Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-172-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1030
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.07.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.08.2005
Дата вступления в силу
01.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (19 հունիսի 2004 թվականի, ՀՕ-85, այսուհետ` օրենք) ուժը կորցրած ճանաչել 1-ին հոդվածի նախավերջին պարբերությունը, 17-րդ և 18-րդ հոդվածները:

Հոդված 2. Հանել «Գլուխ 5. Փրկարարական ծառայությունը լիազոր մարմնի կազմում» վերնագիրը:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի «սույն օրենքի 18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-172-Ն