Գլխավոր տեղեկություն
Номер
N 1685-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (15.10.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2021
Дата вступления в силу
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1685-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1430-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ««ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ինտենսիվ այգիներ հիմնելու ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» N 1430-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին՝

1) Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասի ուղղակի վաճառքի գործարքի իրականացումը.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի հողատեսքի փոփոխության սահմանված կարգով իրականացումը:»։

2․ Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը։»:

3․ Որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակի 1-ին տողում «ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «ի դեմս Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան