Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-162-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.993
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.07.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.08.2005
Дата вступления в силу
27.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-305, այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի վերջին մասում «պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Կանոնակարգը ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում արտակարգ իրավիճակի դեպքում

Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։

Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտության վերանալը։

Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ սույն օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի և այլ անձանց կյանքին և առողջությանն սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի ղեկավարին:

Արտակարգ իրավիճակների կանոնակարգ սահմանելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) առաջին մասի`

ա) 3-րդ կետը «դատախազությանը,» բառից հետո լրացնել «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերով.

բ) 4-րդ կետը «օգնություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Ձերբակալված կամ կալանավորված անձը, իսկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաև նրա պաշտպանը իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատաբժշկական հետազոտություն:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասը «դատավորին,» բառից հետո լրացնել «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասում «երկուսուկես» բառը փոխարինել «չորս» բառով:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաև տեսողության սահմաններից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, և այդ մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին:»:

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի վեցերորդ մասում «և երեխային» բառերը փոխարինել «և (կամ) երեխային» բառերով:

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը

Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների կամ կարգուկանոն հաստատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով և դեպքերում:»:

Հոդված 11. Օրենքի 38-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածի «լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի են:»:

Հոդված 14. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 48. Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր

Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) մարդու իրավունքների պաշտպանը.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.

7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

Ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-162-Ն