Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-125-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.786
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.06.2005
Дата вступления в силу
30.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մարտի 2002 թվականի, ՀՕ-309, այսուհետ` օրենք) 18-րդ հոդվածում`

 

ա) 1-ին մասի «ա» կետում «զորքերը» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով.

բ) 2-րդ մասում «զինված ուժերի և» բառերը հանել:


Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

 

ա) վերնագրի և տեքստի «զորքեր» բառն ու դրա հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով և դրա հոլովաձևերով.

բ) 1-ին մասը «լիազորված» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:  

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-125-Ն