Գլխավոր տեղեկություն
Номер
N 663-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
07.09.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
07.09.2021
Дата вступления в силу
08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 663-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 55,486,880 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախում կրթական և օժանդակության» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01511187) 2021 թվականի հուլիսի 14-ին կնքված երկկողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպում և իրականացում ՝ 43,286,880 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 663-Ա որոշման

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

 

ԾՐԱԳԻՐ

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է խթանել Արցախի Հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական հզորացումը և կայուն տնտեսական զարգացումը՝ կրթական, խորհրդատվական և դրամաշնորհային բաղադրիչների միջոցով: Ծրագրի շնորհիվ տարբեր կրթություն և հմտություն ունեցող արցախցիներ հնարավորություն կունենան ընդլայնել սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունները:

Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնելու պետական ծառայողների մասնագիտական հմտությունները։

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ․Ստեփանակերտ, կրթական։

6․

Ծրագրի բյուջեն

55 486 880 դրամ:

7․

Բարեգործություն

ստացողը

Արցախի Հանրապետության բնակչություն:

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

1. Հայաստանի ամերիկյան համալսարանին (ՀՎՀՀ 01511187) պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, այդ թվում առցանց, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 43 286 880 (քառասուներեք միլիոն երկու հարյուր ութսունվեց հազար ութ հարյուր ութսուն) դրամ՝ առանց ԱԱՀ, որի համար ակնկալվում է հարկային արտոնություն:

- Նպաստելու համար անգլերեն լեզվի որակյալ արտադասարանա-կան դասընթացների հասանելիության տարածմանը Արցախի Հանրապետությունում՝ կազմակերպել, այդ թվում առցանց, անվճար, առնվազն 5 մակարդակով անգլերեն լեզվի դասընթացներ 16 տարին լրացած Արցախի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան խորացնել իրենց անգլերեն լեզվի գիտելիքները Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական Կրթություն» ծրագրով: Հաշվի առնելով դասընթացների պահանջարկի գնահատումը, նախատեսվում է մինչև ծրագրի ավարտը ունենալ 40 խումբ: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 30 434 040 (երեսուն միլիոն չորս հարյուր երեսունչորս հազար քառասուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

 

- Աջակցել Արցախի Հանրապետության ողջ տարածքից գործարար գաղափարներ ունեցող անձանց՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները: Բաց մրցույթի արդյունքում տարբեր համայնքներից և Ստեփանակերտից ընտրված 25 մասնակիցներ, ովքեր կներկայացնեն կենսունակ բիզնես գաղափարներ, հնարավորություն կունենան մասնակցելու հատուկ մշակված «Ձեռնարկատիրություն» թեմայով անվճար դասընթացին: Դասընթացները անցկացվելու են 2 խմբով՝ 60 դասաժամ տևողությամբ: Առավել հաջողված 6 բիզնես գաղափարներ կստանան ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի/նվիրատվության տեսքով: Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 4 269 720 (չորս միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր քսան) դրամ՝ առանց ԱԱՀ:

 

- Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի համար արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համակարգչային գրագիտության դասընթացներ, որոնք նախատեսված են մինչև 40 աշխատակիցների համար՝ 24 դասաժամ տևողությամբ, 2 խմբով, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 353 260 (երկու միլիոն երեք հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր վաթսուն) դրամ՝ առանց ԱԱՀ։

 

Ճկուն հմտությունների դասընթացը նախատեսված է մինչև 40 աշխատակիցների համար՝ 30 դասաժամ տևողությամբ, 2 խմբով, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 721 810 (երկու միլիոն յոթ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր տաս) դրամ՝ առանց ԱԱՀ։

 

- Արցախի Հանրապետության կառավարության աշխատակիցների համար կառավարման հմտության դասընթացներ՝ 36 դասաժամ տևողությամբ, 2 խմբով, որի արժեքը ընդհանուր կազմում է 3 508 050 (երեք միլիոն հինգ հարյուր ութ հազար հիսուն) դրամ՝ առանց ԱԱՀ:

 

2. Մասնագետ խորհրդատուների /հարկային, իրավական/ վարձավճար՝ 5,000,000 դրամ, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն: Խորհրդատվությունը տրամադրվելու է հյուրընկալության կառավարման և «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո:

 

3. Դրամաշնորհների (նվիրատվության) տրամադրում ՝ 7,200,000 դրամ «Ձեռնարկատիրություն» թեմայով դասընթացների ավարտից հետո, որի համար չի ակնկալվում հարկային արտոնություն:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի ամերիկյան համալսարանին պատվիրել ներքոգրյալ ծառայությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 43 286 880 դրամ, որոնք մատուցվելու են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում.

- Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և անցկացում առնվազն 5 մակարդակում՝ 40 խմբի համար, յուրաքանչյուր խմբում՝ 10-12 մասնակից:

- Ձեռնարկատիրություն թեմայով 2 դասընթացների կազմակերպում և անցկացում,

- ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի համար համակարգչային գրագիտության 2 դասընթացների կազմակերպում և անցկացում,

- ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի համար ճկուն հմտությունների դասընթացի կազմակերպում և անցկացում,

- ԱՀ կառավարության ներկայացուցիչների համար (ցանկերը ենթակա են համաձայնության ԱՀ պետական նախարարի հետ) կառավարման հմտության դասընթացի կազմակերպում և անցկացում,

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն` մասնավորապես «Անգլերեն լեզու խմբավարների համար» դասընթացի մասնակիցների հավաքագրման հարցում:

Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն՝ մասնավորապես մասնակիցների և գիտելիքների կարիքների ցանկի կազմման հարցում,

Արցախի Հանրապետության պետական նախարարի գրասենյակ՝ ծրագրի բաղադրիչների համակարգման հարցում։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀԲԸՄ կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում:

Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ