Գլխավոր տեղեկություն
Номер
N 1458-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2021
Дата вступления в силу
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1458-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1458-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) կողմից տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին (այսուհետ՝ Արմստատ) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Վիճակագրական տեղեկատվության ամբողջականացման և տեղեկատվության որակի ապահովման, դրանց մշակման, ամփոփման և ամփոփ տվյալների հրապարակման նպատակով ՊԵԿ-ը էլեկտրոնային եղանակով Արմստատին է տրամադրում հաշվետու տարվա ընթացքում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, նոտար) կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ անվանական տեղեկատվությունը՝ տարեկան պարբերականությամբ (աճողական տարեսկզբից), ոչ ուշ, քան հաջորդող տարվա հունիսի 1-ը:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ներառում է՝

1) տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) տնտեսավարող սուբյեկտի պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը.

3) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը).

4) տնտեսավարող սուբյեկտի կազմակերպական-իրավական ձևը.

5) տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (պետական գրանցման/հաշվառման) վայրի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի դեպքում՝ բնակության վայրի) հասցեն. մարզը/Երևան քաղաքը, համայնքը, բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման միավորների Հայաստանի դասակարգչի» ծածկագրման, փողոցը, շենքը, բնակարանը, փոստային դասիչը.

6) տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները), որտեղ գրանցված է (են) դրանց հսկիչ-դրամարկղային մեքենան (մեքենաները). մարզը/Երևան քաղաքը, համայնքը, բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը՝ համաձայն «Վարչատարածքային բաժանման միավորների Հայաստանի դասակարգչի» ծածկագրման, փողոցը, շենքը, բնակարանը, փոստային դասիչը.

7) տնտեսավարող սուբյեկտի տնօրենի և (կամ) առցանց լիազոր անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

8) տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ ՊԵԿ-ի տվյալների շտեմարանի «Կարգավիճակը» դաշտում առկա գրառումը՝ գործող, լուծարված, ժամանակավոր դադարեցված, սնանկ և այլն.

9) տնտեսավարող սուբյեկտի հաշվետու ժամանակաշրջանի իրացման շրջանառությունը. ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի 16[Ա] և (կամ) շրջանառության հարկի հաշվարկի 17 և 22 տողերի տվյալները և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառությունը.

10) տնտեսավարող սուբյեկտի հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով հաշվարկված ակցիզային հարկի գումարը.

11) տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատողների միջին տարեկան թվաքանակը.

12) տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության տեսակի (տեսակների) ծածկագրերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» 5-նիշ մակարդակի, և յուրաքանչյուր տնտեսական գործունեության տեսակի մասով իրացման շրջանառության տեսակարար կշիռը ընդամենը իրացման շրջանառության մեջ (%-ով).

13) տնտեսավարող սուբյեկտի ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու վերաբերյալ տեղեկատվությունը` հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտի կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված հայտարարությունը.

14) ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի 23-րդ, 24.1-ին, 24.2-րդ, 24.8-րդ և 34-րդ կետերի տվյալները.

15) շրջանառության հարկի հաշվարկի բոլոր տողերի տվյալները.

16) հաշվետու տարվա շահութահարկի գումարը և շահութահարկի գումարը՝ հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո, մասնավորապես՝ շահութահարկի հաշվարկի 1-ին բաժնի 88-րդ և 102-րդ կետերի տվյալները, ինչպես նաև 8-րդ բաժնի 1-34-րդ կետերի 3-րդ և 6-րդ սյուների տվյալները.

17) բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի բոլոր տողերի տվյալները.

18) «միկրոձեռնարկատիրության սուբյեկտ» համարվելու մասին նշումը՝ հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտի կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված հայտարարությունը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվության ամբողջականության և որակին (դասակարգումներ, անհամապատասխանություններ, բացթողումներ և այլն) առնչվող հարցերի մասով Արմստատը երկամսյա ժամկետում տեղեկացնում է ՊԵԿ-ին՝ ՊԵԿ շտեմարանի տվյալների ճշգրտման և հետագայում դրանց բացառման նպատակով:

5. Սույն կարգի շրջանակում ՊԵԿ-ի կողմից Արմստատին տրամադրվող տեղեկատվությունը հանդիսանում է հարկային գաղտնիք, որը Արմստատի կողմից «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթների համաձայն որակվում է որպես վիճակագրական գաղտնիք և կարող է օգտագործվել բացառապես վիճակագրական նպատակներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան