ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 236-Ա
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 21-ի N 236-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային եղանակով իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
2022 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Սնանկության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մաս |
2. |
«Սնանկության կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվության ստացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
2021 թվականի մարտի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 8-րդ մաս |
3. |
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի՝ ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
2020 թվականի հուլիսի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Սնանկության մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս |
4. |
«Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ արդարադա-տության նախարարություն |
2020 թվականի մարտի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մաս |
(հավելվածը փոփ. 02.06.20 N 641-Ա, 09.03.21 N 213-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.2021, N 213-Ա | 10.03.2021, N 236-Ա | |
02.06.2020, N 641-Ա | 03.06.2020, N 236-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|