Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 11-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2021
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
16.08.2021
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
16.08.2021
Дата вступления в силу
30.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2021 թվականի

թիվ 11-Ն

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2020 թվականի փետրվարի 27-ի ««Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 04-Ն որոշման՝

1) 1-ին կետով հաստատված հավելված 1-ի 5-րդ «Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը ուսումնական հաստատությունում» կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

Նախագահ

Ս. Մնացականյան 

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2021 թվական: