Գլխավոր տեղեկություն
Номер
N 1615-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2021
Дата вступления в силу
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1615-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով`

«5) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիաների ձևերը` համաձայն N 5 հավելվածի.

6) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիաների ձևերը` համաձայն N 6 հավելվածի».

2) լրացնել NN 5 և 6 հավելվածներով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1615-Ն որոշման

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 18-ի N 281-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացմամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ (ՀՀ ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն): Սույն մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց ուսումնասիրության հիման վրա լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական եզրակացություն:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով և «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

7. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

9. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) տեղեկանք համապատասխան որակավորում ունեցող գիտական և մասնագիտական (դեղագետ (դեղագետներ) կամ քիմիկոս (քիմիկոսներ) կամ դեղագետ-քիմիկոս (դեղագետ-քիմիկոսներ) կադրերով ապահովված լինելու վերաբերյալ, ներառյալ՝ կադրերի որակավորումը հավաստող փաստաթղթերը` դիպլոմի, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

5) դեղագետի (դեղագետների) կամ քիմիկոսի (քիմիկոսների) կամ դեղագետքիմիկոսի (դեղագետ-քիմիկոսների) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը (պայմանագրերի պատճենները).

6) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, իսկ հայտատուի կողմից այդ թերությունները չվերացվելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացվելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է:

11. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ սահմանված տարածքներ և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն:

12. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

13. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձինք «Լիցենզավորման մասին» օրենքի և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի դրույթներին համապատասխան ներկայացնում են հաշվետվություններ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:

14. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 11-րդ կետով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման համար համապատասխան որակավորում ունեցող աշխատանքն իրականացնող մասնագետների բացակայության դեպքում.

8) շահագրգիռ մարմինների բացասական եզրակացության դեպքում:

Ձև N 1

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________________

2. Գտնվելու (բնակության) և գործունեության իրականացման վայրը ___________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը ___________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

□այո

6. Կից ներկայացվող փաստաթղթերն են (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

1) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսված տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

3) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

4) տեղեկանք համապատասխան որակավորում ունեցող գիտական և մասնագիտական կադրերով ապահովված լինելու մասին:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ __________________________________

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր)

___________________

(ստորագրությունը)

___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____ _________________ 20   թ.

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - ԳՈՒ – 000000

Տրված՝ ____ ________________ 20  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _______________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________________________

Գործողության ժամկետը ______________________________________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

____________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Ա-ԳՈՒ-000000

Տրված՝ ____ ________________ 20  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը _______________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 18-ի N 281-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` մինչև երեք տարի ժամկետով, օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացմամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիան գործում է միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ (ՀՀ ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն): Սույն մարմինները փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց ուսումնասիրության հիման վրա լիցենզավորող մարմին են ներկայացնում դրական կամ բացասական եզրակացություն:

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով և «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:

7. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է oրենքով սահմանված կարգով:

2. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

9. Հայտատուն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեություն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող քիմիկոսի կամ դեղագետի որակավորումը հավաստող փաստաթղթերը, ներառյալ՝ դիպլոմը, հետդիպլոմային կրթության (առկայության դեպքում) և վերապատրաստման վկայականների պատճենները.

5) տվյալ աշխատանքն իրականացնող անձի (անձանց) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

6) «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանող տեխնոլոգիական սարքավորումներով ապահովվածության մասին փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) տեղեկանք` համաձայն N 4 հավելվածի N 3 ձևի, լիցենզավորվող անձի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները, իսկ հայտատուի կողմից այդ թերությունները չվերացվելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացվելու դեպքում լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է:

11. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշմամբ սահմանված տարածքներ և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն:

12. Թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրում գտնվող պահեստում: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

13. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձինք «Լիցենզավորման մասին» օրենքի և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի դրույթներին համապատասխան ներկայացնում են հաշվետվություններ լիցենզիայի պայմանների և պահանջների վերաբերյալ:

14. Լիցենզավորված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կատարված` սույն կարգով սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հայտնում են կատարված փոփոխությունների մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) գործունեության իրականացման համար նախատեսված տարածքը սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով չի պատկանում հայտատուին.

5) սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով սահմանված լիցենզավորման պարտադիր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված չլինելու դեպքում.

7) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման գործունեության իրականացման համար համապատասխան որակավորում ունեցող աշխատանքն իրականացնող մասնագետների բացակայության դեպքում.

8) շահագրգիռ մարմինների բացասական եզրակացության դեպքում.

9) սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները չեն վերացվում, կամ չեն ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _____________________________________

2. Գտնվելու (բնակության) և գործունեության իրականացման վայրը _________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը
_______________________________________________________________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

□այո

6. Կից ներկայացվող փաստաթղթերն են (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

1) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսված տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

2) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

3) տեղեկանք տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին.

4) տեղեկանք համապատասխան որակավորում ունեցող գիտական և մասնագիտական կադրերով ապահովված լինելու մասին:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ _______________________________

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր)

___________________

(ստորագրությունը)

___________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____ _________________ 20   թ.

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - ՓԱ – 000000

Տրված՝ ____ ________________ 20  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________________________________________________________

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _______________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________________________

Գործողության ժամկետը ______________________________________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

____________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ձև N 3

Ներմուծեք նկարագրությունը_11338

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ Ա-ՓԱ-000000

Տրված՝ ____ ________________ 20  թ.

Գործունեության տեսակը _______________________________________________________________________________________________

Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը _______________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _________________________________________________________

Գործողության ժամկետը ______________________________________________________________________

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

____________________

(ստորագրությունը)

______________________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ձև N 4

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ

Տարածքի անվանումը

Հագեցվածությունը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ ______________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

_____ __________________ 20  թ.

Կ.Տ.»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: