ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1378-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողությունը» ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 18.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների» բառերով.
2) 20.1-ին կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողներ» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած և հատուկ քննչական ծառայության գործունեությունը դադարեցված համարվելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2021 թվական: