Գլխավոր տեղեկություն
Номер
N 1331-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2021-01.12.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.08.2021
Дата вступления в силу
20.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2021 թվականի N 1331-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» N 1786-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) N 1 հավելվածի 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Քննչական մարմնում վարչության պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 5 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

2) Քննչական մարմնում վարչության պետի տեղակալի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 4 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 4 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

3) Քննչական մարմնում բաժնի պետի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի գլխավոր խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 3 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում անընդմեջ 3 տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 4 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 4 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

4) Քննչական մարմնում հատկապես կարևոր գործերով քննիչի-բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնների համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 3 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

5) Քննչական մարմնում ավագ քննիչի պաշտոնի համար` մինչև նշանակումը Քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոնի 1 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 2 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ.

6) Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչև նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ:».

2) N 2 հավելվածում՝

ա. 11-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «` ոչ ուշ, քան սույն կարգի 14-րդ կետում նշված պահանջը առաջանալուց մեկ ամիս հետո։» բառերով,

բ. 13-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով`

«3.1) թեստավորման համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.»,

գ. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Իրավասու ստորաբաժանումը ամբողջականացված և (կամ) տեխնիկական սխալները շտկված փաստաթղթերը ստանալուց հետո սույն կետով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է քաղաքացուն դրանց ընդունման վերաբերյալ:»,

դ. 39-րդ կետի «ընդգրկված» բառը փոխարինել «ընդգրկվող» բառով,

ե. 59-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով`

«6.1) մրցույթի համար նախատեսված ժամկետի հավանական երկարաձգման դեպքում՝ իրազեկման ձևն ու ժամկետները.»,

զ. 61-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5) հայտարարություն այն մասին, որ հանդիսանում է Կոմիտեի հանրային ծառայող կամ ընդգրկված է թեկնածուների ցուցակում, ինչպես նաև այն մասին, որ ապագա աշխատանքն անմիջական ենթակայությամբ կամ վերահսկողությամբ կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հանրային ծառայողների հետ, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չէ և չի տառապում հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով (Ձև N 2)»,

է. 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«62. Իրավասու ստորաբաժանումն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխան ստացականի միջոցով հաստատում է փաստաթղթերի ընդունումը: Եթե դիմորդի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա ստացականում համապատասխան նշումով դիմորդին տրվում է հնարավորություն 2 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները։ Իրավասու ստորաբաժանումը փաստաթղթերի ամբողջականացման և (կամ) դրանցում առկա տեխնիկական սխալների շտկման վերաբերյալ նշումը կատարում է ստացականում` փաստաթղթերի ներկայացման պահին:»,

ը. 64-րդ կետի «ընդունում» բառը փոխարինել «կազմում» բառով,

թ. 89-րդ կետի «մրցույթն ավարտված համարելու մասին որոշումն ընդունելուց» բառերը փոխարինել «մրցույթի ավարտից» բառերով,

ժ. ուժը կորցրած ճանաչել 88-րդ կետը,

ժա. 94-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«94. Մրցույթի արդյունքների, ինչպես նաև մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված անձի վերաբերյալ տեղեկատվությունը իրավասու ստորաբաժանումը հրապարակում է Կոմիտեի պաշտոնական կայքում` պաշտոնի նշանակման վերաբերյալ անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


18.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2021 թվական: