Գլխավոր տեղեկություն
Номер
N 44
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.09.2021-20.10.2021)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
08.02.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2000
Дата вступления в силу
24.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2000 թվականի N 44
քաղ. Երևան

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765ուղղ. որոշման 4-րդ կետին համապատասխան`

Հաստատել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը (կցվում են):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 26.09.03 N 456-Ն)

  

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(կանոնադրությունը փոփ. 23.06.00 N 390, ուժը կորցրել է 14.12.04 N 836-Ն)

    

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 14.06.19 N 766-Ա)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշման համաձայն:

(1-ին կետը լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 14.06.19 N 766-Ա )

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարկատու և դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրերի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի (այսուհետև` ծրագիր) կառավարման խորհուրդ:

(4-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 14.06.19 N 766-Ա)

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրված վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման կառավարումն է:

(5-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 14.06.19 N 766-Ա)

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) և փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի (ընկերության) մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների ձեռքբերման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների հաստատումը` բացառությամբ մինչև 50,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ ներքին մրցույթների.

զ1 ) 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված` ապրանքներ մատակարարող, աշխատանքներ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության հայտահրավերներին և ընտրության արդյունքներին, ինչպես նաև 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն ռուսական և հայկական լիազորված կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի նախագծերին հավանություն տալը.

է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

ը) ԾԻԳ-ի (ընկերության) կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից ու բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

(7-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն, 23.06.15 N 520-Ա, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 14.06.19 N 766-Ա)

8. ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի (ընկերության) տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի (ընկերության) կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

23. (կետն ուժը կորցրել է   15.02.13 N 130-Ա)

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն է:

(24-րդ կետը լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա)

25. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու պաշտոնյաները` առավելագույնը 7 մարդ (այդ թվում` նախագահը)` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ, ԾԻԳ-երի (ընկերությունների) տնօրենները, ծրագրեր իրականացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարները, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝ համապատասխան նախարարի ներկայացմամբ:

(26-րդ կետը փոփ. 23.06.00 N 390, լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 12.07.17 N 736-Ա, 17.07.18 N 972-Ա, 14.06.19 N 766-Ա)

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:

29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիսանալուց:

30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

32. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

35. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(կանոնադրությունը փոփ. 23.06.00 N 390, լրաց. 13.11.08 N 910-Ն, փոփ. 15.02.13 N 130-Ա, լրաց. 23.06.15 N 520-Ա, փոփ. 11.11.16 N 1054-Ա, 12.07.17 N 736-Ա, 14.06.19 N 766-Ա)

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի
(կանոնադրությունն ուժը կորցրել է 13.04.13 N 280-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ԵՎ կապի նախարարության` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների  նախարարության «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ», «ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ-2», «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ», «ՄԱՍՆԱՎՈՐ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ»,«Վիճակագրական համակարգի ամրապնդում» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Օտարերկրյա պետությունների եվ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եվ դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների անհատական կազմերը

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

(կազմն ուժը կորցրել է 26.09.03 N 456-Ն)

 

ՀՀ առողջապահության նախարարություն

(կազմն ուժը կորցրել է 14.12.04 N 836-Ն)

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը խմբ. 14.06.19 N 766-Ա)

   

Գ. Սանոսյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Վարդանյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Կ. Մուխսյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ

Ա. Մանուկյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներդրումային ծրագրերի համակարգման, տնտեսագիտական վերլուծության և մոնիթորինգի վարչության պետ

(տողը հանվել է 16.08.21 N 862-Ա)

(տողը հանվել է 17.09.20 N 1062-Ա)

Մ. Մնացականյան

-

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Է. Մարտիրոսյան

-

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

(տողը հանվել է 17.09.20 N 1062-Ա)

Հ. Հարությունյան

-

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)

(կազմը փոփ. 12.08.08 N 607-Ն, խմբ. 13.11.08 N 910-Ն, փոփ. 10.02.09 N 78-Ն, 23.03.11 N 221-Ն, 20.06.14 N 570-Ա, 01.10.14 N 956-Ն, փոփ., լրաց. 23.06.15 N 520-Ա, փոփ. 28.07.15 N 684-Ա, 15.03.16 N 161-Ա, խմբ. 10.08.16 N 727-Ա, փոփ., լրաց. 11.11.16 N 1054-Ա, 06.04.17 N 338-Ա, լրաց. 12.07.17 N 736-Ա, փոփ. 01.12.17 N 1406-Ա, խմբ. 17.07.18 N 972-Ա, փոփ., լրաց. 23.10.18 N 1402-Ա, խմբ. 14.06.19 N 766-Ա, փոփ. 11.09.19 N 1286-Ա, 17.09.20 N 1062-Ա, 16.08.21 N 862-Ա, 31.08.21 N 924-Ա)

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«Հյուսիս-արևմտյան շրջանների գյուղատնտեսական ծառայությունների զարգացում» ծրագիր
(ենթաբաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի կառավարման խորհրդի

(կազմն ուժը կորցրել է 13.04.13 N 280-Ն)


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

(ենթաբաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

ՀՀ ֆինանսների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը

(ենթաբաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

(ենթաբաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ» ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ` N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ N TF 092478 IDF ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(բաժինն ուժը կորցրել է 01.10.14 N 956-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.03.2022, N 313-Ա 29.03.2022, N 44
19.10.2021, N 1181-Ա 20.10.2021, N 44
31.08.2021, N 924-Ա 01.09.2021, N 44
16.08.2021, N 862-Ա 17.08.2021, N 44
17.09.2020, N 1062-Ա 18.09.2020, N 44
11.09.2019, N 1286-Ա 12.09.2019, N 44
14.06.2019, N 766-Ա 15.06.2019, N 44
23.10.2018, N 1402-Ա 24.10.2018, N 44
17.07.2018, N 972-Ա 18.07.2018, N 44
01.12.2017, N 1406-Ա 02.12.2017, N 44
12.07.2017, N 736-Ա 13.07.2017, N 44
06.04.2017, N 338-Ա 07.04.2017, N 44
11.11.2016, N 1054-Ա 12.11.2016, N 44
10.08.2016, N 727-Ա 11.08.2016, N 44
15.03.2016, N 161-Ա 16.03.2016, N 44
28.07.2015, N 684-Ա 29.07.2015, N 44
23.06.2015, N 520-Ա 24.06.2015, N 44
01.10.2014, N 956-Ն 16.10.2014, N 44
20.06.2014, N 570-Ա 21.06.2014, N 44
13.04.2013, N 280-Ն 20.04.2013, N 44
15.02.2013, N 130-Ա 16.02.2013, N 44
01.06.2011, N 489-Ն 09.06.2011, N 44
23.03.2011, N 221-Ն 31.03.2011, N 44
15.03.2011, N 189-Ն 24.03.2011, N 44
12.10.2010, N 850-Ն 21.10.2010, N 44
30.12.2009, N 1096-Ն 14.01.2010, N 44
11.08.2009, N 677-Ն 20.08.2009, N 44
09.03.2009, N 186-Ն 19.03.2009, N 44
10.02.2009, N 78-Ն 14.02.2009, N 44
27.01.2009, N 45-Ա 28.01.2009, N 44
13.11.2008, N 910-Ն 20.11.2008, N 44
12.08.2008, N 607-Ն 30.08.2008, N 44
02.07.2008, N 432-Ն 12.07.2008, N 44
26.01.2008, N 20-Ն 07.02.2008, N 44
29.12.2007, N 931-Ն 17.01.2008, N 44
24.09.2007, N 675-Ն 13.10.2007, N 44
22.06.2007, N 408-Ն 03.07.2007, N 44
08.06.2007, N 387-Ն 21.06.2007, N 44
09.11.2006, N 856-Ն 18.11.2006, N 44
16.08.2006, N 625-Ն 24.08.2006, N 44
03.03.2006, N 156-Ն 16.03.2006, N 44
19.12.2005, N 994-Ն 07.01.2006, N 44
29.08.2005, N 661-Ն 08.09.2005, N 44
27.05.2005, N 376-Ն 11.06.2005, N 44
05.05.2005, N 297-Ն 28.05.2005, N 44
31.03.2005, N 212-Ն 23.04.2005, N 44
15.03.2005, N 162-Ա 15.03.2005, N 44
14.12.2004, N 836-Ն 28.12.2004, N 44
07.05.2004, N 305-Ա 08.05.2004, N 44
12.02.2004, N 64-Ա 13.02.2004, N 44
14.10.2003, N 496-Ն 08.11.2003, N 44
26.09.2003, N 456-Ն 09.10.2003, N 44
11.07.2003, N 315-Ն 02.08.2003, N 44
03.07.2003, N 302-Ն 17.07.2003, N 44
03.03.2003, N 80-Ն 22.03.2003, N 44
02.10.2002, N 569-Ն 26.10.2002, N 44
12.08.2002, N 479-Ն 07.09.2002, N 44
14.05.2002, N 290 08.06.2002, N 44
15.03.2002, N 141 11.04.2002, N 44
26.02.2002, N 89 17.03.2002, N 44
14.12.2001, N 871 04.01.2002, N 44
13.12.2001, N 865 04.01.2002, N 44
22.11.2001, N 821 22.12.2001, N 44
12.11.2001, N 798 06.12.2001, N 44
08.10.2001, N 716 10.11.2001, N 44
07.08.2001, N 586 30.08.2001, N 44
27.07.2001, N 560 30.08.2001, N 44
25.06.2001, N 467 02.08.2001, N 44
25.06.2001, N 466 02.08.2001, N 44
21.05.2001, N 382 10.06.2001, N 44
02.05.2001, N 344 28.05.2001, N 44
29.03.2001, N 240 21.04.2001, N 44
26.02.2001, N 153 01.04.2001, N 44
21.02.2001, N 145 12.03.2001, N 44
06.02.2001, N 93 05.03.2001, N 44
08.02.2001, N 103 05.03.2001, N 44
24.01.2001, N 55 10.02.2001, N 44
26.09.2000, N 649 20.10.2000, N 44
06.09.2000, N 606 24.09.2000, N 44
23.08.2000, N 564 11.09.2000, N 44
12.07.2000, N 446 29.07.2000, N 44
23.06.2000, N 390 20.07.2000, N 44
24.03.2000, N 129 15.04.2000, N 44
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան