Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-159-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (13.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.989
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.07.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.08.2005
Дата вступления в силу
13.08.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 22-րդ հոդվածում`

ա) «ժթ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները`

- կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով,

- օրենքով սահմանված դեպքերում պարտապանին անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներով.».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իա» և «իբ» կետեր.

«իա) պարտապանը` սեփական անվճարունակությունը (սնանկությունը) ճանաչելու համար ներկայացվող հայցադիմումներով.

իբ) դիմողները` վճարման կարգադրություններ արձակելու մասին դիմումներով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետի «իբ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-159-Ն