Գլխավոր տեղեկություն
Номер
N 1437-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2021-25.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2021
Дата вступления в силу
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1437-Ն

 

«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ T1-T2-CW-01 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում ծագած իրավական վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ (UNCITRAL) կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 1 և 2 հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում) հետ կնքել փորձագիտական ծառայությունների գնման պայմանագիր 1,175,000 ԱՄՆ դոլար արժողությամբ՝ համարժեք է 587,500.0 հազ. դրամին (կիրառելով 1 ԱՄՆ դոլար գումարը 500 դրամ միջին փոխարժեքը):

2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, NN 3 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2022, N 232-Ն 25.02.2022, N 1437-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան