ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2013 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ սահմանելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.4-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 14.10.21 N 1670-Ն)
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
2. Կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 20-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրել՝
1) փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվություն ստանալու համար դիմումի ձևը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագները.
3) փոստային կապի ծառայությունների և էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու ընթացակարգը:
(2-րդ կետը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում ապահովել վճարումների պետական էլեկտրոնային համակարգում Կադաստրի կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվի համարի բացումը և տեղադրումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար հաստատված սակագների վճարման նպատակով:
(3-րդ կետը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտեին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների սակագները:
(4-րդ կետը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսաներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 14 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:
2. Փոստային կապի միջոցով կարող են պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ Հայցվող տեղեկատվությունը դիմողին տրամադրվում է փոստով՝ պատվիրված նամակով, եթե դիմումատուն դիմումի հետ միասին (այդ թվում՝ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով) ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը:
(2-րդ կետը խմբ. 14.10.21 N 1670-Ն)
3. Դիմումի մեջ դիմողի էլեկտրոնային հասցեն նշված լինելու դեպքում՝ տեղեկատվության տրամադրման մերժման կամ կասեցման վերաբերյալ գրությունն առաքվում է նաև էլեկտրոնային կապի միջոցով:
4. Դիմումատուի կողմից տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը չներկայացվելու կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց ծածկագիրը և վճարման ամսաթիվը չնշվելու դեպքում տեղեկատվությունը դիմողին փոստով չի առաքվում:
5. Փոստային կապի միջոցով տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը կատարվում է դիմողի կողմից` Կադաստրի կոմիտեի արտաբյուջետային գանձապետական հաշվին, Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված սակագներին համապատասխան:
(5-րդ կետը փոփ. 14.10.21 N 1670-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 14.10.21 N 1670-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2021, N 1670-Ն | 16.10.2021, N 100-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|