի

բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

175,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արագածոտնի մարզի «Օշականի մշակույթի պալատ» ՀՈԱԿ, Արմավիրի մարզի Մրգաշատի համայնքին կից մշակույթի տուն, «Կոտայքի մարզի Մեղրաձորի մարզամշակութային կենտրոն» հիմնարկ, Տավուշի մարզի Գանձաքարի մշակույթի տուն ՀՈԱԿ, Գեղարքունիքի մարզի Լճաշենի համայնքին կից Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տուն, Տավուշի մարզի «Բերդի

մշակույթի տուն» հիմնարկ (ՀՄ), Լոռու մարզի «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ, և Շիրակի մարզի «Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. ՀՀ մարզերի 8 մշակույթի տներին (Օշականի մշակույթի պալատ, Մրգաշատի մշակույթի տուն, Մեղրաձորի մշակույթի տուն, Գանձաքարի մշակույթի տուն, Լճաշենի մշակույթի տուն, Բերդի մշակույթի տուն, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն և Արթիկի մշակույթի տուն) տեխնիկայի տրամադրում, բյուջեն՝ 35,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 29-ը:

2. ՀՀ մարզերի 5 մշակույթի տներում (Օշականի մշակույթի պալատ, Մրգաշատի մշակույթի տուն, Մեղրաձորի մշակույթի տուն, Բերդի մշակույթի տուն, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն) երիտասարդական սենյակների և սանհանգույցի վերանորոգում, բյուջեն՝ 140,000,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. ՀՀ մարզերի 8 մշակույթի տների (Օշականի մշակույթի պալատ, Մրգաշատի մշակույթի տուն, Մեղրաձորի մշակույթի տուն, Գանձաքարի մշակույթի տուն, Լճաշենի մշակույթի տուն, Բերդի մշակույթի տուն, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն և Արթիկի մշակույթի տուն) համար ձեռք է բերվելու/ներմուծվելու է տեսաձայնային տեխնիկա, երաժշտական գործիք, համակարգչային տեխնիկա, կարի մեքենա, վրան, շախմատի էլ֊ժամացույց: Ընդհանուր բյուջեն՝ 35.000.000 դրամ:

2. ՀՀ մարզերի 5 մշակույթի տներում (Օշականի մշակույթի պալատ, Մրգաշատի մշակույթի տուն, Մեղրաձորի մշակույթի տուն, Բերդի մշակույթի տուն, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն) երիտասարդական սենյակների և սանհանգույցի վերանորոգման համար նախատեսված վերանորոգման ծառայության, շինանյութի, կահույքի, ներքին հարդարման այլ

պարագաների ձեռքբերում/ներմուծում: Ընդհանուր բյուջեն՝ 140.000.000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում «ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հիմնադրամի ներքին վերահսկման կանոնակարգով և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական

որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան


23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան