Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/5597/05/19

Վարչական գործ թիվ ՎԴ/5597/05/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա Առաքելյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ա/Ձ Գայանե Մելքումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03102019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Ա/Ձ Գայանե Մելքումյանի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից 09072019 թվականի թիվ 03-202՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ա/Ձ Գայանե Մելքումյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 09072019 թվականի թիվ 03-202՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 16082019 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03102019 թվականի որոշմամբ Ա/Ձ Գայանե Մելքումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16082019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Գայանե Մելքումյանը (ներկայացուցիչ Սարգիս Մադաթյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն հայցվորը 2015 թվականի օգոստոս ամսից ի վեր իրականացրել է հոգեհանգստի կազմակերպման ծառայություն` վճարելով դրա համար նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև պահպանելով օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջները: 2018 թվականին հերթական անգամ 2019 թվականի ընթացքում հոգեհանգստի կազմակերպման ծառայությունների մատուցման թույլատվության համար դիմում ներկայացնելուց հետո հայցվորը Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 16-ի N 19/Ն-2 մերժման գրությամբ տեղեկացել է, որ բացի օրենքով նախատեսված փաստաթղթերից (որոնք հայցվորը միշտ ներկայացրել է պատշաճ կարգով) անհրաժեշտ է նաև «Թասդ Բեր» ՍՊԸ-ի համաձայնությունը` Երևան քաղաքի ավագանու 30042015 թվականի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» թիվ 319-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի գ) ենթակետի համաձայն:

«Թասդ Բեր» ՍՊԸ-ին տրված հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը կայացվել է օրենքի խախտմամբ: Այդ վարչական ակտի առկայության պայմաններում հայցվորի համար ստեղծվել են օրենքով սահմանված իր իրավունքներն իրացնելու խոչընդոտներ:

Վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական կարգավորումների համակարգային վերլուծությունից բխում է, որ սույն գործով խախտվել են ՀՀ օրենսդրությամբ հայցվորին ընձեռնված իրավունքները, և հայցվորը համարվում է շահագրգիռ անձ:

Բողոք բերող անձը սկսած 2015 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ թույլտվության հիման վրա քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների իրականացում և (կամ) մատուցում:

Վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունմամբ բողոք բերած անձի վրա հավելյալ բեռ է ավելացել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար: Մասնավորապես՝ վերջինս պարտավոր է ստանալ երրորդ անձի համաձայնությունը: Ակնհայտ է, որ վարչական ակտի՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու հանգամանքը անմիջական կապ ունի բողոք բերած անձի իրավունքների իրացման հետ: Ստացվում է, որ վարչական մարմնի կողմից ոչ իրավաչափ վարչական ակտի ընդունմամբ խոչընդոտ է ստեղծվել հայցվորի սուբյեկտիվ իրավունքի իրացման համար:

Բողոքարկվող որոշման կայացման հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ հայցվորը դատարան է դիմել այն պատճառով, որ ոչ իրավաչափ վարչական ակտի հասցեատերը չի տալիս իր համաձայնությունը Ա/Ձ Գայանե Մելքումյանին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:

Հարկ է նկատել, որ ստորադաս դատարանների կողմից խեղաթյուրվել են դատական վեճի հիմքում դրված իրավահարաբերությունները: Մասնավորապես՝ տվյալ դեպքում վեճը բխում է հանրային իրավահարաբերությունից: Վարչական մարմնի կողմից կայացվել է ոչ իրավաչափ վարչական ակտ, որը խոչընդոտներ է հարուցել Ա/Ձ Գայանե Մելքումյանի իրավունքների իրացման համար: Մինչդեռ ստորադաս դատարանների կողմից վերլուծության են ենթարկվել բողոքաբերի և երրորդ անձի միջև առկա մասնավոր իրավահարաբերությունները, որոնք ոչ մի էական նշանակություն չունեն սույն վարչական գործի համար:

Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ բողոքաբերի կողմից փորձ է արվել երրորդ անձից համաձայնություն ձեռք բերելու, այնուամենայնիվ նշվածը հիմնավորող որևէ ապացույց հայցադիմումին կից դատարան չի ներկայացվել, ուստի անհիմն է նաև Դատարանի նման եզրահանգումը: Դատարան դիմելու հիմքը ոչ իրավաչափ վարչական ակտի կայացումն է և նման վարչական ակտի գոյության պայմաններում՝ ՀՀ օրենսդրությամբ բողոքաբերի համար առաջացած խոչընդոտները:

Դատարանը, ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված հայցադիմումի բովանդակությունը, առնվազն պետք է հանգեր այն եզրակացության, որ հայցվորը համարում է և ողջամտորեն ունի բավարար հիմքեր համարելու, որ վարչական ակտի կայացմամբ խախտվել է իր իրավունքը, սահմանափակվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, խոչընդոտներ են ստեղծվել այդ իրավունքի իրացման համար:

Մինչդեռ թե´ Դատարանը, թե´ Վերաքննիչ դատարանը անտեսել են հայցվորի իրավունքի խախտման փաստը և խեղաթյուրելով հայցի հիմքում ընկած իրավահարաբերությունների բնույթը, ըստ էության խնդիրը դիտարկել են մասնավոր իրավահարաբերությունների տիրույթում՝ քննության առարկա չդարձնելով հանրային իրավահարաբերությունների տիրույթում ծագած վեճը:

 

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել (վերացնել) Վերաքննիչ դատարանի 03102019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի դատական կարգով բողոքարկման իրավական հարցին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե´ս, Կարինե Ջլավյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն տեսակետը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցադիմումի ընդունումը մերժելու այն հիմքին, որ հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցադիմում ներկայացնելու իրավունքի ակնհայտ բացակայության պարագայում դատարանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է մերժել դրա ընդունումը: Օրենսդիրը նման իրավակարգավորմամբ իրավացիորեն խուսափել է ոչ տեղին ու քննության ոչ ենթակա գործերի հետազոտությունից, ինչը հանգեցնում է դատարանի ավելորդ և անհիմն ծանրաբեռնվածության և դատարանի վարույթում գտնվող մյուս գործերի քննության ձգձգումների: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն: Այսինքն` սույն իրավական կարգավորումը կարող է վերաբերել միայն հայցադիմում ներկայացնելու` չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ իրավունք չունենալուն, երբ դատարանն աներկբայորեն և հիմնավոր կերպով գտնում է, որ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդպիսի հայցադիմում ներկայացնելու իրավունք չուներ:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ակնհայտորեն նման իրավունք չունեցող անձի կողմից հայցադիմում ներկայացվելու պարագայում հայցադիմումը վարույթ չի ընդունվում, քանի որ վարչական դատավարությունում հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց են տալիս, որ հայցվորն այդ գործով շահագրգիռ անձ չի հանդիսանում (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադարձ կատարելով սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար վարչական դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե արդյոք հայցադիմում ներկայացրած սուբյեկտը հանդիսանում է իր առերևույթ խախտված «իրական (ռեալ)» իրավունքների պաշտպանությամբ դատարան դիմելու իրավունք ունեցող շահագրգիռ անձ, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցադիմումին ներկայացվող վերոգրյալ ձևական պահանջների պահպանումը կարևոր նշանակություն ունի դատարանի կողմից հայցադիմումը ներկայացրած իրական սուբյեկտին պարզելու և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման հարցը լուծելու համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ Երևան քաղաքի, Թևոսյան փողոց թիվ 14 (նախկին 10/բ) հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Մարիամ Նիկսարյանին թ 3)։ Մարիամ Նիկսարյանի և «Գայանե Մելքումյան» ԱՁ-ի միջև 07082015 թվականին կնքվել է «Անհատույց օգտագործման տրամադրելու մասին» պայմանագիր, որով Մարիամ Նիկսարյանը «Գայանե Մելքումյան» ԱՁ-ին անհատույց օգտագործման է տրամադրել ՀՀ Երևան քաղաքի, Թևոսյան փողոց թիվ 14 (նախկին 10/բ) հասցեում գտնվող 0.1394 հա մակերեսով հողամասը և 183.5 քմ մակերեսով շենքը, շինությունը թ 9)։ Երևանի քաղաքապետի 20072015 թվականի թիվ 2220-Ա որոշման համաձայն ՀՀ Երևան քաղաքի Թևոսյան փողոց թիվ 10/բ հասցեում գտնվող, Մարիամ Նիկսարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանվել է որպես հասարակական (քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայության օգտագործման նպատակով) նշանակության թ 10)։ 2015 թվականից մինչ 2019 թվականը հայցվորը վերոնշյալ հասցեում իրականացրել է հոգեհանգստի ծառայություն թ 11-12)։ 14122018 թվականին հայցվորը հերթական անգամ դիմել է Երևանի քաղաքապետին՝ Թևոսյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքում քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվություն ստանալու համար: Երևանի քաղաքապետարանի 14012019 թվականի թիվ 15/01-Ն-2 որոշմամբ տառացիորեն նշվել է. «Քանի որ Ա/Ձ Գայանե Մելքումյանին պատկանող` Թևոսյան փողոց հ. 14 հասցեում գտնվող, հոգեհանգստի իրականացման սրահի հարևանությամբ գործում է «Թասդ Բեր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտը (կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի և լուսանկարի պատճենը), ուստի վերջինիս կողմից բարձրացված հարցը կարող է քննարկվել միայն սույն որոշմամբ հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի գ) ենթակետի համաձայն նշված օբյեկտի սեփականատիրոջից գրավոր համաձայնություն ներկայացնելու դեպքում» թ 10)։ Այսինքն՝ հայցվորի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման շարունակումը կախման մեջ է դրվել իր հարևանությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած անձի համաձայնությունից։ 03072019 թվականին փաստաբան Սարգիս Մադաթյանը Ա/Ձ Գայանե Մելքումյանին իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն «Թասդ բեր» ՍՊԸ-ին տրված հանրային սննդի կազմակերպման և իրացման լիցենզիայի վերաբերյալ` տրամադրել լիցենզիայի և դրա տրման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճենները թ 13)։ Ի պատասխան վերոնշյալ դիմումի 15072019 թվականին փաստաբան Սարգիս Մադաթյանը ստացել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 09072019 թվականի թիվ 27/01-Մ-8324 գրությունը կից փաստաթղթերով, որից պարզ է դարձել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից 09072019 թվականի թիվ 03-202՝ թույլտվությամբ «Թասդ Բեր» ՍՊԸ-ին տրվել է հիմնական շինության ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն թ 14)։

Դիմելով դատարան` Ա/Ձ Գայանե Մելքումյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի 09072019 թվականի թիվ 03-202՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունը (գ.թ. 2-5):

Դատարանը 16082019 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) Հայցվորը ներկայացված պահանջով հայցել է ոչ թե ուղղակիորեն իրեն վերաբերող, անձամբ իր իրավունքների՝ դատական կարգով արդյունավետ պաշտպանությանն ուղղված, այլ մեկ այլ սուբյեկտի՝ տվյալ դեպքում «Թասդ Բեր» ՍՊ ընկերությանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կողմից 09.07.2019թ. տրված թիվ 03.202 թույլտվությունը վիճարկելուն: Փաստորեն ստացվում է, որ Հայցվորը «Թասդ Բեր» ՍՊ ընկերությանը տրամադրված թույլտվությունը վիճարկելու պահանջով դիմել է Դատարան, քանի որ վերջինս նրան չի տրամադրել իր համաձայնությունը՝ հոգեհանգստի կազմակերպման ծառայություններ մատուցելու թույլտվություն ստանալու համար: Հայցվորը չի հիմնավորել, որ վիճարկվող որոշմամբ (նրա առկայությամբ) իր որևէ իրավունք խախտվում է: Հայցվորի ներկայացուցչի ներկայացրած փաստերով որևէ կերպ չի հիմնավորվում Հայցվորի իրական (ռեալ) իրավունքները խախտվելու կամ խախտման վտանգը: Ինչ վերաբերում է Հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ Հայցվորը հանդիսանում է շահագրգիռ անձ, այն հիմնավորմամբ, որ տրված թույլտվությամբ Հայցվորի համար ստեղծվել են իր՝ օրենքով սահմանված իրավունքներն իրացնելու խոչընդոտներ, ապա Դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանությունը պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքները վերականգնելուն, այլ ոչ թե դատարան հայց ներկայացնելու իրավունքը օգտագործվի այլ նպատակների, օրինակ այլ անձանց նկատմամբ ճնշում գործադրելու համար: Վարչական ակտը չի կարող վիճարկման առարկա հանդիսանալ կամ անվավեր ճանաչվել զուտ այն պատճառով, որ վարչական ակտի հասցեատերը այլ հարցի շրջանակներում խոչընդոտներ է հարուցում այլ անձի՝ տվյալ դեպքում Հայցվորի համար։ (...)» (գ.թ. 51-54):

Վերաքննիչ դատարանի 03102019 թվականի որոշմամբ մերժվել է Ա/Ձ Գայանե Մելքումյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 16082019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ «(...) Վերաքննիչ դատարանը ևս արձանագրում է, որ հայցվորի կողմից չի հիմնավորվում, որ վիճարկվող որոշմամբ (նրա առկայությամբ) խախտվում է իր որևէ իրավունք, իսկ հայցադիմումով ներկայացված փաստերով որևէ կերպ չի հիմնավորվում հայցվորի իրական (ռեալ) իրավունքները խախտվելու կամ խախտման վտանգը: Հետևաբար, ելնելով վերոգրյալ իրավական վերլուծություններից, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է գնահատում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ սույն գործով չի հիմնավորվել Հայցվորի նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենալու հանգամանքը, ուստի սույն գործով հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման (...)» ( գթ 78-87):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումից հետևում է, որ անձը կարող է հայցել դատական պաշտպանություն (հայց հարուցել ՀՀ վարչական դատարան)` ընդդեմ վարչական մարմնի, եթե հայցն ուղղված է այդ անձի որևէ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը, այսինքն` անձը շահագրգռվածություն ունի դատական պաշտպանություն հայցելու տեսանկյունից, քանի որ վարչական արդարադատությունը կրում է հասցեավորված բնույթ։ Անձը կարող է դիմել վարչական դատարան, եթե ակնկալում է հենց իր ենթադրաբար խախտված սուբյեկտիվ իրավունքների կամ այդ իրավունքների հնարավոր խախտումներից պաշտպանություն։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ բոլոր դեպքերում վարչական դատարան հայց կարող է հարուցել այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները ենթադրաբար խախտվել են վարչական մարմինների ընդունած վարչական ակտով, նրանց կատարած գործողությամբ կամ դրսևորած անգործությամբ կամ առկա է այդ իրավունքների խախտման վտանգ: Ըստ այդմ էլ, հայց ներկայացնելու հնարավորությունը երևան կարող է գալ այն դեպքում, երբ հայցը հարուցել է այն անձը, որի սուբյեկտիվ իրավունքները ենթադրաբար խախտվել են վարչական ակտով, վարչական մարմնի գործողությամբ կամ անգործությամբ կամ առկա է այդ իրավունքների խախտման վտանգ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հայցվորի հայց հարուցելու շահագրգռվածության հարցը լուծելիս անտեսել են հայցադիմումում վկայակոչված փաստական հանգամանքները՝ մասնավորապես՝ հայցվորը սկսած 2015 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, այն է՝ համապատասխան թույլտվության հիման վրա իրականացրել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցում։ 2018 թվականին հերթական անգամ 2019 թվականի ընթացքում հոգեհանգստի կազմակերպման ծառայությունների մատուցման թույլտվության համար դիմում ներկայացնելուց հետո Երևանի քաղաքապետի 16012019 թվականի թիվ 19/Ն-2 մերժման գրությամբ տեղեկացվել է, որ անհրաժեշտ է նաև «Թասդ Բեր» ՍՊԸ-ի համաձայնությունը, ինչից էլ հետևում է, որ վերջինիս տրված թույլտվությունն առերևույթ առնչվում է հայցվորի իրավունքներին, քանի որ բացառում է մինչ վիճարկվող թույլտվության տրամադրումը նրա կողմից հոգեհանգստի կազմակերպման տնտեսական գործունեությամբ զբաղվելը։

Վերոգրյալի արդյունքում պարզ է դառնում, որ վերոնշյալ սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա Հայցվորն ունի իրական շահ և պետք է համարվի շահագրգիռ անձ, սույն պարագայում Հայցվորը շահագրգիռ է այնքանով, որքանով որ տվյալ վարչական ակտով տրված թույլտվությունը բացառում է իր կողմից իրականացվող տնտեսական գործունեության շարունակումը՝ առանց թույլտվություն ստացած անձի համաձայնության, հետևաբար նա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով հանդիսանում է դատարան հայց ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձ, իսկ հայցվոր Ա/Ձ Գայանե Մելքումյանի իրավունքների խախտման վերաբերյալ գնահատականը կարող է տրվել գործի քննության արդյունքում։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03102019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 16082019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: