Գլխավոր տեղեկություն
Номер
N 1507-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.09.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.09.2021
Дата вступления в силу
17.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1507-Ա

 

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2011 թվականի փետրվարի 28-ի N 14 և 2019 թվականի հունվարի 21-ի N 16 որոշումների` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Քասախ համայնքի Վ. Տերյան փողոց N 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր` 07-065-0755-0001), 0,70 հեկտար մակերեսով հողամասը` սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2812295, տրված՝ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող «Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի և շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության պայմանագիր, որի նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի «Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` դրանք իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի «Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախ համայնքի «Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


16.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան