Գլխավոր տեղեկություն
Номер
N 1341-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.08.2021
Дата вступления в силу
20.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

18 օգոստոսի 2021 թվականի N 1341-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, քաղաք Գյումրի, Երևանյան խճուղի 45/1 փողոց հասցեում գտնվող 324 457 000 դրամ վերարտադրման արժեքով 3695.11 քառ. մետր ընդհանուր մակերեսով շինությունը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.713371 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով հանձնել «Հայկական կարմիր Խաչ ընկերություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) (գրանցման համարը՝ 211.171.01928, հասցեն` Պարոնյան 21/1, Կենտրոն 0015 Երևան) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

2) կազմակերպությունն իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.

3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


19.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ