ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
04 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՊՀ 30-ԱՄՅԱԿ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ դնել «ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. օգոստոսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի օգոստոսի 4-ի թիվ 113-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ: Հուշադրամի վերին ձախ մասում թողարկման տարեթիվն է՝ 2021, ստորին աջ մասում՝ անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ ДРАМ»:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է ԱՊՀ պատկերանիշը, որից ներքև «ՏԱՐԻ 30 ЛЕТ» մակագրությունն է։ Հուշադրամի եզրագծով «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» և «СОДРУЖЕСТВО НЕЗАВИСИМЫХ ГОСУДАРСТВ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
38,61 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Լուսինե Լալայանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԱՊՀ 30-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2021 թվական: