ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2020 թվականի N 539-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝
1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին՝
1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը:
3. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
(3-րդ կետը լրաց. 12.03.21 N 245-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մայիսի 6-ի N 539-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության պետական միջոցառոՒմների ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ կազմակերպման հանձնաժողովԻ
Ա. Հարությունյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ա. Շիրինյան | - Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Գ. Մելքոմ Մելքոմյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Մ. Գևորգյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
Ա. Խաչատրյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ | |
Ե. Սիմոնյան | - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ | |
Լ. Մինասյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ | |
Գ. Ծառուկյան | - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ) | |
Կ. Ղազարյան | - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Հ. Մովսիսյան | - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Տ. Վիրաբյան | - «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր (համաձայնությամբ) |
(հավելվածը լրաց. 09.07.20 N 790-Ա, խմբ. 12.03.21 N 245-Ա, 30.08.21 N 918-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |