Գլխավոր տեղեկություն
Номер
N 1611-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.10.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 02.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2021
Дата вступления в силу
03.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1611-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին` 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո 10-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:

2. Երկրում կորոնավիրուսային հիվանդության (COVOD-19) իրավիճակով պայմանավորված բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

3. Ծրագրում և միջոցառումների ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում հասարակության զարգացման, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական առողջության համար առանցքային դեր են կատարում զանգվածային սպորտն ու ֆիզկուլտուրան։ Բացի այդ՝ զանգվածային սպորտի սոցիալական համակարգը, քաղաքացիների զանգվածային առողջացման ոլորտը որոշ առումներով փոխգործակցում են առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի հետ։

5. Սպորտում բարձրագույն նվաճումների գրանցվող ռեկորդները, միջազգային, ազգային և այլ մարզաձևերում արձանագրվող հաջողությունները մեծագույն խթան են հանդիսանում զանգվածային սպորտի զարգացման համար: Մյուս կողմից (փոխադարձաբար) հենց սպորտի մասսայականացումից է անցում կատարվում բարձրագույն սպորտային վարպետության:

6. Կատարելով զարգացնող, դաստիարակչական, հայրենասիրական, հաղորդակցական, տնտեսական և մի շարք այլ գործառույթներ՝ սպորտը միավորում և կոորդինացնում է հասարակությունը, համախմբում և առաջ է մղում հայ ազգին:

7. Նշվածն իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

8. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

 

III. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Ֆիզիկական դաստիարակությունը և զանգվածային սպորտը, որոնք ներառում են բնակչության բոլոր տարիքային խմբերի` նախադպրոցականների, դպրոցականների, սովորողների, ուսանողների, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների, տարեցների ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:

10. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը:

11. Բարձրագույն նվաճումների սպորտը` այդ թվում նաև ադապտիվ սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:

12. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

 

IV. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

13. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2022 թվականի ընթացքում:

14. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման անընդհատության ապահովման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.

4) ֆիզիկական զարգացմանն ու ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը` կազմակերպված և (կամ) ինքնուրույն պարապմունքների անցկացման, նաև ֆիզկուլտուրային և մարզական զանգվածային միջոցառումների իրականացման միջոցով.

5) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.

6) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը:

 

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

15. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.

2) կանոնավոր կերպով սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող քաղաքացիների (այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) թվի ավելացումը.

3) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.

4) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների արձանագրումը.

5) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:

16. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

 

VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

17. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ

Ծրագրի և միջոցառման անվանումը

Նպատակը և ակնկալվող արդյունքը

Ժամկետը

Ֆինան-սավորման չափը (հազ. դրամ)

Ֆինանսավոր-ման աղբյուրը

Պատասխանատու կատարողը

1.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Հայաստանի

Հանրապետության

առաջնություններին և

միջազգային

միջոցառումներին

մասնակցության

ապահովման համար

մարզիկների

նախապատրաստում և

առաջնությունների

անցկացում»

Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարե-րին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակու-թյան բարձրացման ապահովում: Հայաստանի Հանրապետության առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում:

Տարվա

ընթացքում

1,198,073.9

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

2.

«Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում»

Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում

1-ին եռամսյակ

81,840.0

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3.

«Մեծ նվաճումների սպորտ»

«Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ»

Ադապտիվ սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատա-վորում, սոցիալական հավասարության խթանում հասարա-կություն ինտեգրման գործընթացի խթանում, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, Հայաստանի Հան-րապետության առաջնու-թյունների անցկացման ապահովում, պարապող-ների մարզական վարպետության կատարելագործում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում

Տարվա ընթացքում

112,603.3

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4.

«Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում» ըստ գործող

«Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի» միջազգային

ստանդարտների

Հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում

Տարվա ընթացքում

54,623.7

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5.

«Մեծ նվաճումների սպորտ»

«Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի

զարգացմանը»

Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարա-կության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում

Տարվա ընթացքում

8,133.4

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Նավամոդելային

սպորտի զարգացում»

Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդե-լային սպորտի 2021 թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանի Հանրապե-տության ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկա-յացում և փորձի փոխանակում

2-րդ

եռամսյակ

5,075.1

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

7.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Շախմատիստների

պատրաստման

ծառայություններ»

Հայաստանում շախմատի

զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում,

շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակ-

ցում, միջազգային նմանատիպ կազմակեր-պությունների հետ

գործունեության կազմակերպում

Տարվա

ընթացքում

158,438.5

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

8.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«2022 թվականի

ձմեռային օլիմպիական

խաղերին Հայաստանի

մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում»

2022 թվականի ձմեռային

Օլիմպիական խաղերին

Հայաստանի մարզական

պատվիրակության մասնակցության ապահովում

1-ին

եռամսյակ

26,096.7

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

9.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Եվրոպայի

երիտասարդության

օլիմպիական

փառատոներին

Հայաստանի մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում»

Հայաստանի մարզիկների

մասնակցության ապահովում Եվրոպայի երիտասարդության

ամառային օլիմպիական

փառատոնին, երիտա-սարդ խոստումնալից մարզիկների բացահայտում

2-րդ

եռամսյակ

51,165.8

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

10.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Ֆրանկոֆոնիայի

մարզամշակութային

խաղերին Հայաստանի

մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում»

Հայաստանի մարզիկների

մասնակցության ապահովում 2022 թ. Ֆրանկոֆոնիայի

մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկ-ների բացահայտում

օլիմպիական գաղափար-ների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում

2-րդ

եռամսյակ

38,676.6

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

11.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Միջազգային մարզական

միջոցառումների

հաղթողներին և

մրցանակակիրներին

դրամական մրցանակների

հանձնում»

Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկ-

ների նյութական խրախուսում և

սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնու-թյուններին և միջազգային մրցաշարերին հաղթող-ների և մրցանակակիր-ների նյութական խրախուսում ըստ արդյունքների

4-րդ

եռամսյակ

150,000.0

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

12.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Հայաստանի

Հանրապետության

հավաքական թիմերի

գլխավոր և ավագ

մարզիչների

վարձատրություն և

աշխարհի չեմպիոններին,

օլիմպիական խաղերի և շախմատի

համաշխարհային

օլիմպիադայի

մրցանակակիրներին

պատվովճարի

հատկացում»

Հայաստանի Հանրապետության

հավաքական թիմերի մարզումների արդյունա-վետության բարձրացում, Հայաստանի Հանրա-պետության հավաքական

թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս

սոցիալական պայման-ների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում

Տարվա

ընթացքում

166,478.4

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

13.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«Օլիմպիական խաղերում,

աշխարհի և Եվրոպայի

առաջնություններում

բարձր արդյունքների

հասած Հայաստանի

Հանրապետության

հավաքական թիմերի

մարզիկներին և նրանց

մարզիչներին

անվանական թոշակի

հատկացում»

Օլիմպիական խաղերում,

աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցում-

ներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունք-

ների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար

վարկանիշների ձեռք-բերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության ռեկորդների բարելավում

Տարվա

ընթացքում

624,346.2

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

14.

«Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետության

«Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների

պարգևատրում»

Հայաստանի Հանրապետության

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում

4-րդ եռամսյակ

51,500.0

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

15.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ

վիճակի

արդյունավետության

բարձրացումը

վիտամինիզացիայի և

չարգելված սպորտային

հավելյալ սննդով

ապահովման միջոցով»

Աջակցություն մարզիկ-ների սպորտային գործունեության,

մրցակցային արդյունավե-

տության բարձրացմանը

1-ին

եռամսյակ

40,000.0

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

16.

«Մեծ նվաճումների

սպորտ»

«ՀՀ մարզիկների

արդյունավետության

բարձրացումը սպորտային

հոգեբանության

առաջատար մեթոդների

ներդրման և կիրառման

միջոցով»

Սպորտային գործունեության

իրականացման տարբեր փուլերի համապա-տասխան մարզիկների հոգեբանական պատրաստականության վիճակի բարելավում

1-ին

եռամսյակ

4,000.0

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

17.

«Մասսայական սպորտ»

«Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ»

Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու անընդհատության ապահովում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում

Տարվա ընթացքում

50,000.0

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18.

«Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացում, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզում

3-րդ եռամսյակ

25,724.2

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

19.

«Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում

Ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպ-ման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում սեղանի թենիս մարզաձևի դերի բարձրացում

4-րդ եռամսյակ

25,196.1

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

20.

«Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում

Հայաստանի Հանրապե-տությունում լող մարզաձևի մասսայա-կանացում

3-րդ եռամսյակ

20,155.2

 

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

21.

«Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացում

Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարա-կության անընդհա-տության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիության ապահովում

4-րդ եռամսյակ

41,690.3

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ

Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22.

Իրականցվող առողջ

ապրելակերպի և

մարզական զանգվածային

միջոցառումների

հաղթողների և

մրցանակակիրների հետ հարցազրույցների

կազմակերպման, նրանց

հեռուստահաղորդաշա-

րերին հյուրընկալելու,

միջոցով բնակչության

շրջանում առողջ

ապրելակերպի

քարոզչության

իրականացում

Առողջարարական և մարզական զանգվածային աշխատանքների

վերաբերյալ հանրությանը

իրազեկման միջոցով, նրանց կենցաղում առողջ կենսակերպի, ֆիզկուլ-տուրայի և սպորտի՝

որպես ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն

բաղադրիչի կարևորման

արմատավորում

Տարվա

ընթացքում

Ֆինանսավորում չի

պահանջվում:

 

Հայաստանի

Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

«Հանրային

հեռուստաընկերու-թյուն»

ՓԲԸ, «Հանրային կապերի

և տեղեկատ-վության

կենտրոն» ՓԲԸ

23.

«Մասսայական սպորտ»

«Համաշխարհային

ունիվերսիադային

Հայաստանի

ուսանողական մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում»

Հայաստանի Հանրապետության

համալսարանական մարզական

պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են

Հայաստանի Հանրապետության

ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի

մարզիչներով: Հայաստանի

Հանրապետության համալսարանական մարզական պատ-

վիրակությունների մասնակցություն համալսարանական

սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍՈՒ) կողմից կազմակերպվող կրթական սեմինար-

ներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաս-

տանի Հանրապե-տությունում համալսարա-նական սպորտի առկա վիճակը և զարգացման

հեռանկարները:

2-րդ

եռամսյակ

19,350.0

Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե

Հայաստանի

Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ