Գլխավոր տեղեկություն
Номер
N 585-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.07.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.07.2021
Дата вступления в силу
15.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 585-Ա

 

«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 99,824,740 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02834897) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 8,750,770 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 10,227,510 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,297,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված N 04/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 05/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 6,039,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ԴՄՀ ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574895) 2021 թվականի հունիսի 4-ին կնքված N 06/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 3,023,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


14.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 585-Ա որոշման

 

«Երկարօրյա դպրոց»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաս-տումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով, երկարօրյա ենթակառուցվածքների ստեղծում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բաղրամյան 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) և Բելգիայում Արցախի բարեկամության խումբ:

4.

Ծրագիրը կատարողը

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (ՀՀ, ք․Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքներ՝ կրթության բնագավառ։

6.

Ծրագրի բյուջեն

99,824,740 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ համայնքների դպրոցներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

25 հուլիսի 2021 թ. – 30 սեպտեմբերի 2021 թ.

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար՝ 2021 թ. հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատ-վածում, 54,454,136 դրամ գումարի չափով.

2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար՝ 2021 թ. հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, 45,370,604 դրամ գումարի չափով ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

1. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 24,473,000 դրամի չափով.

2. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,314,740 դրամի չափով.

3. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 38,139,000 դրամ.

4. Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 20,898,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը

պետական կառավարման,

տեղական ինքնակառավար-

ման մարմինների, այլ

կազմակերպությունների

հետ

Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարա-րությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Աշան, Բերդաշեն, Չափար, Խրամորթ, Կարմիր շուկա, Սոս, Թաղավարդ գյուղերի համայնքապետարաններ:

13.

Ծրագրի

արդյունավետության

նկատմամբ

վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի

Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշի-նության նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։

(հավելվածը փոփ. 01.09.21 N 659-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


14.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ