Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 133-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 17.08.2021
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
13.08.2021
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
13.08.2021
Дата вступления в силу
14.08.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 133-Ա

 

ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 96.3 ՄՀՑ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լսողական ծրագրի 96.3 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի հունիսի 14-ին հայտեր են ներկայացրել «ՇԱՐԿ» ՍՊ, «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունները և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ (այսուհետ միասնաբար նաև` Ընկերություններ, իսկ յուրաքանչյուրն առանձին նաև` Ընկերություն):

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ նաև` Կարգ) 16-րդ կետի համաձայն յուրաքանչյուր հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2021 թվականի հունիսի 23-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում Ընկերությունները մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել են իրենց հայտերը և կից փաստաթղթերը։

Հայտերը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Ուսումնասիրելով և համադրելով «ՇԱՐԿ» ՍՊ, «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունների և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից ներկայացված փաստաթղթերը, արձանագրենք հետևյալը.

Սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ Ընկերությունները ներկայացրել են հետևյալ հիմնական դրույթները.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերության կողմից սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել, ներկայացվել է տարբեր ուղղվածության հաղորդումների վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաև նշվել է, որ ռադիոեթերը հագեցած է լինելու ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համաշխարհային ֆիլմարտադրության ընկերությունների փաստավավերագրական ուշագրավ ֆիլմերով, որոնք կներկայացվեն հայերեն կրկնօրինակմամբ:

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունը նշել է, որ իր գերակա նպատակն է ռադիոլսողին առաջարկել որակյալ տեսալսողական բովանդակություն՝ միայն հայերեն և ազգային փոքրամասնությունների լեզուներով։

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից սեփական արտադրության և հայերեն հաղորդումների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն չի ներկայացվել, սակայն ներկայացվել է տարբեր հաղորդումների ցանկ։

Բազմակարծությունը խթանելու կարողության վերաբերյալ Ընկերությունները ներկայացրել են հետևյալ հիմնական դրույթները.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունը նշել է, որ եթերը հագեցած է լինելու անաչառ և անկողմնակալ լրատվությամբ։ Քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված իրազեկ քաղաքացի ունենալու հարցում Ընկերությունը կարևոր է համարում հասարակական–քաղաքական, վերլուծական հաղորդումների և ազատ լրատվության ապահովումը, ինչպես նաև բազմակարծության սկզբունքի պահպանումը։

 «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության քաղաքական հաղորդումները անդրադառնալու են Հայաստանի քաղաքական կյանքին, քաղաքական կուսակցությունների գործունեությանը՝ ապահովելով բազմակարծությունը, և բոլոր քաղաքական կուսակցություններին ըստ իրենց քաղաքական ակտիվության՝ ապահովելով հավասարաչափ և հավասարակշռված լուսաբանման սկզբունքը։

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ փաստաթղթերում բազմակարծությունը խթանելու կարողության վերաբերյալ տվյալները բացակայում են:

Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր ներկայացվել են հետևյալ փաստաթղթերը.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է տեղեկանք՝ ռադիոընկերության կայացման և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորում իրականացնելու Ընկերության սեփականատիրոջ պատրաստակամության մասին, ինչպես նաև ֆինանսական տվյալներ նախորդ մեկ տարվա կտրվածքով։

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է ներդրման համար նախատեսված գումարի առկայությունը հավաստող բանկային տեղեկանք, ինչպես նաև գովազդատուների հետ համագործակցության մտադրությունների մասին համաձայնագրեր։

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից ներկայացվել են հաշվի քաղվածքներ՝ Ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վերաբերյալ։ Ներկայացվել է նաև հոգաբարձուների խորհրդի նիստի արձանագրությունը՝ լիցենզիա ստանալու դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու խորհրդի անդամների պատրաստակամության մասին։

Հարկ է նշել, որ ֆինանսական հնարավորությունները գնահատելիս Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առել ֆինանսական կարողությունների փաստարկվածությունը, ստանձնած ֆինանսական պարտավորությունների ծավալը և այդ պարտավորությունները հիմնավորող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը:

Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ ներկայացվել են.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է առկա տեխնիկական միջոցների անվանումները և տեխնիկական բնութագրերը ներառող ցանկ, ինչպես նաև լիցենզիա ստանալու դեպքում ձեռք բերվելիք սարքավորումների ցանկը, որոնցից կարելի է եզրակացնել, որ հիմնական տեխնիկական միջոցները նախատեսված են տեսանյութերի արտադրության համար, իսկ ռադիոհաղորդումների արտադրությանը և հեռարձակմանը վերաբերող սարքավորումները սակավ են:

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է սարքավորումների անվանական և քանակական ցանկը, դրանց տեղադրման նկարագրությունը և տեխնիկական բնութագրերը։ Հարկ է նշել, որ Ընկերության տեխնիկական սարքվորումները արդիական են և նկատելի է տեխնիկական կազմաձևավորման մասնագիտական մոտեցում:

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից ներկայացվել են տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ, սակայն բացակայում է սարքավորումների մասին որևէ տեխնիկական նկարագրություն, ինչը թույլ չի տալիս տեխնիկական կազմաձևավորման մասին պատկերացում կազմել:

Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ներկայացվել են.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է պաշտոնը, կրթությունը, մասնագիտությունը և տեսալսողական ծառայությունների մատուցման ոլորտի ստաժը ներառող աշխատողների ցանկ, որը սակայն վերաբերում է արդեն իսկ գործող հեռուստատեսության և ստեղծվելիք ռադիոծրագրի աշխատողներին՝ առանց հստակ տարանջատման:

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունը ներկայացրել է սկզբնական շրջանում աշխատողների, ինչպես նաև հետագայում աշխատողների լրացուցիչ հաստիքներ նախատեսող ցանկերը՝ պաշտոնը, կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը ներառող տվյալներով։

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից ներկայացվել են հիմնական աշխատողների ինքնակենսագրականները, ինչպես նաև նախատեսվող հաստիքների քանակական ցանկը։

Ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների վերաբերյալ Ընկերությունները ներկայացրել են հետևյալ հիմնական դրույթները.

«ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունը նշել է իր կողմից արտադրված մի շարք մշակութային նախագծեր, որոնք ներկայացվելու են նաև ռադիոեթերում։ Արդեն իսկ սկսվել են նոր մշակութային հաղորդաշարի ստեղծման աշխատանքները, մշակվում են մի շարք ռադիոհաղորդումներ, մշակութային նախագծեր։ Եթերում պարբերաբար լինելու են երաժշտական տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ դասական, ջազային, ժողովրդական, աշուղական։

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության մշակութային հաղորդումներում լուսաբանվելու են մշակութային միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հայ և համաշխարհային մշակույթի գործիչներին, նրանց ստեղծագործությունների ներկայացմանը, երիտասարդ սերնդի մոտ արվեստի և գրականության հանդեպ հետաքրքրության և գեղագիտական ճաշակի ձևավորմանը, կազմակերպվելու են հայ և համաշխարհային հայտնի դրամատուրգների պիեսների հիման վրա ռադիոներկայացումներ։ Երաժշտական հաղորդումներում մեծ տեղ է հատկացվելու դասական, ժողովրդական, ազգագրական, հոգևոր երաժշտությանը, ինչպես նաև ժամանակակից երաժշտական ուղղությունների լավագույն ստեղծագործություններին։

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների վերաբերյալ գրեթե տեղեկատվություն ներկայացված չէ, միայն նշված է, որ Ընկերության նպատակներից է գիտությամբ և արվեստով զբաղվող մարդկանց ճանաչելի դարձնելը, ստեղծել արվեստը, գիտությունը և կրթությունը խրախուսող հարթակներ։

Անհրաժեշտ է ընդգծել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է հանձնաժողովի անդամներին:

Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,

7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում վերոնշյալ 7 կետերը, սակայն մրցույթի բոլոր՝ գործող և նախկինում մեդիածառայություն մատուցող չհանդիսացող մասնակիցների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Կարգի 37-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված յուրաքանչյուր չափանիշ գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով: Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով և համադրելով ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված Ընկերությունների վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հայտերը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

Գնահատման

չափորոշիչը

«ՇԱՐԿ» ՍՊԸ

«ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊԸ

«:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

1

2

3

4

5

6

7

1

սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը

12

12

10

12

12

17

14

12

10

10

12

11

18

10

11

10

10

11

11

16

11

2

հայերեն հաղորդումների գերակայությունը

11

14

12

10

14

18

13

13

12

12

12

13

17

12

14

12

12

12

13

17

13

3

բազմակարծությունը խթանելու կարողությունը

14

14

13

15

13

16

14

16

16

16

14

13

15

15

9

10

10

10

11

11

10

4

տեխնիկական և ֆինանսական հնարավորու թյունները

 12

11

12

13

11

15

12

17

16

18

18

17

17

17

15

15

15

13

14

14

15

5

 աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

 13

 13

13

13

13

13

13

15

15

15

16

15

17

15

16

15

15

16

16

12

16

6

ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

 10

11

10

13

11

17

11

16

16

16

17

16

15

16

11

13

12

13

12

11

13

Ամփոփիչ միավորները

 72

75

70

76

74

96

77

89

85

87

89

85

99

85

76

75

74

75

77

81

78

Վարկանիշային միավորը

540

619

536

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

«ՇԱՐԿ» ՍՊ, «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությունները և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթահարել են անցողիկ շեմը, սակայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի համաձայն՝ «Վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը»:

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ու համադրելով վարկանիշային քվեարկության արդյունքները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել Երևան քաղաքի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:

2. «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերությանը տրամադրել 96.3 ՄՀց հաճախականությունը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

   

2021 թ. օգոստոսի 13

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2021 թվական: