Գլխավոր տեղեկություն
Номер
N 1300-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2021-28.01.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 10.08.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2021
Дата вступления в силу
11.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1300-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) N 1 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.5.1-ին կետով.

«1.5.1. ՇԱՐԺԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Գործիքների սեղան

2. Անհետաձգելի բուժօգնության պահարան

3. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

4. Լեզվաբռնիչ

5. Ժգուտ

6. Փոխներարկման սիստեմաներ

7. Փոխներարկման կանգնակ

8. Բիքսեր

9. Ջերմաչափեր

10. Թանզիֆե դիմակներ

11. Բժշկական քննության կոշտ բազմոց

12. Օֆտալմոսկոպ

13. Օֆտալմոմետր

14. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)

15. Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

16. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

17. Դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց

18. Գունային թեստ

19. Գոնիսկոպ

20. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

21. Ներակնային ճնշման չափման սարք

22. Կանյուլաներ, կոպաբացիչ

23. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

24. Սեղան և աթոռներ

25. Մանրէասպան լամպ

26. Ախտահանիչ միջոցներ

Վիրաբուժական միջամտություններ իրականացնելու դեպքում ներառյալ նաև`

1. Պահարաններ` գործիքների համար

2. Պերիմետր

3. Սառնարան

4. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

5. Ռուտի ապարատ

6. Ջրի թորման սարք

7. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

8. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ 6-րդ կետի պահանջը)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-ակնաբան` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

բ. 1.9-րդ կետը «Բժիշկ-ֆթիզիատր» բառերից հետո լրացնել «կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-թոքաբան» բառերով,

գ. 1.10.1-ին կետում «Բժիշկ-սեռախտաբան» բառերը փոխարինել «Բժիշկ-մաշկավեներաբան» բառերով,

դ. 1.12-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պատվաստանյութերի պահպանման սառնարան հետևյալ տեխնիկական չափանիշներով՝ սառեցումից պաշտպանության համակարգի, օդի հարաբերական խոնավության կարգավորման համակարգի, շահագործողի կողմից չկարգավորվող ջերմաստիճանի կայունացուցիչի (թերմոստատ), կոմպրեսիոն ցիկլիկ ագրեգատի առկայություն, սահմանված ջերմաստիճանի ապահովում՝ շրջակա միջավայրի +43⁰C-ից +10⁰C ջերմաստիճանային պայմաններում շահագործման դեպքում մակնշման առկայություն

2. Սառնարան-պայուսակ

3. Սառցային տարրեր

4. Ինքնաարգելափակվող ներարկիչներ

5. Անվտանգ այրման տուփեր

6. Հակաշոկային դեղերի հավաքածու

7. Սեղաններ և աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

8. Պահարան` բժշկական փաստաթղթերի պահպանման համար

9. Բժշկական պահարան

10. Բժշկական զննման թախտ

11.Ախտահանման ենթակա բժշկական սեղան

12. Հանդերձապահարան»,

ե. 1.12-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ:»,

զ. 1.13-րդ կետը «Կրտսեր բուժաշխատող» բառերից հետո լրացնել «● Բժշկի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:» բառերով,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.15.1-ին կետով.

«1.15.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Էլեկտրասրտագրի ապարատ

2. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

3. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող կամ բժիշկ-սրտաբան կամ բժիշկ-թերապևտ կամ ընտանեկան բժիշկ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»,

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.16.1-ին կետով.

«1.16.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք

2. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

3. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.17.1.1-ին կետով.

«1.17.1.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ավտոմեքենա՝ ռենտգենաբանական ապարատի առկայությամբ կամ շարժական ռենտգենաբանական ապարատ

2. Պաշտպանիչ շարժական և անհատական միջոցներ

3. Անհատական դոզիմետրեր` աշխատողների համար

4. Նեգատոսկոպ

5. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

6. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.17.2.1-ին կետով.

«1.17.2.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՖԼՅՈՒՈՐՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ավտոմեքենա՝ ֆլյուորոգրաֆիկ ապարատի առկայությամբ

2. Պաշտպանիչ շարժական և անհատական միջոցներ

3. Անհատական դոզիմետրեր` աշխատողների համար

4. Էկրան` ֆլյուորոժապավենները նայելու համար

5. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

6. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

ժա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.31.1-ին կետով.

«1.31.1. ԲՈՒԺԿԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

2. Սեղան

3. Աթոռներ

4. Բժշկական թախտ

5. Տոնոմետր

6. Բժշկական ջերմաչափ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Միջին բուժաշխատող»,

ժբ. 1.44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ

2. Օդափոխության համակարգ

3. Քարշիչ պահարան/ պահարաններ

4. Չհրկիզվող պահարաններ, առնվազն 2

5. Լաբորատոր գույք (քիմիական նյութերի, պարաֆինային բլոկերի և առարկայական ապակիների պահման պահարաններ)

6. Կայունաջերմոց (թերմոստատ)

7. Սառնարան

8. Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)

9. Հյուսվածաբանական կասետների պարաֆինային լցոնման համակարգ՝ կանոնավորվող ջերմաստիճանային ռեժիմով

10. Միկրոտոմ ` կտրվածքների պատրաստման համար

11. Ջրային բաղնիք

12. Տաքացնող սեղանիկ

13. Առարկայական ապակիների ներկման ավտոմատ համակարգ կամ հատուկ այդ նպատակով արտադրված տարաներ՝ ամուր փակվող կափարիչներով և համապատասխան մետաղյա զամբյուղներով (30 կամ 60-տեղանոց)

14. Ջրի թորման կամ դեիոնիզացնող ապարատ

15. Բինօկուլյար կամ տրինօկուլյար մանրադիտակ, թվային տեսախցիկ

16. Մանրէասպան լամպ

17. pH-մետր

18.Կշեռք՝ լաբորատոր

19. Լաբորատոր տարաներ, գործիքներ (պլաստմասսայե կասետներ, փորձանոթներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր)

20. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

21. Անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, կենցաղային ձեռնոցներ

22. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր և/կամ այլ

23. Համակարգիչ

24. Բուժանձնակազմի համար նախատեսված կահույք

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ՝ հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.47-րդ կետով.

«1.47. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) ՍՊԱՍԱՍՐԱՀ

ա. այցելուների համար նստատեղեր

բ. թափոնների տեսակավորված տարաներ

գ. գրասենյակային սեղան, աթոռ

դ. կողպվող պահարան/դարակաշար

ե. համացանց (ինտերնետային կապ)/համակարգիչ, տպիչ սարք

զ. հեռախոսային կապ/հեռախոս

2) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՍԵՆՔ/ ՍԵՆՔԵՐ

ա. համապատասխան ցուցանակ

բ. նմուշառումներն իրականացվում են տարբեր սենքերում (նմուշառում՝ միզասեռական համակարգից, քիթ-ըմպանից, սերմնահեղուկի, հարհետանցքային քերուկի, արյան նմուշառման սենք): Նմուշառման գործընթացը 1 սենքում կազմակերպելու դեպքում սենքն ապահովվում է շիրմայով/շիրմաներով առանձնացված գոտիներով` արյան, քիթ-ըմպանից, վերքային մակերեսից նմուշառման, միզասեռական համակարգից (գինեկոլոգիական բազկաթոռի առկայությամբ) նմուշառման, հարհետանցքային քերուկի նմուշառման համար: Սերմնահեղուկի նմուշառման համար հատկացվում է առանձին սենք:

գ. յուրաքանչյուր նմուշառման սենքում լվացարան` տաք և սառը հոսող ջրի և աչքերը լվանալու համար նախատեսված հարմարանքի առկայությամբ

դ. մանրէասպան լամպ

ե. սենյակային ջերմաչափ

զ. հանդերձապահարան և/կամ կախիչներ

է. նմուշառման աթոռ/բազկաթոռ

ը. աշխատանքային սեղան՝ մաքուր և կեղտոտ հատվածների տարանջատմամբ, աթոռ

թ. բժշկական պահարան/դարակաշար

ժ. նմուշառման ծախսանյութեր և պարագաներ՝ համաձայն նմուշառման մեթոդաբանության

ժա. նմուշների մակնշման պարագաներ

ժբ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող, անջրաթափանց, կարծր բեռնարկղեր՝ համապատասխան մակնշմամբ

ժգ. առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

ժդ. թափված կենսաբանական նյութերի մաքրման հավաքածու

ժե. թափոնների տեսակավորված տարաներ

ժզ. անհատական պաշտպանության միջոցներ

ժէ. ախտահանիչ միջոցներ

* սենքերը պետք է ունենան բնական կամ արհեստական օդափոխություն

**Նմուշառում կարող է իրականացվել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության այլ բաժանմունքներում՝ հաջորդիվ նմուշների փոխադրմամբ, ապահովելով նմուշների եռաշերտ փաթեթավորումը:

3) ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԵՆՔ

ա. համապատասխան ցուցանակ

բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ

գ. նմուշների տեսակավորման մակնշված սկուտեղներ/հաստատոցներ (շտատիվներ)

դ. աշխատանքային սեղան

ե. ցենտրիֆուգ՝ հերմետիկ փակվող կափարիչով

զ. սառնարան/սառցարան ռեակտիվները պահելու համար՝ համապատասխան մակնշմամբ, նմուշների պահպանման սառնարան/սառցարան

է. սենյակային և սառնարանային ջերմաչափեր ը. մանրէասպան լամպ

թ. նմուշների տեղափոխման հերմետիկ փակվող անջրաթափանց, ախտահանմանը ենթակա բեռնարկղեր

ժ. թափվածքների մաքրման հավաքածու

ժա. թափոնների տեսակավորված տարաներ

ժբ. անհատական պաշտպանական միջոցներ

ժգ. ախտահանիչ միջոցներ

*սենքը պետք է ունենա բնական կամ արհեստական օդափոխություն

**«բ» և «ե» ենթակետերը պարտադիր են, եթե նմուշների նախնական մշակումն իրականացվում է լաբորատոր տարածքից դուրս՝ նմուշների հավաքագրման կետում

4) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑ՝ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ա. համապատասխան ցուցանակ

բ. լվացարան, տաք և սառը հոսող ջրի առկայությամբ

գ. հատկացված տարածք՝ նմուշառման դատարկ տարաների տեղադրման (մաքուր գոտի) և վերցված նմուշի տեղադրման (կեղտոտ գոտի) սահմանազատմամբ,

դ. վերցված նմուշների համար նախատեսված բաց կափարիչով բեռնարկղ համապատասխան մակնշմամբ, կեղտոտ գոտում տեղադրելու համար

ե. թափոնների տեսակավորված տարաներ

զ. անհատական պաշտպանության միջոցներ (ձեռնոցներ) է. ախտահանիչ միջոցներ

***Վերցված նմուշների տարաների նկատմամբ անհրաժեշտ է սահմանել հսկողություն:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ

«մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ

«կենսաբանություն» կամ «անասնաբուժություն») կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ: Կարելի է համատեղությամբ և/կամ ոչ լրիվ հաստիքով:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող»,

ժդ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.48-րդ կետով.

«1.48. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

ա. նմուշների փոխադրման սառնարան-պայուսակ/ պայուսակներ և/կամ ջերմակարգավորվող թերմոկոնտեյներ/ թերմոկոնտեյներներ մակնշված պայուսակ՝ նմուշառման ծախսանյութերի և պարագաների համալրմամբ (համաձայն նմուշառման մեթոդաբանության) և վերջիններիս ցանկով

բ. նմուշների մակնշման պարագաներ

գ. նմուշների փաթեթավորման պարագաներ

դ. առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով

ե. թափվածքների մաքրման հավաքածու

զ. թափոնների տեսակավորված տարաներ/տոպրակներ

է. անհատական պաշտպանական միջոցներ

ը. ախտահանիչ միջոցներ

2) ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

ա. կենսաբանական ախտածին ազդակի նշանի առկայություն՝ դիմապակուն

բ. թափվածքների մաքրման հավաքածու

գ. անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

դ. ախտահանիչ միջոցներ

ե. սրահի՝ մաքրման և ախտահանման ենթակա հիգիենիկ և ամբողջական ծածկույթ

3) Շարժական նմուշառումը մեքենայի սրահում իրականացնելու դեպքում, տրանսպորտային միջոցի համար անհրաժեշտ պահանջներ և պայմաններ`

Տրանսպորտային միջոց, որտեղ առկա է վարորդի խցիկ և առանձին դռնով տարածք՝ հարմարեցված նմուշառման համար:

4) Քիթըմպանային քսուկի (այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտության նպատակով նմուշառման շարժական կետի համար սարքավորումներ և բժշկական գործիքներ`

ա. սառնարան (+4⁰C-ից +8⁰C)` նմուշների պահպանման համար՝ սառցախցիկով (սառցե շղթայի տարրերի պահման համար),

բ. նմուշների փոխադրման սառնարան-պայուսակներ և (կամ) ջերմակարգավորվող թերմոկոնտեյներներ՝ նմուշառման ծախսանյութերի և պարագաների համալրմամբ և վերջիններիս ցանկով,

գ. հերմետիկ փակվող/զմրսվող զիպ փականով տոպրակներ,

դ. փորձանոթների տեղադրման շտատիվներ,

ե. նմուշի փոխադրման միջավայրեր և նմուշառման ձող-վիրախծուծներ,

զ. մանրէազերծ մածկաթիակ (միանվագ օգտագործման շպատելներ),

է. անհետաձգելի բուժօգնության դեղերի և պարագաների հավաքածու (դեղարկղիկ),

ը. բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր,

թ. չջնջվող և սպիրտով չմաքրվող մարկեր-գրիչներ, մկրատներ,

ժ. անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ)՝ ռեսպիրատոր, պաշտպանական ակնոց, բժշկական կոմբինեզոն, ռետինե ձեռնոցներ,

ժա. տարբեր չափսերի պլաստիկ տոպրակներ՝ նմուշների, կենսաբանական թափոնների, օգտագործված անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) համար,

ժբ. բժշկական պարագաների պահարան,

ժգ. սեղան (սեղաններ) և աթոռ (աթոռներ),

ժդ. ախտահանիչներ, ախտահանիչի լուծույթներ,

ժե. աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն» կամ «անասնաբուժություն») կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ: Կարելի է համատեղությամբ և/կամ ոչ լրիվ հաստիքով:

Կամ միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ:

3. Վարորդ (փոխադրամիջոցի առկայության դեպքում)՝ վարորդական վկայականի և կենսաբանական նմուշների տեղափոխման և կենսաանվտանգության հարցերով ԱԱԻ-ի կողմից տրված դասընթացի հավաստագրի առկայությամբ:»,

ժե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.49-րդ կետով.

«1.49. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. ՈՒնենում է 2 մուտք՝ անձնակազմի և պացիենտների, որոնք առանձնացված են մյուս կառուցահատվածներից: Սնուցող միջավայրերի պատրաստման բաժինը (կամ սենյակը) և շոգեգոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը) տեղակայվում են հարևանությամբ (սնուցող միջավայրերը պատրաստի գնվելու դեպքում ավտոկլավարանի պահանջը պարտադիր չէ): Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։1

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ) 1 (վարակազերծման)

2) Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ) 2-րդ (մանրէազերծման)

3) Չորաօդային մանրէազերծիչ (160-250 ՕC- եթե կիրառելի է)

4) Ինկուբատոր թերմոստատ/ թերմոստատներ՝ ըստ հետազոտությունների տեսակներին ներկայացվող պահանջների (առնվազն 2 հատ, տարբեր ջերմաստիճանի)

5) Մանրադիտակ (երկակնյա կամ եռակնյա)

6) Մանրէասպան լամպ՝ քանակն ըստ օդային միջավայրի վարակազերծում կամ մանրէազերծում պահանջող սենքերի թվի

7) Կենսանվտանգության պահարան II դասի (քանակն ըստ հետազոտական սենյակների), *ԱՀԿ դասակարգման 1-2 խմբի ախտածնության մանրէների հետ աշխատանքը կարող է իրականացվել նաև աշխատանքային սեղանի վրա (WHO Laboratory biosafery manual)

8) Ջրի թորման սարք

9) Սառնարան և սառցարան (առանձնացվում է նմուշների, ցանքսերի և ռեագենտների համար)

10) Կշեռք՝ լաբորատոր

11) Ավտոմատ կաթոցիչներ իրենց ծայրակալներով (հավաքածու)

12) Ավտոմատ կաթոցիչների շտատիվ (հաստատոցներ)

13) Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ)

14) Ցենտրիֆուգեր, այդ թվում՝ նաև սառեցումով ըստ լաբորատոր հետազոտությունների պահանջի

15) Ինկուբատոր թերմոստատ՝ CO2-ի մատակարարմամբ (կամ այլընտրանքային տարբերակ՝ անօդակյաց մանրէների աճեցման համար)

16) Դենսիտոմետր (ՀՄԴԿ-ի նկատմամբ զգայության որոշման համար) կամ Մակֆառլանդի ստանդարտ

17) PH-մետր (եթե տեղում սնուցող միջավայր են պատրաստում)

18) Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

19) Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու կամ անհրաժեշտ պարագաներ և ռեագենտներ

20) Կենսաբանական թափոնների հեռացման համար տարաներ

21) Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

22) Բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր

23) Ստերեոսկոպիկ մանրադիտակ կամ լուսադիոդային լամպ կամ այլընտրանքային սարք

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մանրէաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան լաբորատորիայում աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

1 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 19-ի թիվ 04-Ն հրամանով հաստատված «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային լաբորատորիաների շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-032-2016 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր:»,

ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.50-րդ կետով.

«1.50. ՎԻՐՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Յուրաքանչյուր աշխատանքային սենքն ապահովվում է ջրամատակարարման (տաք և սառը հոսող ջրով լվացարան), անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում, եթե առկա է փոխադրամիջոցի արտադրողի հրահանգ և համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի՝ հյուսվածքային կուլտուրաների հետ աշխատանքի համար

2. Կենսանվտանգության պահարան II դասի՝ վիրուսների հետ աշխատանքի համար

3. Ինվերտացնող մանրադիտակ

4. Ինկուբատոր

5. Ինկուբատոր CO2-ի մատակարարմամբ

6. Ջրի թորման սարք և/կամ դեիոնիզացնող սարք

7. Սառնարան 2-8⁰C

8. Սառցարաններ -20⁰C և -70⁰C

9. Ցենտրիֆուգեր, այդ թվում՝ նաև սառեցումով

10. Լաբորատոր կշեռք

11. Հյուսվածքային կուլտուրաների բանկ (Դյուարի անոթ հեղուկ ազոտով)

12. Իմունաֆերմենտային անալիզատոր (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

13. Լվացող սարք (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

14. Ավտոմատ կաթոցիկներ տարբեր ծավալների (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

15. Սնուցող միջավայրեր՝ հյուսվածքային կուլտուրաների պահպանման համար

16. Անհրաժեշտ լաբորատոր պարագաներ, ծախսվող նյութեր՝ (հյուսվածքային կուլտուրաների փորձանոթներ, հյուսվածքային կուլտուրաների մատրասներ, տարբեր ծավալների միանգամյա օգտագործման շճաբանական կաթոցիկներ, շտատիվներ)

17. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

18. Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու

19. Կենսաբանական թափոնի հեռացման պոլիէթիլենային տոպրակներ

20. Հերմետիկ փակվող/զմրսվող բեռնարկղեր

21. Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-վիրուսաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «վիրուսաբանություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ աշխատանքային փորձով համապատասխան լաբորատորիայում և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է՝ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից)։»,

ժէ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.51-րդ կետով.

«1.51. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման (տաք և սառը հոսող ջրով լվացարան), անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բինօկուլյար մանրադիտակ` լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ և նկարահանման հնարավորությամբ

2. Մակաբուծաբանական հետազոտություններին անհրաժեշտ սարքավորումներ (Բերմանի ապարատ, տրիխինելոսկոպ)

3. PH – մետր

4. Թերմոստատ (ինկուբատոր)

5. Մանրէազերծող լամպ

6. Ավտոմատ կաթոցիչներ իրենց ծայրակալներով (կոմպլեկտ)

7. Ավտոմատ կաթոցիչների շտատիվ

8. Ջրի թորման սարք

9. Արեոմետր (սարք լուծույթների տեսակարար կշիռը որոշելու համար)

10. Ցենտրիֆուգ

11. Քարշիչ պահարան

12. Էլեկտրական սալիկ

13. Սառնարան

14. Խառնիչ սարք (վորտեքս)

15. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ)

16. Իմունաֆերմենտային անալիզատոր (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

17. Լվացող սարք (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

18. Ավտոմատ կաթոցիկներ տարբեր ծավալների (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

19. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

20. Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու

21. Կենսաբանական թափոնի հեռացման պոլիէթիլենային տոպրակներ

22. Հերմետիկ փակվող/զմրսվող բեռնարկղեր

23. Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

24. Բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր

25. Լաբորատոր կշեռք

26. Մագնիսական խառնիչ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մակաբուծաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն» կամ «մակաբուծաբանություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է՝ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից)։»,

ժը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.52-րդ կետով.

«1.52. ՊՇՌ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ` ՎԻՐՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ, ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ, ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ

1. 1) գոտի-կամ ՌՆԹ/ԴՆԹ-ի էքստրակցիայի գոտի

2) Կենսաանվտանգության պահարան II դասի

3) Սառնարան/սառցարան

4) Թերմոբլոկ 25-ից 100⁰С

5) Լաբորատոր արտածծիչ` հեղուկի ծուղակով և արտանետվող գազերի ֆիլտրով

6) Միկրոցենտրիֆուգ 13000-14000 պտ/րոպ

7) Ցենտրիֆուգ-վորտեքս

8) Ավտոմատ կաթոցիչների հավաքածու (100-1000մկլ, 10-100մկլ, 0,5-10մկլ կամ համարժեք)

9) Կանգնակ (շտատիվ) ավտոմատ կաթոցիչների համար

10) Ծայրակալներ կաթոցիչների համար տարբեր ծավալների (ԴՆԹ/ՌՆԹազներից զերծ, ֆիլտրով)

11) Փորձանոթներ էպենդորֆ 1,5 մլ.

12) Շտատիվներ 1,5 մլ և 0,2 մլ փորձանոթների համար

13) Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթ, ձեռնոցներ, շնչադիմակներ, գլխարկ, բախիլ, ակնոց)

14) Անձեռոցիկներ ԿԱՊ-ում ախտահանման համար

15) Ախտահանիչ միջոցներ (70% սպիրտ)

16) Ժամանակաչափ

2.1) գոտի-ռեակցիոն խառնուրդների պատրաստման գոտի

2) ՊՇՌ բոքս

3) Սառնարան/սառցարան

4) Ցենտրիֆուգ-վորտեքս

5) Ավտոմատ կաթոցիչների հավաքածու(100-1000մկլ, 10-100մկլ, 0,5-10մկլ)

6) Ավտոմատ կաթոցիչների կանգնակ (շտատիվ)

7) Ծայրակալներ կաթոցիչների համար տարբեր ծավալների (ԴՆԹ/ՌՆԹազներից զերծ, ֆիլտրով)

8) Փորձանոթներ էպենդորֆ 1,5մլ. և ՊՇՌ փորձանոթներ 0,2մլ. (ԴՆԹ/ՌՆԹազներից զերծ)

9) Շտատիվներ փորձանոթների համար(1,5մլ, 0,2մլ)

10) Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթ, ձեռնոցներ, շնչադիմակներ, գլխարկ)

11) Անձեռոցիկներ ՊՇՌ բոքսում ախտահանման համար

12) Ախտահանիչ միջոցներ (70% սպիրտ)

3. 1) գոտի-ամպլիֆիկացիայի գոտի

2) ՊՇՌ ամպլիֆիկատոր՝ ռոտորային կամ թասիկային (plate), համակարգչին միացված

3) Համակարգիչ

* ՊՇՌ մեթոդը կարող է կիրառվել բժշկական հաստատության կողմից` բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ կամ վիրուսաբանական, կամ մանրէաբանական, կամ մակաբուծաբանական, կամ գենետիկական տեսակներով լիցենզիայի առկայության դեպքում:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտական («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «լաբորատոր գենետիկ» կամ «կենսաբանություն» կամ «անասնաբուժություն» մասնագիտացմամբ) կրթությամբ կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է՝ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից)։

*ՊՇՌ մեթոդի կիրառմամբ` լաբորատորիայի կառուցվածքի ու կահավորման վերոնշյալ պահանջները վերաբերում են նաև հիվանդանոցային` լաբորատորախտորոշիչ` վիրուսաբանական, մանրէաբանական, մակաբուծաբանական, գենետիկական տեսակներին:»,

ժթ. 3.2.-րդ կետի «Սարքավորումներ և բժշկական գործիքներ» ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սեղան` բժշկի և բուժքույրերի համար

2. Աթոռ` բժշկի և բուժքույրերի համար

3. Բժշկական պահարան

4. Պահարան

5. Բարուրասեղան

6. Բժշկական զննման թախտ

7. Ախտահանման ենթակա բժշկական սեղան

8. Պատվաստանյութերի պահպանման սառնարան հետևյալ տեխնիկական չափանիշներով՝ սառեցումից պաշտպանության համակարգի, օդի հարաբերական խոնավության կարգավորման համակարգի, շահագործողի կողմից չկարգավորվող ջերմաստիճանի կայունացուցիչի (թերմոստատ), կոմպրեսիոն ցիկլիկ ագրեգատի առկայություն, սահմանված ջերմաստիճանի ապահովում՝ շրջակա միջավայրի +43⁰C-ից +10⁰C ջերմաստիճանային պայմաններում շահագործման դեպքում մակնշման առկայություն

9. Սառնարան-պայուսակ

10. Սառցային տարրեր

11. Ինքնաարգելափակվող ներարկիչներ

12. Անվտանգ այրման տուփեր

13. Հակաշոկային դեղերի հավաքածու

14. Հանդերձապահարան»:

Նույն կետում «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ կամ մանկական բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ մանկական բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայությամբ:»,

ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3.2.1-ին կետով.

«3.3.2.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Գործիքների սեղան

2. Անհետաձգելի բուժօգնության պահարան

3. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

4. Լեզվաբռնիչ

5. Ժգուտ

6. Փոխներարկման սիստեմաներ

7. Փոխներարկման կանգնակ

8. Բիքսեր

9. Ջերմաչափեր

10. Թանզիֆե դիմակներ

11. Բժշկական քննության կոշտ բազմոց

12. Օֆտալմոսկոպ

13. Օֆտալմոմետր

14. Սկիասկոպ, սկիասկոպիկ քանոններ (2 հատ)

15. Սիվցևի և Գոլովինի տեսողության սրություն որոշելու աղյուսակ

16. Ակնոցի փորձնական ոսպնյակների և պրիզմաների հավաքածու

17. Դիոպտրիմետր, բինոկուլյար խոշորացույց

18. Գունային թեստ

19. Գոնիսկոպ

20. Տեսողության աստիճանը որոշելու համար նախատեսված աղյուսակի լուսավորիչ

21. Ներակնային ճնշման չափման սարք

22. Կանյուլաներ, կոպաբացիչ

23. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու

24. Սեղան և աթոռներ

25. Մանրէասպան լամպ

26. Ախտահանիչ միջոցներ

Վիրաբուժական միջամտություններ իրականացնելու դեպքում ներառյալ նաև`

1. Պահարաններ` գործիքների համար

2. Պերիմետր

3. Սառնարան

4. Օտար մարմին հեռացնելու հավաքածու

5. Ռուտի ապարատ

6. Ջրի թորման սարք

7. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

8. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չէ 6-րդ կետի պահանջը)

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` համապատասխան մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

իա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3.12-րդ կետով.

«3.3.12. ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Բժիշկ-վերականգնողաբանի սենյակ

1. հիվանդի զննման սեղան

2. գրասեղան/աթոռ

3. պահարան

4. կշեռք` մանկական և մեծահասակաների

5. հասակաչափ

6. բժշկական և հետազոտման համար այլ գործիքներ (ֆոնենդոսկոպ, տոնոմետր` մանկական և մեծահասակների մանժետներով, նյարդաբանի մուրճիկ, սանտիմետր/ժապավեն, խաղալիքներ՝ չխկչխկան, վառ գույների ու երանգների), համակարգիչ

7. ֆիզիոթերապևտիկ մատ:

Ֆիզիկական թերապիայի (կինեզոթերապիայի) սենյակ՝

1. գրասեղան/աթոռ

2.պահարան

3. թերապևտիկ մատեր

4. տարբեր չափերի թերապևտիկ գնդակներ

5. տարբեր չափերի թերապևտիկ գլանակներ

6. թերապևտիկ եռանկյունիներ

7. զուգափայտ

8. աստիճանավանդակ

9. տարբեր քաշի ծանրոցներ

10. բալանսի տախտակներ

11.հայելիներ (ցանկալի է շարժական)

12. նստարան (նստարաններ)՝ փայտյա

13. խաղալիքներ

14. անվասայլակ (անվասայլակներ)

15. թևատակային և նախաբազկային հենակներ

16. տարբեր չափսի և տիպի քայլակներ:

Էրգոթերապիայի սենյակ՝

1. գրասեղան/աթոռ

2. պահարան

3. տարբեր բարձրության սեղան (սեղաններ) և աթոռներ

4. թերապևտիկ մատեր

5. զգայական գնդակ (sensory ball)

6. գլանակ (գլանակներ)

7. շարժական հայելի

8. բալանսի տախտակ

9. մարմնամարզական նստարան

10. կանգնակ (standing table)

11. սպասք (պարապմունքների համար)

12. մանր շարժումները զարգացնող խաղեր

13. զգացողությունը զարգացնող խաղեր, սարքեր և նյութեր:

Լոգոպեդի սենյակ՝

1. գրասեղան/աթոռ

2. պահարան

3. երեխայի համար հարմարեցված սեղան և աթոռ (աթոռներ)

4. պատին փակցված հայելի

5. լոգոպեդի մասնագիտական գնահատման գործիք (գործիքներ)

6. խոսքի զարգացման մասնագիտական խաղեր, պարագաներ:

Հոգեբանի սենյակ՝

1. գրասեղան/աթոռ

2. պահարան

3. թերապևտիկ մատ

4. երեխայի համար հարմարեցված սեղան և աթոռ (աթոռներ)

5. հոգեբանի մասնագիտական գնահատման գործիք (գործիքներ)

6. զարգացման մասնագիտական խաղեր:

Հատուկ մանկավարժի սենյակ՝

1. գրասեղան/աթոռ

2. պահարան

3. թերապևտիկ մատ

4. երեխայի համար հարմարեցված սեղան և աթոռ (աթոռներ)

5. զարգացման մասնագիտական խաղեր/պարագաներ

6. հատուկ մանկավարժի գնահատման գործիք (գործիքներ)

7. առօրյա հմտությունները զարգացնող պարագաներ, սպասք:

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` ֆիզիկական և վերականգնողական բժշկություն մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. կինեզիոթերապիստ (ֆիզիկական թերապիստ)

3. էրգոթերապիստ (մանր շարժումներով/մոտորիկայով զբաղվող թերապիստ)

4. լոգոպեդ

5. հոգեբան

6. կրտսեր բուժաշխատող»,

իբ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. ԿԱՆԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`

1. Բժշկի կաբինետ

2. Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)

3. Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)

4. Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)

ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Սեղան և աթոռներ

2. Բժշկական քննության կոշտ բազմոց

3. Հանդերձապահարան

4. Լվացարան՝ հոսող ջրով

5. Գրապահարան

6. Համակարգիչ

ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)

Ներառյալ նաև`

1. Կոնքաչափ

2. Միանվագ օգտագործման տակաշորեր, ձեռնոցներ, ախտահանող նյութեր

3. Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, կաթետերներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ, կորցանգ ուղիղ, կորցանգ ոլորված, շտատիվ փորձանոթների համար, գնդակցան, խոզանակ բջջաբանական հետազոտության համար

4. Էմալապատ ամանեղեն՝ գործիքների ախտահանման համար

5. Գինեկոլոգիական բազկաթոռ

6. Շարժական էլեկտրալամպ՝ ռեֆլեկտոր

7. Ստետոսկոպ (մանկաբարձական)` փայտե, երկաթե կամ էլեկտրական

8. Ստետոֆոնենդոսկոպ

9. Կշեռք

10. Հասակաչափ

11. Տոնոմետր

12. Բարձիչներ տարբեր չափերի

13. Հակաբեղմնավորիչ միջոց

14. Բժշկական պահարան (դեղորայքի և բուժ պարագաների համար)

15. Շիրմա

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկմանկաբարձ գինեկոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (մանկաբարձուհի)

3. Կրտսեր բուժաշխատող

● Բժշկի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:

● 8-րդ կետի տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները կարող են կիրառվել նաև առանձին մասնագիտական կաբինետներում, պոլիկլինիկայում և ծննդատանը:»,

իգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Ավտոմեքենա՝ մամոգրաֆի առկայությամբ

2. Անհետաձգելի բժշկական օգնության հավաքածու

3. Ախտահանիչ միջոցներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ` ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

իդ. պարզաբանման մեջ Գյուղական առողջության կենտրոն 6-րդ կետի «համապատասխան որակավորում:» բառերից հետո լրացնել «Շարժական» բժշկական օգնության և սպասարկման տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակով և վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում: Ծառայությունը կարող է մատուցվել հիմնական լիցենզիայով ներկայացված բուժաշխատողների կողմից, ինչպես նաև վիճակագրության և մատենավարման ծառայությունը կարող է իրականացվել հիմնական լիցենզիայով նախատեսված վայրում:» բառերով,

իե. Ընդհանուր դրույթների չորրորդ պարբերությունում «բ. Հյուսվածքաբանական:» բառից հետո լրացնել

«46) շարժական նմուշառում

47) շարժական ռենտգենաբանական

48) շարժական ֆլյուորոգրաֆիկ

49) շարժական մամոգրաֆիկ

50) շարժական ուլտրաձայնային

51) շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ

52) շարժական ակնաբանական

53) շարժական պալիատիվ

54) խորհրդատվական» բառերով,

իզ. Ընդհանուր դրույթների հինգերորդ պարբերությունում «44) բժշկականօպտիկական» բառերից հետո լրացնել

«45) շարժական նմուշառում

46) շարժական ռենտգենաբանական

47) շարժական ֆլյուորոգրաֆիկ

48) շարժական մամոգրաֆիկ

49) շարժական ուլտրաձայնային

50) շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ

51) շարժական ակնաբանական

52) շարժական պալիատիվ

53) խորհրդատվական

54) ախտաբանաանատոմիական» բառերով,

իէ. Ընդհանուր դրույթների վերջին պարբերությունը «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «Բժշկական օգնության և սպասարկման շարժական տեսակներով և լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» տեսակով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակին համապատասխան վայրի պահանջով լիցենզիայի առկայության դեպքում:» բառերով,

իը. որոշման ամբողջ տեքստը «Բժշկական քննության բազմոց», «Բժշկական քննության կոշտ բազմոց», «Հիվանդի զննման բազմոցներ» բառերից հետո լրացնել «(թախտ)» բառով,

իթ. 1.18-րդ, 1.19-րդ, 1.41-րդ, 1.42-րդ, 1.43-րդ կետերում կադրային հագեցվածության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համապատասխան բժիշկ-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ».

2) N 2 հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74.3-րդ կետով.

«74.3. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԲԻՆԵՏ (ՏԵՍ 3.2.)»,

բ. 77.1-ին և 77.2-րդ կետերի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը «Բժիշկներ՝ ռեպրոդուկտոլոգներ» բառերից հետո լրացնել «կամ մանկաբարձ-գինեկոլոգներ» բառերով,

գ. 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«91. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ

2. Օդափոխության համակարգ

3. Քարշիչ պահարան/ պահարաններ

4. Չհրկիզվող պահարաններ, առնվազն 2

5. Լաբորատոր գույք (քիմիական նյութերի, պարաֆինային բլոկերի և առարկայական ապակիների պահման պահարաններ)

6. Կայունաջերմոց (թերմոստատ)

7. Սառնարան

8. Հյուսվածքների մշակման համակարգ (ավտոմատ կամ մանուալ)

9. Հյուսվածաբանական կասետների պարաֆինային լցոնման համակարգ՝ կանոնավորվող ջերմաստիճանային ռեժիմով

10. Միկրոտոմ ` կտրվածքների պատրաստման համար

11. Ջրային բաղնիք

12. Տաքացնող սեղանիկ

13. Առարկայական ապակիների ներկման ավտոմատ համակարգ կամ հատուկ այդ նպատակով արտադրված տարաներ՝ ամուր փակվող կափարիչներով և համապատասխան մետաղյա զամբյուղներով (30 կամ 60-տեղանոց)

14. Ջրի թորման կամ դեիոնիզացնող ապարատ

15. Բինօկուլյար կամ տրինօկուլյար մանրադիտակ, թվային տեսախցիկ

16. Մանրէասպան լամպ

17. pH-մետր

18. Կշեռք՝ լաբորատոր

19. Լաբորատոր տարաներ, գործիքներ (պլաստմասսայե կասետներ, փորձանոթներ, դանակներ, պինցետներ, քանոններ, զոնդեր)

20. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

21. Անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, կենցաղային ձեռնոցներ

22. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր և/կամ այլ

23. Համակարգիչ

24. Բուժանձնակազմի համար նախատեսված կահույք

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ՝ հյուսվածքաբան կամ ախտաբանաանատոմ կամ ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա մասնագիտացմամբ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող»,

դ. ուժը կորցրած ճանաչել 34.3-րդ, 92-րդ, 94-րդ կետերը,

ե. 87-րդ կետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ/ԲԱԺՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»:

Նույն կետում «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բժիշկ կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ

«համաճարակաբանություն») և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 92.1-ին կետով.

«92.1. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՏԵՍԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. ՈՒնենում է 2 մուտք՝ անձնակազմի և պացիենտների, որոնք առանձնացված են մյուս կառուցահատվածներից: Սնուցող միջավայրերի պատրաստման բաժինը (կամ սենյակը) և շոգեգոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը) տեղակայվում են հարևանությամբ. միջավայրերի փոխանցումն ավտոկլավարան կարելի է իրականացնել ներկառուցված փոխանցման պատուհանի միջոցով: Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում, եթե առկա է փոխադրամիջոցի արտադրողի հրահանգ և համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Ունենում է 2 մուտք՝ անձնակազմի և պացիենտների, որոնք առանձնացված են մյուս կառուցահատվածներից: Սնուցող միջավայրերի պատրաստման բաժինը (կամ սենյակը) և շոգեգոլորշային մանրէազերծման սենյակը (ավտոկլավարանը) տեղակայվում են հարևանությամբ (սնուցող միջավայրերը պատրաստի գնվելու դեպքում ավտոկլավարանի պահանջը պարտադիր չէ): Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման, անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1) Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ) 1 (վարակազերծման)

2) Շոգեգոլորշային մանրէազերծիչ (ավտոկլավ) 2-րդ (մանրէազերծման)

3) Չորաօդային մանրէազերծիչ (160-250 ՕCեթե կիրառելի է)

4) Ինկուբատոր թերմոստատ/ թերմոստատներ՝ ըստ հետազոտությունների տեսակներին ներկայացվող պահանջների (առնվազն 2 հատ, տարբեր ջերմաստիճանի)

5) Մանրադիտակ (բինօկուլյար կամ եռակնյա)

6) Մանրէասպան լամպեր

7) Կենսանվտանգության պահարան II դասի

8) Ջրի թորման սարք

9) Սառնարան և սառցարան (առանձնացվում է նմուշների, ցանքսերի և ռեագենտների համար)

10) Կշեռք՝ լաբորատոր

11) Ավտոմատ կաթոցիչներ իրենց ծայրակալներով (հավաքածու)

12) Ավտոմատ կաթոցիչների շտատիվ (հաստատոցներ)

13) Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ)

14) Ցենտրիֆուգեր, այդ թվում՝ նաև սառեցումով

15) Ինկուբատոր թերմոստատ՝ CO2-ի մատակարարմամբ (կամ այլընտրանքային տարբերակ՝ անօդակյաց մանրէների աճեցման համար)

16) Դենսիտոմետր (ՀՄԴԿ-ի նկատմամբ զգայության որոշման համար) կամ Մակֆառլանդի ստանդարտ

17) PH-մետր (եթե տեղում սնուցող միջավայր են պատրաստում)

18) Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

19) Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու կամ անհրաժեշտ պարագաներ և ռեագենտներ

20) Կենսաբանական թափոնների հեռացման համար տարաներ

21) Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

22) Բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մանրէաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող։»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 92.2-րդ կետով.

«92.2. ՎԻՐՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման (տաք և սառը հոսող ջրով լվացարան), անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում, եթե առկա է փոխադրամիջոցի արտադրողի հրահանգ և համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Կենսանվտանգության պահարան II դասի՝ հյուսվածքային կուլտուրաների հետ աշխատանքի համար

2. Կենսանվտանգության պահարան II դասի՝ վիրուսների հետ աշխատանքի համար

3. Ինվերտացնող մանրադիտակ

4. Ինկուբատոր

5. Ինկուբատոր CO2-ի մատակարարմամբ

6. Ջրի թորման սարք և/կամ դեիոնիզացնող սարք

7. Սառնարան 2-8⁰C

8. Սառցարաններ -20⁰C և -70⁰C

9. Ցենտրիֆուգեր,այդ թվում՝ նաև սառեցումով

10. Լաբորատոր կշեռք

11. Հյուսվածքային կուլտուրաների բանկ (Դյուարի անոթ հեղուկ ազոտով)

12. Իմունաֆերմենտային անալիզատոր (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

13. Լվացող սարք (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

14. Ավտոմատ կաթոցիկներ տարբեր ծավալների (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

15. Սնուցող միջավայրեր՝ հյուսվածքային կուլտուրաների պահպանման համար

16. Անհրաժեշտ լաբորատոր պարագաներ, ծախսվող նյութեր (հյուսվածքային կուլտուրաների փորձանոթներ, հյուսվածքային կուլտուրաների մատրասներ, տարբեր ծավալների միանգամյա օգտագործման շճաբանական կաթոցիկներ, շտատիվներ)

17. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

18. Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու

19. Կենսաբանական թափոնի հեռացման պոլիէթիլենային տոպրակներ

20. Հերմետիկ փակվող/զմրսվող բեռնարկղեր

21. Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-վիրուսաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «վիրուսաբանություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է՝ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից)։»,

ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 92.3-րդ կետով.

«92.3.ՄԱԿԱԲՈՒԾԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ. Յուրաքանչյուր աշխատանքային սենք ապահովվում է ջրամատակարարման (տաք և սառը հոսող ջրով լվացարան), անխափան էլեկտրական սնուցման աղբյուրներով, ջեռուցման և հակահրդեհային համակարգերով։

Սույն բժշկական օգնության և սպասարկման տեսակը կարող է կազմակերպվել շարժական փոխադրամիջոց-լաբորատորիայում, եթե առկա է փոխադրամիջոցի արտադրողի հրահանգ և համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

ԳՈՒՅՔ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1. Բինօկուլյար մանրադիտակ` լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ և նկարահանման հնարավորությամբ

2. Մակաբուծաբանական հետազոտություններին անհրաժեշտ սարքավորումներ (Բերմանի ապարատ, տրիխինելոսկոպ)

3. PH –մետր

4. Թերմոստատ (ինկուբատոր)

5. Մանրէազերծող լամպ

6. Ավտոմատ կաթոցիչներ իրենց ծայրակալներով (կոմպլեկտ)

7. Ավտոմատ կաթոցիչների շտատիվ

8. Ջրի թորման սարք

9. Դեիոնիզացնող սարք

10. Արեոմետր (սարք լուծույթների տեսակարար կշիռը որոշելու համար)

11. Ցենտրիֆուգ

12. Քարշիչ պահարան

13. Էլեկտրական սալիկ

14. Սառնարան

15. Թափահարող սարք

16. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ)

17. Իմունաֆերմենտային անալիզատոր (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

18. Լվացող սարք (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

19. Ավտոմատ կաթոցիկներ տարբեր ծավալների (եթե կատարվում են ԻՖԱ մեթոդով հետազոտություններ)

20. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների

21. Կենսաբանական թափվածքների մաքրման հավաքածու

22. Կենսաբանական թափոնի հեռացման պոլիէթիլենային տոպրակներ

23. Հերմետիկ փակվող/զմրսվող բեռնարկղեր

24. Ախտահանիչ նյութեր և լուծույթներ, մաքրման համար նախատեսված և մակնշված գույք և պարագաներ

25. Բժշկական, սենյակային և սառնարանի ջերմաչափեր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Բժիշկ-մակաբուծաբան կամ բարձրագույն կրթությամբ մասնագետ` համապատասխան մասնագիտացմամբ («սանիտարիա» կամ «բժշկականխարգելման գործ» կամ «մանրէաբանություն» կամ «կլինիկական լաբորատոր ախտորոշում» կամ «կենսաբանություն» կամ «մակաբուծաբանություն» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

2. Միջին բուժաշխատող (բուժքույր, լաբորանտ, ֆելդշեր, բուժակ), վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:

3. Կրտսեր բուժաշխատող:

Աշխատակիցների հաստիքաքանակը որոշվում է՝ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից (տվյալ գործունեության տեսակի համար սահմանված աշխատաժամերից, հետազոտությունների տեսականուց, քանակից, տեխնիկական հագեցվածությունից, կատարողի փորձառությունից)։»,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 100-րդ կետով.

«100. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

1. Աշխատանքային սեղան

2. Աթոռներ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:»,

ժ. 34.1-ին, 34.2-րդ, 34.4-րդ, 34.5-րդ կետերում կադրային հագեցվածության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համապատասխան բժիշկ-մասնագետ կամ համապատասխան մասնագիտացմամբ («Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտությամբ) կամ մինչև 2014 թվականը (ներառյալ) 10 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


10.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2021 թվական: