Գլխավոր տեղեկություն
Номер
N 758-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
17.09.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.09.2021
Дата вступления в силу
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 758-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնի կառուցում, բժշկական սարքավորումներով վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 682-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «308,500,000 դրամ» բառերը փոխարինել «311,861,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «ԳԵՈՌԻՍԿ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00051495) հետ 2021 թվականի հուլիսի 27-ին կնքված N ՀՄ-10/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինժեներաերկրաբանական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,361,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 758-Ա որոշման

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իր 17 ամյա գործունեության ընթացքում կարևորել է բնակչության առողջության պահպանումը։ Անհրաժեշտ գիտելիքներն ու միջոցները հասանելի դարնձնելը գյուղական համայնքների բնակիչներին և բուժ անձնակազմին եղել է առաջնահերթություն։ Հաշվի առնելով կատարված աշխատանքը առողջապահության ոլորտում, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանի գյուղական համայնքների բժշկական հաստատությունների ներկայիս վիճակը, հիմնադրամը որոշում է կայացրել Դսեղ համայնքում կառուցել նոր առողջության կենտրոն։ Ներկայումս Դսեղն ունի առողջության կենտրոն, այն կառուցվել է «Հայկական Կարմիր խաչի ընկերության» աջակցությամբ 1990 թվականին։ Շենքային վատ պայմաններն անհնար են դարձնում որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը համայնքների բնակիչներին։

Ծրագրի նպատակն է Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքների բնակիչներին մատուցել բարձրորակ բժշկական ծառայություններ, ավելացնել հասանելի բժշկական ծառայությունների քանակը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը նախատեսվում է կառուցել Դսեղ համայնքի տարածքում, ոչ հեռու ներկայումս գործող առողջության կենտրոնի տարածքից։

Առողջության կենտրոնի կառուցապատման մակերեսը կազմում է 350 ք/մ, իսկ ընդհանուր տարածքը՝ ավտոկայանատեղի և այգի մոտ 2000 ք/մ։ Կենտրոնի ժամանակակից շենքային պայմանները, բժշկական նորագույն անհրաժեշտ սարքավորումներն և համապատասխան կահավորումը կստեղծեն տարածաշրջանում նմանը չունեցող ամբուլատոր ծառայություններ մատուցող հաստատություն՝ իր յուրօրինակ միջավայրով։

Նախատեսվում է բարեկարգել նաև շենքի շրջակայքը։ Նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղի, ինչպես նաև լուսավորվելու է առողջության կենտրոնի շրջակայքը։ Այս պահին Դսեղի ամբուլատորիայի ծառայություններից օգտվում են շուրջ 5,000 բնակիչ շրջակա 7 գյուղերից։ Մենք նախատեսում ենք սպասրկամն շրջանակը ավելացնել և ներգրավել ևս 6 գյուղ։ Այդ դեպքում ընդհանուր սպասրկվող բնակիչների թիվը կանցնի 10,000-ը։

Նոր կառուցվող շենքը պետք է փոխարինի այս պահին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կենտրոնին, որի շենքային և գույքային պայմանները անհնարին են դարձնում նշված ծառայությունների պատշաճ մատուցումը։ Նախատեսվում է ներկումս գործող «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմին տեղափոխել նոր կառուցվող առողջության կենտրոն ամբողջովին անվճար հիմունքներով, իսկ բնակչության մատուցվող բոլոր պետական ծառայությունները կշարունակվեն մատուցվել համաձայն ՀՀ օրենսդրության։ Այն ծառայությունները որոնք մատուցվում են անվճար (պետ. պատվերով)՝ կշարունակվեն նույն կերպ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը հագեցված է լինելու նորագույն բժշկական սարքավորումներով՝ ինչը թույլ կտա ներգրավել հյուր-բժիշկ մասնագետների։ Հյուր-բժիշկների կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի սակայն չեն գերազանցի կազմակերպված այցի(երի) ինքնարժեքը։ Այսպիսի այցերը հնարավոր է կազմակերպվեն շաբաթական և ամսական հաճախականությամբ։ Նշված այցերի նպատակն է հասանելի դարձնել տարածաշրջանում բացակա/չներկայացված բժշկական ծառայությունները։ Հիմնականում ներգրավելու ենք նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող

բժիշկների։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Լուռու մարզ, Դսեղ համայնք, համայնքային զարգացում, առողջապահություն։

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 311,861,000 ՀՀ դրամ։

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Դսեղ, Չկալով, Դեբետ, Մարց, Ձորագետ, Քարինջ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Անտառամուտ, Թումանյան, Լոռուտ, Շամուտ, Ահնիձոր և Աթան համայնքներ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շինարարություն՝

● Նախագծման աշխատանքներ՝ 7,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։

● Ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական ծառայությունների մատուցում՝ 3,361,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։

● Հեղինակային հսկողության աշխատանքներ՝ 2,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 01-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը։

● Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Կմախքի շինարարության (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ, դուռ) աշխատանքներ՝ 94,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը,

● Oդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 15,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի

1-ը,

● Ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 15,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը,

● Էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման ցանցի կառուցում և մոնտաժային աշխատանքներ՝ 5,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

● Էլեկտրաէներգիայի մատակարարման ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 3,500,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,

● Ներքին հարդարման աշխատանքներ՝ 45,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը։

Գենպլանային բարեկարգում՝

● Ավտոկայանատեղիի կառուցման և բակային տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը։

Սարքավորումների և կահույքի ձեռքբերում՝

● Բժշկական սարքավորումների ձեռքբերում (ավտոկլավ, ուլտրամանուշակագույն լույս, ռենտգեն սարք, կլինիկական լաբորատորիա, լաբորատոր պարագաներ և նյութեր, գինեկոլոգիական աթոռ, պատգարակներ և այլ բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Կահույք և կահավորման պարագաներ (աթոռ, սեղան, պահարան, գորգ, նկար, վարագույր, լամպ)՝ 15,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև

2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Համակարգչային սարքավորումներ (համակարգիչ, մոնիտոր, անվտանգության համակարգ, տպիչ, հեռախոս) 4,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Գովազդային ծառայություններ և պարագաներ՝ 10,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Բեռնափոխադրման ծախսեր՝ 3,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Բժշկական անձնակազմը սպասարկող շտապ օգնության մեքենա՝ 20,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

● Բացման միջոցառման ծախսեր՝ 5,000,000 ՀՀ դրամ արժողությամբ նախատեսվում է ձեռք բերել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և/կամ կնքել՝

● Կապալի պայմանագրեր

○ Շինություն՝ հիմքեր, պատեր, առաստաղի ծածկ, տանիք, պատուհաններ, դռներ - 74,000,000 ՀՀ դրամ։

○ Ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական ծառայություններ - 3,361,000 ՀՀ դրամ։

○ Օդափոխության համակարգի նախագծում և տեղադրում - 10,000,000 ՀՀ դրամ։

○ Ջրամատակարարման և կոյուղաջրերի կառավարման ցանցի նախագծում և շինարարություն - 10,000,000 ՀՀ դրամ։

○ Էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման ցանցի կառուցուման և մոնտաժային աշխատանքներ - 5,000,000 ՀՀ դրամ։

○ Էլեկտրաէներգիայի մատակարարման ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ - 3,500,000 ՀՀ դրամ։

○ Ներքին հարդարման աշխատանքներ - 30,000,000 ՀՀ դրամ։

○ Ավտոկայանատեղիի կառուցման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ - 20,000,000 ՀՀ դրամ։

● Ծառայությունների մատուցման պայմանագրեր

○ Գովազդային ծառայությունների և պարագաների - 10,000,000 ՀՀ դրամ։

○ Բեռնափոխադրման ծառայությունների մատուցման - 2,000,000 ՀՀ դրամ։

○ Տեղխնիկական հսկողության - 20,000,000 ՀՀ դրամ։

○ Հեղինակային հսկողության - 2,000,000 ՀՀ դրամ։

○ Նախագծման աշխատանքների - 7,000,000 ՀՀ դրամ։

○ Կենտրոնի բացման միջոցառումների ծառայություններ - 5,000,000 ՀՀ դրամ։

● Մատակարարման պայմանագրեր

○ Շին. նյութերի ձեռքբերման՝ մալուխ, ցեմենտ, տուֆ, ապակի, ավազ, գիպս, երկաթբետոն, լցանյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, հիմնաներկ, ձայնամեկուսիչ նյութեր, ճոպան, պաստառ, ջերմամեկուսիչ նյութեր, տախտակ, մեխ, տրավերտին, ամրան, ներկ, ասֆալտ, լեդ լուսավորիչ, անցակետի արգելաձող և այլ անհրաժեշտ շին. նյութեր - 45,000,000 ՀՀ դրամ։

○ Բժշկական սարքավորումների մատակարարման - 10,000,000 ՀՀ դրամ։

○ Կահույքի և կահավորման պարագաների մատակարարման - 15,000,000 ՀՀ դրամ։

○ Համակարգչային սարքավորումների մատակարարման - 4,000,000 ՀՀ դրամ։

○ Բժշկական անձնակազմը սպասարկող շտապ օգնության մեքենայի ձեռքբերման - 20,000,000 ՀՀ դրամ։

○ Վառելիքի ձեռքբերման - 1,000,000 ՀՀ դրամ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում՝

● Կեղտաջրերի մաքրման կայան - 5,000,000 ՀՀ դրամ։

● Բժշկական սարքավորումներ - 10,000,000 ՀՀ դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝

● Գովազդային ծառայություններ և պարագաներ - 10,000,000 ՀՀ դրամ։

● Բեռնափոխադրման ծառայություններ - 2,000,000 ՀՀ դրամ։

● Կենտրոնի բացման միջոցառումների ծառայություններ - 5,000,000 ՀՀ դրամ։

● Վառելիքի ձեռքբերում - 1,000,000 ՀՀ դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի, Դսեղի համայնքապետարանի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն ինականացնելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. Պապիկյան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ