Գլխավոր տեղեկություն
Номер
N 364-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.09.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2012
Дата вступления в силу
04.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2012 թվականի N 364-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը մինչև 2037 թվականը, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 24.09.21 N 1567-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 24.09.21 N 1567-Ա) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 3

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 29-ի N 364-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի

(վերնագիրը փոփ. 24.09.21 N 1567-Ա)

NN ը/կ Տարածքի հասցեն Շենքի կառուցման տարեթիվը Օգտագործման տարեթիվը Տարածքի մակերեսը
(քառ. մ)
Շուկայական արժեքը
(հազ. դրամ)
1. քաղ. Երևան, Սարյան 27 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 215.7 216306
2. քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 61 տարածք 1969 թ. 1980 թ. 67.1 74415
3. քաղ. Երևան, Սարյան 29 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 57.5 57696
4. քաղ. Երևան, Սարյան 31 շենքի թիվ 61 տարածք 1969 թ. 1980 թ. 213.3 213777
5. քաղ. Երևան, Սայրան 33 շենքի թիվ 63 տարածք 1969 թ. 1980 թ. 212.6 213438
6. քաղ. Երևան, Սարյան 35 շենքի թիվ 62 տարածք 1969 թ. 1980 թ. 217.5 218061
7. (կետն ուժը կորցրել է 24.09.21 N 1567-Ա)
8. (կետն ուժը կորցրել է 24.09.21 N 1567-Ա)
9. քաղ. Երևանի, Վարդանանց 5ա շենքի թիվ 365 տարածք   1980 թ. 182.8 113035
(հավելվածը փոփ. 26.07.12 N 947-Ա, 24.09.21 N 1567-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.2021, N 1567-Ա 26.09.2021, N 364-Ա
26.07.2012, N 947-Ա 03.08.2012, N 364-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան