Գլխավոր տեղեկություն
Номер
N 1648-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2021
Дата вступления в силу
08.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1648-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) NN 2 և 3 հավելվածների`

ա. 23-րդ կետերի 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) _____ -ին, որում ընդգրկվում են պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,

բ. 24-րդ կետերում «քվեարկությանը մասնակցած անդամների» բառերը փոխարինել «խորհրդի անդամների ընդհանուր թվի» բառերով,

գ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստը կարող է անցկացվել նաև հեռավար եղանակով` բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև խորհրդի անդամի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները, ինչպես նաև ստացված քվեարկության արդյունքները:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 2 հավելվածի՝

ա. 23-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) _____ -ին, որում ընդգրկվում են պետական պաշտոն զբաղեցնող, շահագրգիռ գերատեսչությունների, գիտության, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտների և Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ոլորտի ներկայացուցիչներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը), սոցիալական գործընկերներ` ______ (նշել խորհրդի անդամների ընդհանուր թվի 25 տոկոսը), որոշում է լիազորված մարմինը.»,

բ. 25-րդ կետում «քվեարկությանը մասնակցած անդամների» բառերը փոխարինել «խորհրդի անդամների ընդհանուր թվի» բառերով,

գ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի նիստը կարող է անցկացվել նաև հեռավար եղանակով` բացառությամբ տնօրենի մրցույթի: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ հեռավար կազմակերպելու դեպքում արձանագրությունների մատյանում կցվում են նաև խորհրդի անդամի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները, ինչպես նաև ստացված քվեարկության արդյունքները:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական: