ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հուլիսի 6-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն
Ներածություն
Հապավումներ
Մաս I. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Գլուխ 1. Հանձնաժողովի կառուցվածքը
Բաժին I. Հանձնաժողովի անդամները
Բաժին II. Հանձնաժողովի աշխատակազմը
Ա. Աշխատակազմի ստորաբաժանումները
1. Ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
2. Ոչ ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
Բ. Աշխատակազմի աշխատակիցները
Գլուխ 2. Հանձնաժողովի գործունեությունը
Բաժին I. Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում
3. Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
4. Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության տեսչական վերահսկողության իրականացում (ստուգումներ)
5. Ինքնակարգավորվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում
6. Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում
7. ՀՖԲ-ի կողմից վերլուծական գործառույթի իրականացման, այդ թվում` բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման սկզբունքների մշակման աշխատանքներին աջակցում
8. Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում
9. Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցություն
10. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության հնարավորության ուսումնասիրում
11. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում
12. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափի նվազեցման անհրաժեշտության ուսումնասիրում
Բաժին II. Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում
2. Լիցենզավորման աշխատանքների իրականացում
3. Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում
4. Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում
5. Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
6. Մասնագիտացված անձանց գործունեության տեսչական վերահսկողության իրականացում (ստուգումներ)
Բաժին III. Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Լիցենզավորման աշխատանքների իրականացում
2. Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
Բաժին IV. Կոլեկտիվ ներդրումային համակարգի կարգավորում
1. Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքների իրականացում
2. Կոլեկտիվ ներդրումային համակարգի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում
Բաժին V. Թողարկողների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման պահանջների կիրառում և վերահսկողություն
Ա. Հաշվետու թողարկողների մասին տեղեկությունների բացահայտում
1. Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցում
2. Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրերի գրանցման աշխատանքների իրականացում
3. Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքման աշխատանքների իրականացում
4. Արժեթղթերի նշանակալից ձեռքբերումների հայտարարագրերի ուսումնասիրման աշխատանքներ
Բ. Թողարկողների վերահսկողությունը
1. Արժեթղթերի գրանցմանն աջակցություն
2. Ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա)
3. Թողարկողների մոտ ստուգումների իրականացում
4. Բողոքների քննություն
Բաժին VI. Իրավաստեղծ և իրավակիրառական գործառույթների իրականացում
Ա. Իրավաստեղծ միջոցառումներ
1. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում
2. ՀՀ պետական մարմինների կողմից շրջանառության մեջ դրված օրենքների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն, դրանցից բխող աշխատանքների իրականացում
Բ. Իրավակիրառական միջոցառումներ
1. Վարչական իրավախախտումների վարույթներ
2. Դատական գործեր
Բաժին VII. Հրապարակային աշխատանքներ
1. Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում
2. Աշխատանքային հանդիպումների և սեմինարների կազմակերպում
Բաժին VIII. Համագործակցություն
1. Պետական մարմինների հետ համագործակցություն
2. ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում
3. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցում
4. Արժեթղթերի Հանձնաժողովների Համաշխարհային Կազմակերպությանն (IOSCO) անդամակցման աշխատանքների իրականացում
5. Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) հետ համագործակցություն
6. Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակման շրջանակում համագործակցություն
Բաժին IX. Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ
1. Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստում
2. Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորում
3. Աշխատակազմում առկա քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրում
4. Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Բաժին X. Ֆինանսական հաշվետվություն
Մաս II. Հայաստանի արժեթղթերի շուկան 2004 թվականին
Գլուխ 1. Արժեթղթերի շուկայի գործիքները
Բաժին I. Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը
Բաժին II. Պետական պարտատոմսերը
Բաժին III. Բաժնետոմսերը
Ա. Բաժնետոմսերով իրականացված գործարքները և շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատումը
Բ. Բաժնետոմսերի իրացվելիությունը
Բաժին IV. Այլ արժեթղթերը
Գլուխ 2. Բորսայական առևտուրը
Գլուխ 3. Մասնագիտացված գործունեության շրջանակներում կատարված գործարքներ
Բաժին I. Բրոքերային (դիլերային) գործարքներ
Բաժին II. Արժեթղթերի տեղաբաշխման գործարքներ
Գլուխ 4. Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը
Ներածություն
Սույն հաշվետվությունը մշակվել է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության նկարագիրը:
Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված գործառույթների շրջանակներում, իրականացրել է Հայաստանում արժեթղթերի շուկայի կարգավորմանն ու վերահսկողությանն ուղղված միջոցառումներ, որոնք ամրագրված են եղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության պետական նպատակային ծրագրում:
Ելնելով վերը նշվածից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի գործունեության պետական նպատակային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը հաշվետու տարվա ընթացքում իր աշխատանքներն իրականացրել է հետևյալ հիմնական ուղղություններով.
● արժեթղթերի շուկայում ինքնակարգավորման համակարգի (այդ թվում` առևտրային և հաշվարկային համակարգերի) հետագա զարգացում և ինքնակարգավորվող կազմակերպությունների (այդ թվում` ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի) գործունության վերահսկողության իրականացում.
● արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության կարգավորման համակարգի հետագա զարգացում և մասնագիտացված անձանց գործունեության վերահսկողության իրականացում.
● կոլեկտիվ ներդրումային համակարգի (մասնավորապես` ինվեստիցիոն հիմնադրամների և կենսաթոշակային հիմնադրամների) ձևավորման համար իրավական նախապայմանների ստեղծում.
● հաշվետու թողարկողների կողմից կորպորատիվ կառավարման և տեղեկությունների բացահայտման պահանջների կիրառման ապահովում, այդ թվում` դրա շրջանակներում նրանց նկատմամբ վերահսկողության իրականացում:
Հաշվետու տարվա ընթացքում նշված ուղղություններով իրականացված միջոցառումների համառոտ նկարագրությունը կազմում է սույն հաշվետվության կարևորագույն մասը, որը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն կազմված է երկու մասից:
Առաջին մասում
ներառված է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կառուցվածքը և գործունեությունը, որտեղ առանձին ներկայացված են հաշվետու տարվա ընթացքում կատարված հետևյալ աշխատանքների նկարագրերը.● ինքնակարգավորվող կազմակերպությունների, մասնագիտացված անձանց և արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության կարգավորում և վերահսկողություն.
● կոլեկտիվ ներդրումային համակարգի կարգավորում.
● թողարկողների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման պահանջների կիրառում և վերահսկողություն.
● իրավաստեղծ և իրավակիրառական գործառույթների իրականացում.
● հրապարակային աշխատանքներ, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.
● իր աշխատակազմի կադրային բարեփոխումների իրականացում:
Միևնույն ժամանակ, համառոտ ներկայացված է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի նկարագիրը` ֆինանսական հաշվետվությունը:
Երկրորդ մասում ներառված է հաշվետու տարվա արժեթղթերի շուկայի համառոտ վերլուծությունը, որտեղ առանձին վերլուծության առարկա են հանդիսացել արժեթղթերի շուկայի գործիքները, մասնագիտացված գործունեության շրջանականերում իրականացված գործարքները, ինչպես նաև բորսայական առևտուրը և Կենտրոնական դեպոզիտարիայում վարվող անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման գործառույթը:
Հապավումներ
Ազդագիր |
Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագիր |
Աշխատակազմ |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի աշխատակազմ |
ԲԲԸ |
Բաց բաժնետիրական ընկերություն |
ԲԳ |
Բրոքերային գործունեություն |
ԴԳ |
Դիլերային գործունեություն |
ԻԿԿ |
Ինքնակարգավորվող կազմակերպություն |
Կանոնագիրք | Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 28-ը սեպտեմբերի 2001 թվականի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք» |
Կոնսոլիդացիա |
Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների համախմբում |
Հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով |
ՀԿԴ |
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն |
ՀՀ |
Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀՀՍ |
ՀՀ Հաշվապահական հաշվառման ստանդարտներ |
ՀՀ ՔԾԽ |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ |
ՀՖԲ |
Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն |
ՄԱ |
Մասնագիտացված անձինք |
ՊԳ |
Պահառության գործունեություն |
Ռեեստր |
Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր |
Օրենք |
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
USAID |
ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալություն |
IOSCO |
Արժեթղթերի Հանձնաժողովների Միջազգային Կազմակերպություն |
OECD | Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպություն |
Մ ա ս
I. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Գ լ ու խ 1.
Հանձնաժողովի կառուցվածքը
Հանձնաժողովը հիմնադրվել է 2000 թվականի հուլիսի 6-ին ընդունված «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի գործունեության հիմնական խնդիրներն են ապահովել.
(ա) արժեթղթերում ներդրողների պաշտպանությունը.
(բ) արժեթղթերի շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորումն ու պահպանումը.
(գ) արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված ու բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանները:
Օրենքի համաձայն Հանձնաժողովը կազմված է 5 անդամներից` նախագահ, նախագահի տեղակալ և 3 անդամներ: Հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, որը բաղկացած է 4 ֆունկցիոնալ և 3 ոչ ֆունկցիոնալ ստորաբաժանումներից: Ստորև ներկայացված է Հանձնաժողովի և Աշխատակազմի կառուցվածքը.
Նկար 1.
Հանձնաժողովի կառուցվածքը
Բ ա ժ ի ն I.
Հանձնաժողովի անդամները
2004 թվականին Հանձնաժողովը գործել է հետևյալ հինգ անդամների կազմով1 .
● Էդվարդ Մուրադյան` Հանձնաժողովի նախագահ: Պաշտոնավարման ժամկետը` 2000-2005 թթ.
● Ամալյա Սարիբեկյան` Հանձնաժողովի նախագահի տեղակալ: Պաշտոնավարման ժամկետը` 2004-2009 թթ.
● Արծվիկ Մինասյան` Հանձնաժողովի անդամ: Պաշտոնավարման ժամկետը` 2003-2008 թթ.
● Խաչիկ Խաչատրյան` Հանձնաժողովի անդամ: Պաշտոնավարման ժամկետը` 2001-2006 թթ.
● Վասակ Թորոյան` Հանձնաժողովի անդամ: Պաշտոնավարման ժամկետը 2002-2007 թթ.:
Բ ա ժ ի ն
II.Հանձնաժողովի աշխատակազմը
Ա. Աշխատակազմի ստորաբաժանումները
Հաշվետու տարվա ընթացքում Աշխատակազմն ուներ հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները.
1. Ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
Աշխատակազմի ֆունկցիոնալ ստորաբաժանումներն են` շուկայի կարգավորման վարչությունը, կորպորատիվ ֆինանսների վարչությունը, վերահսկողության վարչությունը և իրավաբանական վարչությունը: Դրանց գործառույթների նկարագիրը համառոտ ներկայացվում է ստորև.
ա) Շուկայի կարգավորման վարչություն
Շուկայի կարգավորման վարչությունն Աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության կարգավորման գործառույթներ, մասնավորապես.
● մասնագիտացված անձանց լիցենզավորման գործընթացի ապահովում.
● ինքնակարգավորվող կազմակերպությունների` այդ թվում, Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցման գործընթացի ապահովում.
● ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների գրանցման գործընթացի ապահովում.
● մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում.
● մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունների հաշվետվական վերահսկողություն.
● մասնագիտացված անձանց և ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում:
բ) Կորպորատիվ ֆինանսների վարչություն
Կորպորատիվ ֆինանսների վարչությունը կատարում է աշխատանքներ թողարկողների և նրանց հետ փոխկապակցված այլ անձանց կողմից տեղեկությունների բացահայտման ապահովմանն ուղղված միջոցառումների մշակման, սահմանման և իրականացման հարցերում, մասնավորապես.
● արժեթղթերի գրանցման հայտարարագրերի, թողարկողների հաշվետվությունների ուսումնասիրություն և դրանց ներկայացման ձևի ու բովանդակության որոշում.
● արժեթղթերի գրանցման ընթացակարգի պահպանման քննություն.
● ազդագրի կիրառման պահանջների պահպանման քննություն.
● ներկայացված տեղեկատվության ուսումնասիրում.
● պոտենցիալ հաշվետու թողարկողների բացահայտում.
● հաշվետու թողարկողների հաշվետվական վերահսկողություն.
● քվեաթերթիկների օգտագործման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման փաստաթղթային ուսումնասիրություն.
● արժեթղթեր հանձնելու առաջարկների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման փաստաթղթային ուսումնասիրություն.
● սեմինարների կազմակերպում և ակտիվ մասնակցություն այլ անձանց կողմից կազմակերպված սեմինարներին, ինչպես նաև լայնածավալ խորհրդատվություն արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության և գործող ընթացակարգերի վերաբերյալ:
գ) Վերահսկողության վարչություն
Վերահսկողության վարչությունը կոչված է վերահսկելու Հանձնաժողովի և Աշխատակազմի կողմից սահմանված պահանջների կատարումը հաշվետու թողարկողների, մասնագիտացված անձանց և շուկայի ենթակառուցվածքների կողմից:
դ) Իրավաբանական վարչություն
Իրավաբանական վարչությունը կատարում է աշխատանքներ Հանձնաժողովի և Աշխատակազմի մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների և գործառույթների իրականացման իրավաբանական ուղեկցման, վերահսկվող սուբյեկտների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների չկատարման դեպքում Հանձնաժողովի իրավասության շրջանակներում վարչական հարկադրանքի խափանիչ-կանխարգելիչ, և օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև դատական կարգով դրանց հարկադիր կատարումն ապահովելու ուղղությամբ:
2. Ոչ ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
Աշխատակազմի ոչ ֆունկցիոնալ ստորաբաժանումներն են` ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչությունը, հասարակայնության հետ կապերի բաժինը և քարտուղարությունը: Դրանց գործառույթների նակարագիրը համառոտ ներկայացվում է ստորև.
ա) Ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչություն
Ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչությունը պատասխանատու է Հանձնաժողովի և Աշխատակազմի գործունեության տնտեսական և նյութատեխնիկական ապահովման, գույքի կառավարման (տիրապետման, պահպանման, սպասարկման և տնօրինման) և հաշվապահական հաշվառման համար:
բ) Քարտուղարություն
Քարտուղարությունը պատասխանատու է Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման, փաստաթղթաշրջանառության կազմակերպման, մարդկային ռեսուրսների կառավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման ու ղեկավարմանն ուղղված միջոցառումների իրականացման, Աշխատակազմի աշխատանքային կարգապահության ապահովման, արարողակարգի հաստատման համար:
գ) Հասարակայնության հետ կապերի բաժին
Այս ստորաբաժանումը ապահովում է Հանձնաժողովի գործունեության լուսաբանումը մամուլում և մասնակցություն է ցուցաբերում Հանձնաժողովի բացատրական-տեղեկատվական աշխատանքների իրականացման ընթացքում:
Բ. Աշխատակազմի աշխատակիցները
Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ընդհանուր թիվը կազմում էր 46, որակավորում անցնող անձանց թիվը 9-ն էր, սպասարկող անձնակազմի աշխատակիցներինը` 12:
Հաշվետու տարվա ընթացքում`
● քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվել է թվով 6 քաղաքացիական ծառայող, որոնցից 4-ը հանդիսանում էին Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ, իսկ 2-ը` մրցույթի արդյունքում նոր նշանակված անձինք, Հանձնաժողովի նախագահի գրասենյակում պաշտոնի է նշանակվել 2, սպասարկող անձնակազմում` 5 աշխատակից, Աշխատակազմում` 9 որակավորում անցնող անձ,
● աշխատանքից ազատվել է 19 աշխատող, որոնցից` 9 քաղաքացիական ծառայող (համաձայն անձնական դիմումի), 6 սպասարկող անձնակազմի աշխատող (որից երկուսը` Աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոն, մեկը` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հիմքով, չորսը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ), 4 որակավորում անցնող անձ` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովում իրենց ուսումնական պրակտիկան են անցկացրել Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայկական գյոււղատնտեսական ակադեմիայի, Գլաձոր կառավարման համալսարանի և Հայաստանի ֆրանսիական համալսարանի թվով 44 ուսանողներ:
Գ լ ու խ 2.
Հանձնաժողովի գործունեությունը
Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների վերամշակման և նոր կանոնների մշակման աշխատանքներին աջակցում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն ԻԿԿ-ների գործունեության ընթացքում աջակցություն է ցուցաբերել նրանց գործող մի շարք ներքին կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու (այդ թվում` նոր խմբագրությամբ հաստատելու), ինչպես նաև նոր կանոնների մշակման աշխատանքներին: Մասնավորապես՝
(ա) ՀՖԲ-ին «Սակագների մասին կանոնները» նոր խմբագրությամբ մշակելու, «Առևտրի կանոններում», «Կարգապահական տույժերի մասին կանոններում», «Վերահսկիչ ծառայության մասին կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու գործում.
(բ) ՀԿԴ-ին «Բյուջետային գործընթացի կանոնակարգը» մշակելու, «Սակագների մասին կանոնները» և «Նախնական դեպոնացմամբ գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնակարգը» նոր խմբագրությամբ մշակելու, «Անդամակցության կանոնակարգում», «Դիտորդ խորհրդի և դիտորդ խորհրդի նիստերի մասին կանոնակարգում», «Ռեեստրի վարման և կենտրոնացված պահառության կանոնակարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու գործում:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունների կանոնների գրանցման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է ԻԿԿ-ների գրանցված կանոններում փոփոխությունների և լրացումների (այդ թվում` նոր խմբագրությամբ հաստատված և նոր կանոնների) գրանցման աշխատանքներ: Այդ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի կողմից գրանցվել են.
(ա) ՀՖԲ-ի կողմից ներկայացված թվով 6 կանոններ (այդ թվում` 1 կանոն նոր խմբագրությամբ).
(բ) ՀԿԴ-ի կողմից ներկայացված թվով 6 կանոններ (այդ թվում` 2 կանոն նոր խմբագրությամբ և 1 նոր կանոն):
3. Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
Հաշվետու ժամանակաշրջանում ԻԿԿ-ների գործունեության հաշվետվական վերահսկողության շրջանակում ուսումնասիրվել են ԻԿԿ-ների կողմից ներկայացվող փաստաթղթերի (արձանագրությունների, հաշվետվությունների, որոշումների և գործողությունների, ԻԿԿ-ի վերահսկիչ ծառայության ստուգման ակտերի, ԻԿԿ-ի կարգապահական հանձնաժողովի որոշումների) համապատասխանությունը գործող իրավական պահանջներին: Հաշվետվական վերահսկողության շրջանակներում բացահայտվել են մի շարք խախտումներ, որոնց առթիվ հարուցվել են 5 վարչական վարույթներ, որոնցից 2 դեպքում արձակվել է թվով 10 կարգադրություն, իսկ 3-ի դեպքում չի կիրառվել վարչական հարկադրանքի միջոց:
4. Ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեության տեսչական վերահսկողության իրականացում (ստուգումներ)
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը ստուգում է իրականացրել ՀՖԲ-ում, որի արդյունքում հայտնաբերվել են արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության պահանջների հետևյալ խախտումները2 .
1. ՀՖԲ «Դիտորդ խորհրդի և դիտորդ խորհրդի նիստերի մասին կանոնակարգի» պահանջների թվով 3 խախտումներ,
2. ՀՖԲ «Տեղեկատվության բացահայտման կանոնների» թվով 1 խախտում,
3. ՀՖԲ «Վերահսկիչ ծառայության մասին կանոնակարգի» և դրանից բխող` Օրենքի 91 հոդվածի պահանջների թվով 4 խախտումներ,
4. ՀՖԲ «Առևտրի կանոնների» պահանջների թվով 3 խախտումներ,
5. ՀՖԲ ինքնակարգավորման սկզբունքին վերաբերող` Օրենքի 89 հոդվածի պահանջների թվով 1 խախտում,
6. ՀՖԲ անդամների կողմից բորսայից դուրս իրականացված չգրանցված արժեթղթերով բրոքերային և դիլերային գործարքներին վերաբերող Օրենքի 25 հոդվածի պահանջների թվով 1 խախտում,
7. ՀՖԲ կողմից իր միջոցների ոչ հստակ հաշվառում իրականացնելուն վերաբերող` Օրենքի 104 հոդվածի պահանջների թվով 3 խախտումներ,
8. ՀՖԲ միջոցների կանոնադրական նպատակներով օգտագործմանը վերաբերող` Օրենքի 105 հոդվածի պահանջների թվով 1 խախտում:
5. Ինքնակարգավորվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարում այս աշխատանքների շրջանակում բացահայտվել, ինչպես նաև թարմացվել են ԻԿԿ-ներին առնչվող տեղեկություններ, մասնավորապես, ԻԿԿ-ների ինքնության, պաշտոնատար անձանց և ԻԿԿ-ների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ԻԿԿ-ների կանոնները (այդ թվում` գրանցման ներկայացվող կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները):
6. Բորսայական առևտրի և դրա վերաբերյալ բացահայտման ենթակա տեղեկությունների ընթացիկ վերահսկողության (մոնիտորինգի) աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է իրական ռեժիմի պայմաններում բորսայական առևտրի ընթացիկ վերահսկողությունը, որի ընթացքում բացահայտված խախտումների և կատարված ուսումնասիրությունների հիման վրա (հայտերի գնանշման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով) Հանձնաժողովն առաջարկել է ՀՖԲ-ին փոփոխել իր մի շարք կանոններ, այդ թվում` բորսայական առևտրի կանոնները` հայտերի գնանշման ընթացակարգերի փոփոխության առնչությամբ (այս առումով ՀՖԲ-ի կողմից Հանձնաժողով ներկայացված լրամշակված համապատասխան կանոնները սահմանված կարգով գրանցվել են):
7. ՀՖԲ-ի կողմից վերլուծական գործառույթի իրականացման, այդ թվում՝ բորսայական կապիտալիզացիայի և ֆոնդային ինդեքսի հաշվարկման սկզբունքների մշակման աշխատանքներին աջակցում
Հաշվետու տարվա ընթացքում ՀՖԲ-ին աջակցություն է ցուցաբերվել պարբերական վիճակագրական տեղեկագրերի մշակման գործում, մասնավորապես ցուցանիշների ընտրության և արժանահավատության հարցերով:
Ինչ վերաբերվում է կապիտալիզացիայի կամ ֆոնդային ինդեքսի հաշվարկման մեթոդի ընտրությանը, ապա այդ նպատակով ՀՖԲ-ի ներկայացուցիչների հետ կայացել են մի շարք աշխատանքային քննարկումներ: Սակայն վերջնական կիրառելի հաշվարկման մեթոդի ընտրությունը հնարավոր կլինի իրականացնել ֆոնդային բորսայում իրացվելի արժեթղթերի առկայության դեպքում, մասնավորապես պետական պարտատոմսերի բորսայական առևտրի զարգացման պարագայում կհաշվարկվի համապատասխան ֆոնդային ինդեքսներ:
8. Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի աջակցությամբ և ՀՖԲ-ի մասնակցությամբ մշակվել է «Պետական պարտատոմսերով բորսայական առևտրի զարգացման հայեցակարգ», որի վերաբերյալ կազմակերպվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ հրապարակային քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ: Դրանց արդյունքում նշված հայեցակարգը լրամշակվել և ներկայացվել է ՀՀ կառավարություն: Հայեցակարգը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2004 թվականի օգոստոսի 26-ին:
Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են նաև նշված հայեցակարգից բխող մի շարք միջոցառումներ, մասնավորապես, ի ապահովումն հայեցակարգի թիվ 7 հավելվածով ներկայացված ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրում ներառված թիվ 1 և 2 միջոցառումների, մշակվել է ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակվել և Հանձնաժողովի կողմից ընդունվել են «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» և «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնները:
9. Բորսայական առևտրի ընթացքում շրջանառվող արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցություն
Հաշվետու տարվա ընթացքում ՀՖԲ-ի և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ արժեթղթերի թողարկողների վերաբերյալ բացահայտվող տեղեկությունների կազմի ընդարձակման և այդ նպատակով ավտոմատացված էլեկտրոնային համակարգ ստեղծելու ու ներդրելու առնչությամբ: Սակայն այս միջոցառման գործնական կիրառումը սահմանափակվեց դոնոր կազմակերպությունների տեխնիկական աջակցության բացակայության պատճառով, մասնավորապես, «Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» վաղաժամկետ դադարեցման հետևանքով:
10. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության հնարավորության ուսումնասիրում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացվել են Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատչելիության առնչությամբ որոշակի ուսումնասիրություններ: Նշված ծառայությունների մատչելիության ապահովման մեխանիզմների փաստացի ներդրումն ուղղակիորեն պայմանավորված է ՀԿԴ-ի սակագների առավելագույն չափի վերանայման ուսումնասիրման միջոցառման իրականացմամբ: Ուստի նշված միջոցառման բուն իրականացումը նպատակահարմար է իրականացնել միայն վերը նշված միջոցառման իրագործումից հետո:
11. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման աշխատանքներին աջակցում
Հաշվետու տարվա ընթացքում ՀԿԴ-ի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկատվական համակարգի կատարելագործման առնչությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ ՀԿԴ-ի և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն այս միջոցառման գործնական կիրառումը սահմանափակվել է դոնոր կազմակերպությունների տեխնիկական աջակցության բացակայության պատճառով, մասնավորապես, «Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» վաղաժամկետ դադարեցման հետևանքով:
Միևնույն ժամանակ ՀԿԴ-ի նախաձեռնությամբ և Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ հնարավոր է եղել որոշակի տեղեկատվության և ցուցանիշների բացահայտման առումով կատարելագործել ՀԿԴ-ի տեղեկատվական բացահայտման համակարգը:
12. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափի նվազեցման անհրաժեշտության ուսումնասիրում
Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպվել են 2 հրապարակային քննարկումներ` իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպությունների, թողարկողների և մասնագիտացված անձանց ներկայացուցիչների շրջանակում: Այդ քննարկման ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայումս ՀԿԴ-ում գործող ծառայությունների մատուցման սակագների առնչությամբ: Միևնույն ժամանակ քննարկման առարկա է դարձել նաև ծառայություններից օգտվելու համար ՀԿԴ-ին ներկայացվող փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներից ելնելով, Հանձնաժողովը ամփոփել է ներկայացրած դիտողություններն ու առարկությունները, որոնք հաշվի կառնվեն Հանձնաժողովի կողմից Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափերի վերանայման աշխատանքներն իրականացնելիս:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է նաև Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների սակագների առավելագույն չափերի վերանայմանն ուղղված աշխատանքներ: Այդ աշխատանքների շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել ՀԿԴ-ի 2001 թվականից մինչև 2004 թվականը իրականացված գործունեությունը, մասնավորապես` ուսումնասիրվել է մատուցված ծառայությունների ծավալները և դրանց արդյունքում ստացված ընդհանուր եկամուտները, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը: Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2005 թվականին, որի արդյունքում հնարավոր կլինի վերանայել Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների մատուցման սակագների առավելագույն չափերը:
Բ ա ժ ի ն II.
Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Մասնագիտական որակավորման քննությունների կազմակերպում և անցկացում
Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովի կողմից կազմակերպվել և անցկացվել են թվով 31 որակավորման քննություններ: Նշված քննություններին մասնակցելու համար ներկայացվել է թվով 71 որակավորման քննության դիմում, իսկ որակավորման քննությունների արդյունքում մասնագիտական որակավորում ստացել են 49 ֆիզիկական անձ: 2004 թվականի ընթացքում որևէ անձ չի զրկվել մասնագիտական որակավորումից: Հաշվետու տարվա վերջի դրությամբ որակավորում ունեցող անձանց թիվը կազմել է 258:
2. Լիցենզավորման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա մասնագիտացված անձանց լիցենզավորման շրջանակներում Հանձնաժողովը քննել է.
● թվով 2 լիցենզիայի դիմում, որոնցով հայցվել են մասնագիտացված գործունեության 3 լիցենզիաներ (բրոքերային գործունեության 1 և հավատարմագրային կառավարման 2 լիցենզիա): Արդյունքում ներկայացված դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվել են:
● մասնագիտացված գործունեության լիցենզիայի գործողության կամավոր դադարեցման թվով 2 դիմում, որոնցով տվյալ մասնագիտացված անձինք հայցել են դադարեցնել բրոքերային գործունեության 2 լիցենզիաներ: Արդյունքում ներկայացված դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվել են:
Ստորև ներկայացված է հաշվետու տարվա ընթացքում մասնագիտացված անձանց և նրանց տրամադրված մասնագիտացված գործունեության լիցենզիաների քանակի փոփոխությունը:
Նկար 2. |
Մասնագիտացված անձանց և նրանց լիցենզիաների քանակի փոփոխությունը 2004 թվականի ընթացքում |
Այսպիսով, հաշվետու տարվա վերջում մասնագիտացված անձանց քանակը հաշվետու տարվա սկզբի համեմատությամբ նվազել է մեկով, սակայն մասնագիտացված գործունեության լիցենզիաների քանակն աճել է մեկով:
3. Մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի կատարելագործման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում մշակվել և ընդունվել են «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» և «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնները, որոնց մշակումն ուղղակիորեն բխում էր Հանձնաժողովի 2004 թվականի գործունեության տարեկան ծրագրի թիվ 34 միջոցառման շրջանակներում մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության 26.08.2004թ. թիվ 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգից»:
Բացի այդ, հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը մշակել և հաստատել է Կանոնագրքի «(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվությունները» վերնագրի ներքո միավորված կանոններում փոփոխությունները և լրացումները, որոնք ուժի մեջ են մտել 2005 փետրվարի 10-ից: Կատարված փոփոխություններն ու լրացումները հնարավորություն են ընձեռել պարզեցնել մասնագիտացված անձանց կողմից Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների կազմման աշխատանքները և լիարժեք դարձնել ներկայացվող տեղեկությունների կազմը:
4. Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարում բացահայտվել և թարմացվել են մասնագիտացված անձանց վերաբերյալ հետևյալ բնույթի տեղեկությունները.
(ա) մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
(բ) մասնագիտական որակավորման նոր համակարգի և շնորհման նոր ընթացակարգի համառոտ նկարագիրը` այդ թվում` բացահայտվել է քննական թեսթերի նոր հարցաշարը.
(գ) հաշվետու տարվա ընթացքում մասնագիտական որակավորում ստացած անձանց ինքնության, կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ.
(դ) մասնագիտացված անձանց ինքնության և նրանց տրամադրված լիցենզիաների վերաբերյալ, ինչպես նաև նրանց գործունեությանն առնչվող վիճակագրական ամփոփ ցուցանիշները:
5. Մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից իրականացվող մասնագիտացված անձանց գործունեության հաշվետվական վերահսկողության շրջանակում ուսումնասիրվել են մասնագիտացված անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի (ընթացիկ և ֆինանսական հաշվետվությունների, ներքին վերահսկիչ ծառայության կողմից ներկայացվող փաստաթղթերի) համապատասխանությունը ՀՀ գործող իրավական ակտերով սահմանված պահանջներին: Հաշվետվական վերահսկողության ընթացքում Հանձնաժողովը մասնագիտացված անձանց նկատմամբ հարուցել է 50 վարչական վարույթներ, որոնց արդյունքում Հանձնաժողովի կողմից`
● մասնագիտացված անձանց և/կամ նրանց կազմում կամ անունից գործող ֆիզիկական անձանց նկատմամբ արձակվել է 53 կարգադրություն.
● 34 վարույթների արդյունքում չի կիրառվել վարչական հարկադրանքի միջոց.
● 2 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 10 000 ՀՀ դրամ և 100 000 ՀՀ դրամի չափով:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է նաև ընթացիկ վերահսկողություն` կապված տարեկան պետական տուրքերի վճարման պարտավորությունների կատարման հետ: Արդյունքում, տարեկան պետական տուրքը ժամանակին չվճարելու հիմքով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժով կասեցվել են թվով 5 մասնագիտացված անձանց 6 լիցենզիաների գործողությունը: Վերջիններիս կողմից պետական բյուջե որպես տույժ վճարվել է 42 000 ՀՀ դրամ:
6. Մասնագիտացված անձանց գործունեության տեսչական վերահսկողության իրականացում (ստուգումներ)
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը ստուգում է իրականացրել 2 մասնագիտացված անձանց մոտ, որոնց արդյունքում հայտնաբերվել են արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության պահանջների հետևյալ խախտումները3 .
1. Հանձնաժողովին ներկայացվող հաշվետվություններում ներառվող տեղեկություններին վերաբերող` Օրենքի 66 հոդվածի պահանջների թվով 2 խախտումներ,
2. հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերին, միջոցների հստակ հաշվառմանը վերաբերող` Օրենքի 66 հոդվածի պահանջների թվով 2 խախտումներ,
3. բրոքերային ծառայությունների պայմանագրերին վերաբերող` Օրենքի 78 հոդվածի պահանջների թվով 3 խախտումներ,
4. հաճախորդների հանձնարարականներին վերաբերող` Օրենքի 78 հոդվածի պահանջների թվով 4 խախտումներ,
5. չգրանցված արժեթղթերով բրոքերային գործարքների իրականացմանը վերաբերող` Օրենքի 25 հոդվածի պահանջների թվով 2 խախտումներ,
6. գրանցված արժեթղթերով բորսայից դուրս իրականացված գործարքներին վերաբերող` Օրենքի 47 հոդվածի պահանջների թվով 1 խախտում,
7. բրոքերային ընկերության, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից իր հաճախորդների հանձնարարականների բարեխղճորեն կատարելուն վերաբերող (ֆիդուցիար պարտականություն)` Օրենքի 78 հոդվածի պահանջների թվով 2 խախտումներ,
8. փոխանցող գործակալի գործունեությանը վերաբերող` Կանոնագրքի 112.1բ-30 կանոնի և Օրենքի 75 հոդվածի պահանջների թվով 1 խախտում:
Բ ա ժ ի ն III.
Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության կարգավորում և վերահսկողություն
1. Լիցենզավորման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում, լիցենզավորման հայտերի բացակայության պատճառով, Հանձնաժողովը չի իրականացրել արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզավորման աշխատանքներ:
Հաշվետու տարվա վերջում արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիա ունի 3 իրավաբանական անձ: 2. Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության հաշվետվական վերահսկողության իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիա ունեցող անձանց գործունեության հաշվետվական վերահսկողություն: Այդ վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են նշված անձանց կողմից Հանձնաժողով ներկայացման ենթակա հաշվետվությունների և դրանցում ներառված տեղեկությունների համապատասխանությունը գործող իրավական պահանջներին:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է ընթացիկ վերահսկողություն` կապված տարեկան պետական տուրքերի վճարման պարտավորությունների կատարման հետ: Արդյունքում, տարեկան պետական տուրքը ժամանակին չվճարելու հիմքով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ուժով կասեցվել է արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիա ունեցող 1 անձի լիցենզիայի գործողությունը: Վերջինիս կողմից պետական բյուջե որպես տույժ վճարվել է 6750 ՀՀ դրամ:
Բ ա ժ ի ն IV.
Կոլեկտիվ ներդրումային համակարգի կարգավորում
1. Կոլեկտիվ ներդրումային համակարգը կարգավորող իրավական դաշտի ձևավորման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը, ի ապահովումն Հանձնաժողովի 2004 թվականի գործունեության տարեկան պետական ծրագրի թիվ 40 միջոցառման և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.04թ. արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրի» թիվ 11 միջոցառման, մշակել է «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված նախագիծը, մինչև պաշտոնական շրջանառության մեջ դնելը, քննարկման առարկա է դարձել Հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպումներին, որոնց մասնակից են եղել շահագրգիռ պետական մարմինների` ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչները4 : Քննարկման արդյունքներից ելնելով` նախագիծը լրամշակվել և սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը` հավանություն արժանացնելու և ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Այնուհետև. ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում կայացել են քննարկումներ, որոնց մասնակցել են բոլոր շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Այդ քննարկումների արդյունքում նախագիծը ևս մի անգամ լրամշակվել և սահմանված կարգով կրկին ներկայացվել է ՀՀ կառավարություն:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը, ի դեմս Հանձնաժողովի նախագահի, մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կայացած խորհրդակցությանը: Խորհրդակցության արդյունքում կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության կոորդինացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են նաև Հանձնաժողովի ներկայացուցիչները: Նշված աշխատանքային խմբի կողմից 2005 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: 2. Կոլեկտիվ ներդրումային համակարգերի ուղղությամբ իրականացվող իրավական բարեփոխումների վերաբերյալ լուսաբանման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում այս միջոցառման շրջանակում շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովի կողմից կազմակերպվել են մի շարք աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, ինչպես նաև իր ինտերնետային էջի միջոցով հանրությանն են ներկայացվել կոլեկտիվ ներդրումային համակարգի ուղղությամբ իրավական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հրապարակումներ:
Բ ա ժ ի ն V.
Թողարկողների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման պահանջների կիրառում և վերահսկողություն
Ա. Հաշվետու թողարկողների մասին տեղեկությունների բացահայտում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը կիրառել է թողարկողների կողմից տեղեկությունների բացահայտման 2 հիմնական մեխանիզմներ.
● Տեղեկատվության սկզբնական բացահայտում` արժեթղթերի գրանցման գործընթացում ներկայացվող փաստաթղթերի (հիմնականում գրանցման հայտարարագրերի) միջոցով.
● Ընթացիկ և պարբերական բացահայտումներ` հաշվետվությունների միջոցով:
1. Հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցում
Հաշվետու ժամանակաշրջանում արժեթղթերի բուն գրանցման աշխատանքներն ուղեկցվել են հետևյալ կազմակերպչական աշխատանքներով.
● հաշվետու թողարկողների բացահայտում և դրանց արժեթղթերի գրանցում,
● պոտենցիալ հաշվետու թողարկողների իրազեկում` արժեթղթերի գրանցման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բացատրական աշխատանքների իրականացման զուգորդմամբ,
● արժեթղթերը չգրանցած հաշվետու թողարկողների նկատմամբ վարչական հարկադրանքի միջոցների կիրառում:
(ա) Հաշվետու թողարկողների բացահայտմանն ուղղված աշխատանքների իրականացում
Հաշվետու թողարկողների բացահայտման շրջանակներում Հանձնաժողովն իրականացրել է հետևյալ միջոցառումները.
● հաշվետու թողարկողի կարգավիճակի ճշգրտում տեղերում` վերահսկողական կամ համախմբման աշխատանքների շնորհիվ,
● հաշվետու թողարկողի կարգավիճակի ճշգրտում Հանձնաժողովում` վարչական վարույթների միջոցով:
բ) Արժեթղթերի գրանցման վերաբերյալ կարգադրությունների արձակում
ՀՀ պետական ռեգիստրի, ՀԿԴ-ի և արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց կողմից տրամադրված տեղեկությունների համադրման և Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում թվով 20 ընկերություններ Օրենքի 23 հոդվածի, արժեթղթի գրանցման պահանջի խախտման հիմքով, ծանուցմամբ հրավիրվել են Հանձնաժողովում իրականացվող լսումներին:
Նշված լսումների արդյունքում Հանձնաժողովի որոշումներով թվով 20 ընկերությունների նկատմամբ արձակվել են կարգադրություններ արժեթղթի գրանցման պահանջի խախտման համար: Հաշվետու տարում Հանձնաժողովի որոշմամբ կարգադրված 20 ընկերություններից 10-ի արժեթղթերը գրանցվել են:
Հանձնաժողովի կողմից իրականացվել է արձակված կարգադրությունների կատարման մոնիտորինգ` ուսումնասիրվել են կարգադրությունների չկատարման հանգամանքները, վերլուծվել են ընկերությունների և նրանց կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունները կարգադրությունների չկատարման կամ թերի կատարման վերաբերյալ: Դրանց արդյունքում հարուցվել են վարչական իրավախախտման վարույթներ5 (Տե´ս Նկար 10-ը):
գ) Արժեթղթերի գրանցման/դադարեցման աշխատանքների իրականացում
Հանձնաժողովը հաշվետու տարում իրականացրել է Հանձնաժողով և/կամ ՀՖԲ ներկայացրած հաշվետու թողարկողների արժեթղթերի գրանցման հայտարարագրերի ուսումնասիրման, քննարկման և եզրակացությունների պատրաստման աշխատանքներ: Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցել է արժեթղթի գրանցման պարտավորություն ունեցող թողարկողների ներկայացուցիչների, վերջիններիս խորհրդատվություն մատուցող կազմակերպությունների և ՀՖԲ-ի աշխատակիցների հետ` նպատակ ունենալով ապահովել բացահայտվող տեղեկատվության որակը: Հաշվետու տարում քննության են առնվել 36 հայտարարագրեր և դրանց 53 լրացումներ: Արդյունքում`
● գրանցվել են 25 հաշվետու թողարկողների6 արժեթղթեր,
● մերժվել է 7 արժեթղթի գրանցում:
2004 թվականին Հանձնաժողովը դիտարկել է նաև գրանցված արժեթղթերի գրանցման դադարեցման 41 դեպք, որոնցից`
● թվով 19 ընկերության արժեթղթերի գրանցումը դադարեցվել է Օրենքով սահմանված կարգով ընկերությունների կողմից ներկայացված միջնորդությունների հիման վրա` բաժնետերերի թվի նվազման կամ զուտ ակտիվների մեծության սահմանված չափից փոքր լինելու հիմքով,
● թվով 3 ընկերության արժեթղթի գրանցումը դադարեցվել է ընկերությունների լուծարման հիմքով,
● թվով 19 ընկերության արժեթղթի գրանցում դադարեցվել է բորսայի կանոնների խախտման հիմքով:
Բորսայի կանոնների խախտման հիմքով արժեթղթի գրանցումը դադարեցված 19 ընկերություններից.
● թվով 2-ը կրկին գրանցել են իրենց արժեթղթերը,
● թվով 14 ընկերության նկատմամբ Հանձնաժողովի կողմից նախկինում Օրենքով սահմանված արժեթղթի գրանցման պահանջի խախտումը հետագայում բացառելու կարգադրությունների չկատարման հիմքով հարուցվել են վարչական իրավախախտման վարույթներ,
● թվով 3 ընկերության նկատմամբ Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված արժեթղթերի պարտադիր ցուցակման պահանջի խախտման հիմքով հարուցվել են վարչական իրավախախտման վարույթներ:
Ըկերությունների կողմից ներկայացված միջնորդությունների հիմքով արժեթղթերի գրանցման դադարեցման դեպքերի նման աճը հիմնականում պայմանավորված է ընկերությունների չաշխատելու կամ շրջանառության փոքր ծավալներ ունենալու և ըստ այդմ` հաշվետվությունների ներկայացման հետ կապված ֆինանսական ծախսերից ձեռնպահ մնալու ցանկությամբ։
2004 թվականի վերջի դրությամբ արժեթղթերը գրանցած հաշվետու թողարկողների քանակը կազմել է 212, իսկ գրանցված արժեթղթերի քանակը` 214 (2 ընկերություն գրանցել է 2-ական արժեթուղթ):
Նախորդ տարվա համեմատ արժեթղթերը գրանցած հաշվետու թողարկողների քանակը և գրանցված արժեթղթերի քանակը նվազել է համապատասխանաբար13-ով և14-ով:
2. Ազդագիրը ներառող արժեթղթերի գրանցման հայտարարագրերի գրանցման աշխատանքների իրականացում
Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է թվով 2 բաժնետիրական ընկերությունների ազդագրի ուսումնասիրման, քննարկման և եզրակացությունների պատրաստման աշխատանքներ: Աջակցման նպատակով թողարկողների հետ կազմակերպված քննարկումների և անհրաժեշտ ուղղումների արդյունքում ներկայացված ազդագրերը գրանցվել են: Նշված ազդագրերի կիրառմամբ միայն մեկ դեպքում է իրականացվել արժեթղթերի տեղաբաշխում, որի արդյունքում ներգրաված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 633.337.500 ՀՀ դրամ:
Հաշվետու տարում Հանձնաժողովը նաև հետևել է զանգվածային լրատվության միջոցներում Օրենքի համաձայն ազդագիր համարվելու հնարավորություն ունեցող հաղորդակցությունների (արժեթուղթ վաճառելու կամ գնելու հրավեր պարունակող ցանկացած հայտարարություն, ծանուցում, հրապարակում, գրություն, գովազդ կամ հաղորդում) առկայությանը` նպատակ ունենալով արձանագրել ազդագրի կիրառման պահանջի հնարավոր խախտումները: 2004 թվականի ընթացքում Օրենքով սահմանված ազդագրի կիրառման պահանջի խախտումներ չեն արձանագրվել։
3. Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների հավաքման աշխատանքների իրականացում
2002 թվականի մայիսի 17-ի Հանձնաժողովի N 113-02-Ն որոշման համաձայն 2004 թվականի հունվարի 1-ից ավարտվել է Օրենքով նախատեսված եռամսյակային հաշվետվությունների` Հանձնաժողով ներկայացման պահանջի փուլային տարբերակի կիրառումը, ըստ որի, հաշվետվությունները ներկայացվում էին տարեկան երկու անգամ` կիսամյակային (երկրորդ եռամսյակի) և տարեկան հաշվետվությունների տեսքով: Այսպիսով, 2004 թվականի հունվարի 1-ից հաշվետու թողարկողները ներկայացնում են առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակների և տարեկան, ինչպես նաև ընթացիկ հաշվետվություններ։
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովն իրականացրել է հաշվետվությունների ընդունման աշխատանքները` կիրառելով հաշվետվությունների նախնական ուսումնասիրման և հնարավոր ուղղման ընթացակարգը։
Այս կապակցությամբ.
● մամուլի, Հանձնաժողովի ինտերնետային կայքի և հեռախոսազանգերի միջոցով հաշվետու թողարկողներին տեղեկացվել է ընթացիկ և պարբերական հաշվետվության ներկայացման պարտավորության և ժամկետների, ինչպես նաև հաշվետվություններին առնչվող հարցերի պարզաբանման համար Աշխատակազմի պատրաստակամության վերաբերյալ,
● հեռախոսազանգերի կամ անմիջական հանդիպումների միջոցով պարզաբանումներ են տրվել մոտ 200 ընկերությունների ներկայացուցիչներին,
● նախնական քննարկվել են մոտ 700 հաշվետվություններ,
● պատվիրված նամակների միջոցով 230 հաշվետու թողարկողի տրամադրվել են հաշվետվությունների ներկայացման ձևին և բովանդակությանը վերաբերող իրավական ակտերը` էլեկտրոնային սկավառակներով:
Հաշվետու տարում նշված միջոցառումների իրականացման արդյունքում, առ 30.12.04թ., հաշվետու թողարկողների կողմից ներկայացվել են թվով 1716 հաշվետվություններ, որոնց բաշխվածությունը ըստ տեսակների ներկայացված է Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1 |
2004 թվականին ներկայացված հաշվետվությունների քանակը | ||
ընթացիկ |
տարեկան |
եռամսյակային |
391 |
322* |
733* |
* Ներկայացված տվյալները ներառում են նաև ճշգրտումների արդյունքում ներկայացված հաշվետվությունների լրացումները կամ ուղղված տարբերակները:
Հաշվետու տարվա ընթացքում հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով արձակվել է 61 կարգադրություն (ներկայացված հաշվետվությունների մոտ 5%-ը): Նախորդ տարվա նույնատիպ ցուցանիշը կազմել է 161 (40 %)։
Կարելի է փաստել, որ չնայած իրականացված միջոցառումները որոշակիորեն բարելավել են ներկայացված հաշվետվությունների որակը, այնուամենայնիվ, կիրառված վարչական հարկադրանքի միջոցների քանակի նման նվազումը հիմնականում պայմանավորված է վարչական հարկադրանքի միջոցների համատարած կիրառումից խուսափելու նպատակով Հանձնաժողովի կողմից դեռևս նախորդ տարվանից կիրառվող հաշվետվությունների նախնական ուսումնասիրման աշխատանքներով։
Ստորև ներկայացվում է արձակված կարգադրությունների բաշխվածությունը ըստ հաշվետվությունների տեսակների.
● 23 ընկերության նկատմամբ կարգադրություն է արձակվել տարեկան հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով,
● 36 ընկերության նկատմամբ կարգադրություն է արձակվել եռամսյակային հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով,
● 2 ընկերության նկատմամբ կարգադրություն է արձակվել ընթացիկ հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով:
Նկար 3-ում պատկերված է Հանձնաժողովի կողմից արձակված վերը նշված կարգադրությունների արդյունքները.
Նկար 3.
Ընթացիկ և պարբերական հաշվետվությունների պահանջների խախտման հիմքով արձակված կարգադրությունների արդյունքները
Ինչպես երևում է Նկար 3-ից ընդհանուր առմամբ ընթացիկ և պարբերական հաշվետվությունների պահանջների խախտման հիմքով արձակված կարգադրությունների մեծ մասը (91%-ը) կատարվել է, մասնավորապես.
● Տարեկան հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով արձակված կարգադրություններից թվով 21-ը (91.3%) կատարվել են,
● Եռամսյակային հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով արձակված կարգադրություններից թվով 32-ը (88.8%) կատարվել են,
● Ընթացիկ հաշվետվություններին ներկայացվող պահանջների խախտման հիմքով արձակված բոլոր կարգադրությունները կատարվել են:
Արձակված կարգադրությունները չկատարած թողարկողների նկատմամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վարույթներ7 (Տե´ս Նկար 10):
4. Արժեթղթերի նշանակալից ձեռքբերումների հայտարարագրերի ուսումնասիրման աշխատանքներ
2004 թվականի սեպտեմբերի 1-ից գործողության մեջ են դրվել Հանձնաժողովի 17.09.2002թ. թիվ 338/02 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի հայտարարագրում» վերնագրի ներքո միավորված կանոնները: Արժեթղթերի սեփականության հայտարարագրման պահանջների մասին հաշվետու թողարկողներին տեղեկացնելու համար Հանձնաժողովն իրականացրել է հրապարակային բացատրական աշխատանքներ.
● հեռախոսազանգերի կամ անմիջական հանդիպումների միջոցով պարզաբանումներ են տրվել մոտ 130 ընկերությունների ներկայացուցիչներին,
● պատվիրված նամակների միջոցով 230 հաշվետու թողարկողի տրամադրվել են «Արժեթղթերի հայտարարագրումը» կանոնները` էլեկտրոնային սկավառակների տեսքով,
● շուրջ 2200 ֆիզիկական և 200 իրավաբանական անձանց տրամադրման նպատակով, IBM Business Consulting Services-ի աջակցությամբ տպագրվել են «Արժեթղթերի հայտարարագրումը» կանոնները ներկայացնող բուկլետներ, որոնց տրամադրումը հետաձգվեց USAID-ի կողմից «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» վաղաժամկետ դադարեցման պատճառով:
Հարկ է նշել, որ Հանձնաժողովը 2004 թվականին ձեռնպահ է մնացել նշված կանոնների խախտման կապակցությամբ վարչական հարկադրանքի միջոցների կիրառումից, հաշվի առնելով, որ նշված համակարգը նորություն է Հայաստանի արժեթղթերի շուկայի համար: Այդուհանդերձ դեռևս 2003 թվականից սկսած նախապատրաստական աշխատանքների արդյունքում 154 ընկերությունների նշանակալից սեփականատերերի և ղեկավարների կողմից 2004 թվականի ընթացքում ներկայացվել են շուրջ 1650 արժեթղթերի սեփականության հայտարարագրեր
Բ. Թողարկողների վերահսկողությունը
Հանձնաժողովը 2004 թվականին իրականացրել է բացատրական և կանխարգելիչ բնույթ ունեցող միջոցառումներ, որոնք հետապնդել են երկու հիմնական նպատակ.
● բացահայտել և բացատրական աշխատանքների միջոցով բացառել կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտումները, որոնք կրում են շարունակական բնույթ և առկա են գրեթե բոլոր թողարկողների մոտ, և
● ճշտել արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում գտնվող հաշվետու թողարկողների շրջանակը, քանի որ թողարկողների վերաբերյալ ունեցած տեղեկությունները բավարար չեն այն որոշելու համար8 :
Հանձնաժողովը 2004 թվականի ընթացքում թողարկողների վերահսկողությունն իրականացրել է հետևյալ եղանակներով (միջոցառումներով)`
● Արժեթղթերի գրանցմանն աջակցություն,
● Ռեեստրների9 համախմբում (կոնսոլիդացիա),
● Ծրագրային ստուգումներ,
● Բողոքներին արձագանքում10 :
Ստորև ներկայացված են Հանձնաժողովի 2004 թվականին իրականացված գործողությունները թողարկողների վերահսկողության բնագավառում` ըստ վերահսկողական հիմնական միջոցառումների:
1. Արժեթղթերի գրանցմանն աջակցություն
2004 թվականին Հանձնաժողովի կողմից նախատեսվել էր աջակցության միջոցառման շրջանակներում տեղեկատվություն ճշգրտել ՀՀ չորս մարզերում գրանցված թվով 198 թողարկողների վերաբերյալ: Միջոցառումն իրականացվել է անհատական այցելություններ կատարելու միջոցով և ՀՀ պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցելով:
Աջակցության միջոցառումն ունեցել է 3 հիմնական ուղղվածություն.
Նկար 4. |
Հանձնաժողովի կողմից իրականացվող արժեթղթերի գրանցման աջակցության միջոցառումների հիմնական ուղղվածությունները |
Միևնույն ժամանակ, նախկինում իրականացված աջակցման աշխատանքների արդյունքների հիման վրա թվով 204 ընկերությունների ուղարկվել են հիշեցման նամակներ:
2. Ռեեստրների համախմբում (կոնսոլիդացիա)
Կանոնագրքի 27-3(բ) կանոնով Հանձնաժողովին վերապահված իրավասության և Հանձնաժողովի 18.01.2002թ. թիվ 017/02 որոշման համաձայն, Հանձնաժողովը ռեեստրների համախմբման աշխատանքների ընթացքում կատարել է թողարկողների անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման օրինականության ուսումնասիրություններ, ուսումնասիրություններով պարզված սխալների շտկումներ և պահանջվող փաստաթղթերի փաթեթների կազմում, ռեեստրների նախապատրաստում համախմբմանը, ռեեստրների վերաձևակերպում:
2004 թվականին ռեեստրների համախմբման աշխատանքներ են իրականացվել թվով 20 հաշվետու թողարկողների մոտ, որոնց արդյունքում համախմբվել են մոտավորապես 6676 բաժնետերերի հաշիվներ11 :
Պետք է նշել, որ համախմբված ընկերություններից 5 հաշվետու թողարկողների (25%) ռեեստրի վարումը իրականացվել է մասնակի խախտումներով, որոնք վերացվել են համախմբման աշխատանքների ընթացքում: Ռեեստրների համախմբման միջոցառումների արդյունքում բոլոր թողարկողների հետ կնքվել են ռեեստրի վարման պայմանագրեր:
3. Թողարկողների մոտ ստուգումների իրականացում
2004 թվականին Հանձնաժողովի կողմից իրականացվել են թվով 44 թողարկողների մոտ ստուգումներ։ Թվով 44 ստուգումներից 37-ը եղել են ծրագրային, իսկ 7-ը` արտածրագրային:
Ստուգումներն իրականացվել են`
● ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման ուսումնասիրման ուղղությամբ,
● անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարման կարգի պահպանման ուսումնասիրման ուղղությամբ,
● արժեթղթերի գրանցման հայտարարագրերում ներառված տեղեկությունների արժանահավատության ուսումնասիրման ուղղությամբ:
ա) Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներ
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների թվով 1708 խախտումներ12 : Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
Նկար 5. |
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներ |
● Ընկերության կորպորատիվ կառավարման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ:
Այս խմբի խախտումները հայտնաբերվել են ստուգված բոլոր ընկերություններում: Կորպորատիվ կառավարման խախտումները գերակշռել են խախտումների ընդհանուր թվաքանակի մեջ և կազմել են ընդհանուրի 77.6%-ը (1326 խախտում): Ընդ որում, մեծամասամբ, միևնույն սուբյեկտը թույլ է տվել նշված խախտումներից մի քանիսը միաժամանակ: Մասնավորապես, տեղ են գտել ստորև ներկայացված խախտումները.
Նկար 6.
Ստուգումների արդյունքում հայտնաբերված ընկերության կորպորատիվ կառավարման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ (%)
Ինչպես երևում է վերը պատկերված նկարից, ընկերության կորպորատիվ կառավարման օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների մեծ մասը կազմել են ժողովների նախապատրաստման և անցկացման խախտումները 68,8% (913 խախտում):
● Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի խախտումներ
Արձանագրվել են այս խմբի խախտումների հետևյալ հիմնական դրսևորումները.
● ընկերությունների ռեեստրի վարումը և պահպանումը չեն հանձնվել ՀԿԴ-ին, ինչպես պահանջվում է Օրենքով13 .
● ընկերությունների կողմից վարվող ռեեստրներում փոփոխություններ են կատարվել առանց պատշաճ գրավոր հիմքերի առկայության` կամ վերջիններիս բացակայության, կամ թերի ձևակերպված լինելու պարագայում.
● որոշ ընկերություններ առհասարակ ռեեստրներ չեն ունեցել և չեն նշանակել դրա համար պատասխանատու անձի:
Նման խախտումներ են արձանագրվել ստուգված ընկերություններից 13-ի մոտ, որոնք ընդհանուր խախտումների մեջ կազմում են 0.8 %:
● Տեղեկությունների բացահայտման պահանջների խախտումներ
Տեղեկությունների բացահայտման պահանջների խախտումները կազմել են ընդհանուր հայտնաբերված խախտումների 10.4%-ը (178 խախտում): Ստորև ներկայացված է ստուգված ընկերություններում հայտնաբերված տեղեկությունների բացահայտման պահանջների խախտումների բնույթը.
Նկար 7. |
Ստուգումների արդյունքում հայտնաբերված տեղեկությունների բացահայտման պահանջների խախտումների բնույթը |
Ինչպես երևում է վերը պատկերված նկարից, տեղեկությունների բացահայտման պահանջների խախտումների մեծ մասը կազմել են ընկերության հաշվետվությունների հրապարակման խախտումները 63% (112 խախտում):
● Հաշվապահական հաշվառման խախտումներ
2004 թվականին Հաշվապահական հաշվառման խախտումները կազմել են ընդհանուր հայտնաբերված խախտումների 11.1%-ը (190 խախտում):
Մասնավորապես հայտնաբերվել են հաշվապահական հաշվառման հետևյալ խախտումները.
Նկար 8. |
Ստուգումների արդյունքում հայտնաբերված հաշվապահական հաշվառման պահանջների խախտումների բնույթը |
բ) Ստուգումների արդյունքում կիրառված հարկադրանքի միջոցները
Հաշվետու տարվա ընթացքում ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից կայացվել են թվով 38 որոշումներ, որոնցից թվով 12 որոշումները կայացվել են 2003 թվականին իրականացված ստուգումների արդյունքներով, իսկ թվով 26-ը` 2004 թվականին իրականացված ստուգումների արդյունքներով:
Կայացված թվով 38 որոշումներով արձակվել են մոտավորապես 191 կարգադրություններ` ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներն ուղղելու և հետագայում բացառելու հանձնարարականով, որոնցից թվով 60 կարգադրություններն արձակվել են 2003 թվականին իրականացված ստուգումների արդյունքներով, իսկ թվով 131-ը` 2004 թվականին իրականացված ստուգումների արդյունքներով:
Հանձնաժողովի կողմից իրականացվել է արձակված կարգադրությունների կատարման մոնիտորինգ. ուսումնասիրվել են կարգադրությունների չկատարման հանգամանքները, վերլուծվել են ընկերությունների և նրանց կառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Հանձնաժողով ներկայացված գրությունները` կարգադրությունների չկատարման կամ թերի կատարման վերաբերյալ:
Հանձնաժողովի կողմից տրված կարգադրությունները չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարած անձանց նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման գործերի վարույթներ, որոնց արդյունքում թվով 3 դեպքում կիրառել է վարչական պատասխանատվության միջոցներ` տուգանքի ձևով14 (Տե´ս Նկար 10-ը):
4. Բողոքների քննություն
2004 թվականի ընթացքում Հանձնաժողով ներկայացվել է թվով 18 բողոք15 : Որևէ բողոք անհետևանք չի թողնվել: 18 բողոքներում բարձրացված հարցերի նկարագիրը տե´ս ստորև ներկայացված նկարում.
Նկար 9. |
Բողոքներում բարձրացված հարցերի նկարագիրը |
Ինչպես երևում է Նկար 9-ից, 18 բողոքներում բարձրացվել են 34 նույնատիպ հարցադրումներ: Խմբավորելով վերջիններս` ստացվում է հետևյալ պատկերը.
● 12% (4 դեպքում)` գույքի օտարման (վաճառքի) հետ կապված խախտումներ.
● 23% (8 դեպքում)` տեղեկությունների և փաստաթղթերի տրամադրման խախտումներ.
● 9% (3 դեպքում)` սեփականաշնորհման գործընթացի հետ կապված խախտումներ.
● 12% (4 դեպքում) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված բաժնետերերի ընդհանուր ժողովների հրավիրման և անցկացման ընթացակարգերի խախտումներ.
● 12% (4 դեպքում)` շահաբաժինների վճարման հետ կապված խախտումներ.
● 6% (2 դեպքում)` վերակազմակերպման գործընթացի խախտումներ.
● 3% (1 դեպքում)` արժեթղթերի հետգնման գործընթացի խախտումներ.
● 23% (8 դեպքում)` այլ խախտումներ: Արդյունքում` թվով 18 դիմում-բողոքներին Հանձնաժողովն արձագանքել է հետևյալ միջոցառումների կիրառմամբ`
● թվով 18 դիմում-բողոքներում բարձրացված հարցադրումներին տրվել է 22 գրավոր պատասխան.
● թվով 4 դիմում-բողոքների հիման վրա իրականացվել են 4 ստուգումներ:
Բ ա ժ ի ն VI.
Իրավաստեղծ և իրավակիրառական գործառույթների իրականացում
Ա. Իրավաստեղծ միջոցառումներ
1. Արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ: Մասնավորապես.
(ա) մշակվել է ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով լրացումներ են կատարվել Օրենքի 119 և 121 հոդվածներում: Համաձայն նախագծի` Հանձնաժողովին իրավունք է վերապահվել համագործակցել պետական այլ մարմինների և ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում` արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաև նման տեղեկություններ ստանալուն աջակցելը: Բացի այդ, Հանձնաժողովին իրավունք է վերապահվել օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցել հիշյալ պետական մարմիններին և կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը և այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումներ կանխելու կամ հետապնդելու նպատակով: Նշված նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 25-ին.
(բ) մշակվել է ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ի ապահովումն ՀՀ կառավարության կողմից 26.08.2004թ. N 33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի թիվ 7 հավելվածով ներկայացված ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման միջոցառումների ծրագրում ներառված թիվ 1 միջոցառման: Նշված օրենքի նախագիծն ուղարկել է մի շարք շահագրգիռ պետական մարմիններին` նախագծի վերաբերյալ այդ մարմինների կարծիքները (առաջարկություններ և դիտողություններ) ստանալու նպատակով: Ստացված առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց և անհրաժեշտ լրամշակումից հետո նախագիծը սահմանված կարգով ներկայացվելու է ՀՀ կառավարություն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ուղարկելու նպատակով:
(գ) մշակվել են ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Վերջիններս ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման ժամանակ բաժնետերերի շահերի պաշտպանությանը և ընկերությունների կանոնադրական կապիտալի ավելացման մեթոդների հստակեցմանը։ Նշված օրենքների նախագծերը ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հունիսի 8-ին:
(դ) մշակվել է «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` ի ապահովումն ՀՀ կառավարության 29.04.04թ. արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման ծրագրի N 11 միջոցառման: (Տե´ս Գլուխ 2, Բաժին IV, 1).
(ե) մշակվել (վերամշակվել) են նաև մասնագիտացված անձանց գործունեությունը կարգավորող մի շարք կանոնների նախագծեր (կանոններ): Դրանք են`
● «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնները (Տե´ս Գլուխ 2, Բաժին II, 3)
● «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնները (Տե´ս Գլուխ 2, Բաժին II, 3)
● «(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվությունները» վերնագրի ներքո միավորված կանոններում փոփոխություններ և լրացումներ (Տե´ս Գլուխ 2, Բաժին II, 3):
Բացի այդ, մշակվել է «Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը», որի նպատակը Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարողների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված խնդիրների համառոտ ներկայացումն է: Այդ նպատակով, փաստաթղթում համառոտ ներկայացվել է պարտադիր ավտոապահովագրության էությունն ու կիրառվող հիմնական սկզբունքները, գնահատվել է Հայաստանում պարտադիր ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչպես նաև տրվել են Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության առաջարկվող մոդելի հիմնական սկզբունքները` առկա միջազգային փորձի համատեքստում:
2. ՀՀ պետական մարմինների կողմից շրջանառության մեջ դրված օրենքների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծություն, դրանցից բխող աշխատանքների իրականացում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը քննության է առել, ինչպես նաև համապատասխան պետական մարմիններին առարկություններ և առաջարկություններ է ներկայացրել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների և փաստաթղթերի վերաբերյալ, որոնք հակիրճ ներկայացվում են ստորև.
(ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
(բ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
(գ) «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով` վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
(դ) ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
(ե) «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ,
(զ) Հայաստանի Հանրապետությունում համայնքների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգի նախագիծ,
(է) Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման միջոցառումների ծրագիր,
(ը) OECD-ի անցումային երկրների հակակոռուպցիոն ցանցի Հայաստանի ազգային զեկույցի երաշխավորություններ,
(թ) ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» ազգային դասակարգիչ,
(ժ) ՀՀ առևտրի և տնտեսական զարգազման նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց» փաստաթղթի նախագիծ:
Միևնույն ժամանակ, հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը` ի ապահովումն ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանում հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում Հանձնաժողովին վերապահված միջոցառումների կատարման, իրականացրել է հետևյալ աշխատանքները, որի մասին 30-օրյա պարբերականությամբ իրազեկել է ՀՀ կառավարությանը և ՀՀ Նախագահի աշխատակազմին.
(ա) ներկայացրել է իր առարկությունները և առաջարկությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Հիփոթեքի և հիփոթեքային արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ: Այդ առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում կայացել են աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են նախագծում առկա թերությունները և բացթողումները, ինչպես նաև առաջարկել են դրանց լուծման տարբերակներ.
(բ) իրականացրել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ուսումնասիրման, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ: Միևնույն ժամանակ, Հանձնաժողովը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ և 4-րդ բաժինների վերանայման աշխատանքներին, որոնք ուղղված են եղել հիփոթեքային շուկայում առաջացող նոր իրավունքների սահմանմանը (մասնավորապես, օգտատիրության իրավունք` ուզուֆրուկտ, էմֆիտևզիս և կառուցապատման իրավունք` սուպերֆիցիա) և արդեն իսկ սահմանված իրավունքների հստակեցմանը (մասնավորապես, մանրամասնվել են որոշակի իրավունքներ կապված անձնական և հողային սերվիտուտի հետ).
(գ) Հանձնաժողովի ներկայացուցիչները 2004 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված հանդիպմանը, որում քննարկվել են հիփոթեքային արժեթղթերի թողարկման և շրջանառության ողջ գործընթացում դրանց հարկային արտոնությունների տրամադրմանն առնչվող և համապատասխանաբար հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդիրներ:
Հաշվետու տարվա ընթացքում մշակվել, Հանձնաժողովի կողմից հաստատվել և ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանն է ներկայացվել` «ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման ու պայմանների» կարգը, որը որպես նորմատիվ իրավական ակտ գրանցվել է նախարարության կողմից, ապա հրապարակվել ՀՀ գերատեսչական տեղեկագրում: Նշված ակտով կարգավորվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը բխել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներից, ինչպես նաև Հանձնաժողովում վարչարարությունն առավել արդյունավետ և լիարժեք իրականացնելու անհրաժեշտությունից:
Բացի այդ, ՀՀ գործարարության աջակցման խորհրդի 2004 թվականի փետրվարի 17-ի նիստում, որին իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Հանձնաժողովը, որոշում է կայացվել տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրվող պետական վիճակագրական հաշվետվությունների քանակի կրճատման, դրանց հոսքերի հստակեցման, տարբեր մարմինների կողմից միևնույն հաշվետվությունների հավաքագրման կրկնությունների բացառման, կիրառվող մեթոդաբանությունների միասնականացման և այլ խնդիրների շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ: Հանձնաժողովի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների հետ խնդրո առարկա հարցերի վերաբերյալ կայացած քննարկումների արդյունքում որոշվել է ընդլայնել այդ հարցերի քննարկման շրջանակը, անհրաժեշտ համարելով բոլոր շահագրգիռ մարմիններից ստանալ նրանց կողմից հավաքագրվող հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկատվություն, որի բովանդակությունը մշակվել է քննարկումների արդյունքում: Այս աշխատանքների շրջանակում Հանձնաժողովի կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել իր կողմից տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրվող հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն նշված աշխատանքային քննարկման ժամանակ մշակված ձևերի:
Բ. Իրավակիրառական միջոցառումներ
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը գումարել է թվով 118 նիստ` իրականացնելով 290 լսում: Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովն ընդունել է 363 որոշում, որոնցով արձակվել է 542 կարգադրություն թվով 185 ընկերությունների նկատմամբ:
Լայնածավալ գործառույթներ են իրականացվել արժեթղթերի շուկայի վերահսկողության ոլորտում` բացահայտելու համար թույլ տրված խախտումները և ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ` կապված խախտումների բնույթից և դրանց համար հիմք հանդիսացած պատճառներից:
Այս կապակցությամբ տարվել են հետևողական աշխատանքներ, Հանձնաժողովի կողմից արձակված կարգադրությունները դրանցում սահմանված ժամկետում չկատարվելու փաստերի և չկատարման հարցում մեղավոր անձանց բացահայտման, նրանց անհատականացման և այդ խախտումների վերացման, դրանց համար սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:
1. Վարչական իրավախախտումների վարույթներ
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից տրված կարգադրությունները չկատարած անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով հարուցվել են թվով 123 վարչական իրավախախտման վարույթներ: Նշված վարույթներից 117-ի արդյունքում (Տե´ս Նկար 10 -ը) Հանձնաժողովի կողմից կայացվել են համապատասխան որոշումներ, թվով 1 դեպքում Հանձնաժողովը վերանայել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը` դադարեցնելով վերջինիս ուժը, իսկ թվով 5 դեպքերում վարույթները գտնվում են ընթացքի մեջ: Ընդ որում, վարչական իրավախախտման գործերի վարույթները հարուցվել են ինչպես ընկերությունների, այնպես էլ Հանձնաժողովի որոշումներով նախազգուշացված վերջիններիս կառավարման մարմիններում ընդգրկված համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ:
Վիճակագրությամբ ներկայացված տվյալներն արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում առկա խախտումները թույլ տված անձանց (իրավաբանական և ֆիզիկական) նկատմամբ վարչական ներգործության համեմատաբար մեղմ միջոցների կիրառման արդյունք են` որդեգրված Հանձնաժողովի գործունեության քաղաքականությամբ, ինչի նպատակն է առավելագույնս կանխելու թույլ տրվող խախտումները և վերացնելու դրանք: Ընդ որում, այս հանգամանքը սկզբունքորեն դրված է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների հիմքում: Նման մոտեցումը, մասնավորապես, արժեթղթերի գրանցմանն ուղղված կարգադրությունների չկատարման դեպքերում, պայմանավորված է եղել նաև Հանձնաժողովի կողմից իր 2003 թվականի հունիսի 6-ի «Արժեթղթերի գրանցման պահանջի խախտման համար վարչական տուգանքների կիրառման քաղաքականության հաստատման մասին» N 156/03 որոշմամբ հաստատված` «Արժեթղթերի գրանցման պահանջի խախտման համար վարչական տուգանքների կիրառման քաղաքականության մասին» հայտարարությամբ:
* Այստեղ ներառված են ինչպես հաշվետու թողարկողների, այնպես էլ մասնագիտացված անձանց և արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման գործերը:
** Այստեղ ներառված են ռեեստրի վարման և մասնագիտացված անձանց կողմից ֆիդուցիար պարտականությունների պահպանման պահանջների խախտման հետ կապված 1-ական վարչական իրավախախտման գործեր:
Նկար 10.
Վարչական իրավախախտման վարույթների արդյունքները
Ինչպես երևում է Նկար 10-ից, սկսված վարչական իրավախախտման վարույթների արդյունքում.
թվով 75 դեպքերում Հանձնաժողովը կարճել է վարույթները.
թվով 42 դեպքերում կիրառել է վարչական պատասխանատվության միջոցներ` տուգանքի ձևով: Մասնավորապես.
● թվով 3 դեպքերում տուգանք է կիրառվել Հաձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված Հանձնաժողովի կարգադրությունները չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելու կապակցությամբ.
● թվով 14 դեպքերում տուգանք կիրառվել է Հանձնաժողովի կողմից բացահայտված Օրենքի 23-րդ հոդվածի պահանջների (արժեթղթերի` Հանձնաժողովում կամ ֆոնդային բորսայում պարտադիր գրանցման պահանջ) վերացմանն ուղղված Հանձնաժողովի կարգադրությունները չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելու կապակցությամբ.
● թվով 6 դեպքերում տուգանք է կիրառվել արժեթղթերի պարտադիր ցուցակման պահանջի խախտման հետ կապված վարչական իրավախախտման վարույթների կապակցությամբ.
● թվով 19 դեպքերում տուգանք է կիրառվել հաշվետվությունների ներկայացման հետ կապված վարչական իրավախախտման վարույթների կապակցությամբ (տե´ս Աղյուսակ 2):
Աղյուսակ 2
N |
Հաշվետվությունների ներկայացման հետ կապված վարչական իրավախախտման վարույթների տեսակները |
Վարչական վարույթների արդյունքները | |
Կիրառվել է տուգանք |
Վարույթը կարճվել է | ||
1. |
Մասնագիտացված անձանց և/կամ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթների գործեր |
2 |
1 |
2. |
Հաշվետու թողարկողների և/կամ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթների գործեր16 |
17 |
18 |
3. |
Արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունների և/կամ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթների գործեր |
- |
1 |
Ընդամենը |
19 |
20 |
_____________________
16
Այդ թվում, 1 դեպքում տուգանք կիրառվել է Հանձնաժողովի կողմից իրականացված հաշվետվական վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված Հանձնաժողովի կարգադրությունները չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելու կապակցությամբ:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից քննված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում թվով 42 անձանց նկատմամբ կիրառվել են տուգանքներ (16.760.000 ՀՀ դրամի չափով), որից 26-ը (6.120.000 ՀՀ դրամի չափով) կիրառվել են ֆիզիկական անձանց նկատմամբ և թվով 16-ը (10.640.000 ՀՀ դրամի չափով)` իրավաբանական անձանց նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում 42 սուբյեկտների նկատմամբ կիրառված տուգանքներից միևնույն ժամանակաշրջանում եղել են կամավոր վճարումներ թվով 2 սուբյեկտների կողմից` 110.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով: Նշվածից 1 դեպքում վճարումը կատարվել է իրավաբանական և 1 դեպքում` ֆիզիկական անձի կողմից, համապատասխանաբար` 10.000 և 100.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով:
Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովի կողմից կայացվել է միևնույն ժամանակաշրջանում կիրառված տուգանքները վերանայելու թվով 1 որոշում, որով վերացվել է 1 անձի նկատմամբ կիրառված տուգանքը (750.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով):
2. Դատական գործեր
Հաշվետու ժամանակաշրջանում Հանձնաժողովի կողմից 3 վճռաբեկ բողոք է բերվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատ:
Հաշվետու տարվա ընթացում Հանձնաժողովի կողմից կիրառված տուգանքների գումարների հարկադիր գանձման պահանջով Հայաստանի Հանրապետության դատարան են ներկայացվել մի շարք հայցադիմումներ, որոնց հիման վրա հարուցվել են համապատասխան քաղգործեր և որոնք քննվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կամ գտնվում են քննության ընթացքում:
Ներկայացված հայցերով նախատեսված տուգանքի գումարների բռնագանձման պահանջներն ըստ սուբյեկտների կազմել են թվով 23-ը` 10.650.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով` ընդ որում, թվով 2 հայցապահանջներ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում կիրառված տուգանքների հարկադիր գանձման համար` 1.450.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով:
Նկար 11. |
2004 թվականի ներկայացված բռնագանձման պահանջների ընդհանուր պատկերը` ըստ սուբյեկտների |
Ինչպես 2003 թվականի, այնպես էլ 2004 թվականի ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված Հանձնաժողովի հայցերի քննության արդյունքում 2004 թվականին ՀՀ դատարանների կողմից կայացվել և Հանձնաժողով են մուտք եղել վճիռներ, որոնցով նախատեսվել են հօգուտ պետական բյուջեի բռնագանձել Հանձնաժողովի կողմից կիրառված վարչական տուգանքները` 6.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, որից թվով 8 դեպքերում (2.450.000 ՀՀ դրամ) կիրառվել են բռնագանձումներ ֆիզիկական և թվով 5 դեպքերում (3.750.000 ՀՀ դրամ) իրավաբանական անձանց նկատմամբ (այդ թվում` 3 գումարի բռնագանձման հայցապահանջներ` 2 իրավաբանական և 1 ֆիզիկական անձանց նկատմամբ բավարարվել են 2003 թվականին ներկայացված հայցապահանջների հիման վրա` համապատասխանաբար 1.500.000 և 250.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով)։
Հաշվետու տարվա վերջի դրությամբ ընթացքի մեջ են եղել Հանձնաժողովի կողմից ներկայացված թվով 3 հայցադիմումների (կիրառված տուգանքների հարկադիր գանձման թվով 7 հայցապահանջներ) հիման վրա հարուցված քաղգործերի քննությունը, որից թվով 4 հայցապահանջը` 1.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի բռնագանձման չափով, ներկայացվել են ընդդեմ ֆիզիկական և թվով 3-ը` 1.700.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի բռնագանձման չափով, իրավաբանական անձանց նկատմամբ:
Նկար 12.
2004 թվականի Հանձնաժողով մուտք եղած վճիռների գումարային պատկերը` ըստ սուբյեկտների (հազ. ՀՀ դրամ)
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ դատարանների կողմից կայացված վճիռներով բավարարվել է Հանձնաժողովի հայցադիմումներով ներկայացված Հանձնաժողովի կողմից տրված կարգադրությունների հարկադիր կատարումն ապահովելու թվով 1 հայցապահանջ, որը վերաբերել է հաշվետու թողարկողների արժեթղթերի հարկադիր գրանցման ապահովմանը:
Հօգուտ Հանձնաժողովի կայացված վճիռների հիման վրա Հանձնաժողովն ապահովել է դրանց օրինական ուժի մեջ մտնելուց հետո, տվյալ փաստական հանգամանքի վավերացումը վճիռներում` դատարանների կողմից, կատարողական թերթերի ստացումը և վերջիններիս հարկադիր կատարման ներկայացումը:
Հաշվետու ժամանակահատվածում հարկադիր կատարման վարույթները գտնվել են ընթացքի մեջ:
Բ ա ժ ի ն VII.
Հրապարակային աշխատանքներ
Հաշվետու տարվա ընթացքում հանձնաժողովը մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի և ինտերնետային կայքի միջոցով իրականացրել է արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության, արժեթղթերի շուկայում ունեցած նրա ազդեցության լուսաբանումն ու մատուցումը հասարակության ամենալայն շրջանակներին:
Հանձնաժողովը հաշվետու տարվա ընթացքում կազմակերպել է մամուլի ասուլիսներ, հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների, առանձին լրագրողների հետ, զանգվածային լրատվամիջոցներում, մասնավորապես, օրաթերթերում տպագրել է իր հրապարակումները, հայտարարությունները և մամուլի հաղորդագրությունները, դրանք ուղարկել է լրատվական գործակալություններին, զետեղել դրանք ինտերնետային էջում: Հանձնաժողովի մասնագետները ոլորտին վերաբերվող վերլուծություններով ու հետազոտական աշխատանքներով հանդես են եկել «Ֆինանսներ և էկոնոմիկա. Հայաստան» հանդեսում, ինպես նաև «Դելովոյ էքսպրես» շաբաթաթերթում: Հանձնաժողովը հաստատել է նաև «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը»:
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը ձեռնարկել է շուրջ 190 միջոցառում, որոնք ուղղված են Հանձնաժողովի` հասարակության հետ կապերի ամրագրմանը:
Ստորև ներկայացված են 2004 թվականի ընթացքում հասարակության հետ կապերի ամրագրմանն ուղղված Հանձնաժողովի ձեռնարկած միջոցառումները.
Աղյուսակ 3
Կատարված աշխատանքները |
Կատարված |
Մամուլի ասուլիսի կազմակերպում |
1 |
Հարցազրույցների կազմակերպում |
5 |
Տեղեկատվական բացատրական աշխատանքների կազմակերպում (հեռուստահաղորդումների միջոցով) |
4 |
Հայտարարությունների և հաղորդագրությունների տպագրում |
7 |
Հայտարարությունների և մամլո հաղորդագրությունների տեղադրում ինտերնետային էջում |
160 |
Լրատվական գործակալություններին մամուլի հաղորդագրությունների տրամադրում |
4 |
Մասնագիտական հոդվածների տպագրում |
4 |
1. Հանձնաժողովի ինտերնետային էջի կատարելագործում
Հանձնաժողովը հաշվետու տարվա ընթացում շարունակել է աշխատեցնել իր ինտերնետային էջը www.sca.am` Հանձնաժողովի գործունեության, հրապարակումների, ակտերի, քննարկվող հարցերի, նախատեսվող լսումների և այլնի վերաբերյալ: Կայքում տեղ են գտել ոչ միայն իրադարձային տեղեկատվությունը (մասնավորաբար` ամփոփ տեղեկանք հանձնաժողովի գործունեության, բորսայական առևտրի եռամսյակային ծավալների, մասնագիտական որակավորման թեսթերի նոր հարցաշարի մշակման, և այլ հարցերի վերաբերյալ), այլ նաև` թողարկողների ու մասնագիտացված անձանց մասին օրենսդրական նախաձեռնությունները, նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
Միևնույն ժամանակ, թարմացվել են մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ներին առնչվող տեղեկություններ, մասնավորապես, մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեությանն առնչվող վիճակագրական ցուցանիշները, Հանձնաժողովի կողմից մշակված իրավական ակտերը և դրանց նախագծերը, ԻԿԿ-ների կողմից կանոնների (այդ թվում` գրանցման ներկայացվող կանոնների նախագծերի), մասնագիտացված անձանց կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց վերաբերյալ, մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ, մասնագիտական որակավորման նոր համակարգի վերաբերյալ (այդ թվում` քննական թեսթերի հարցաշարը) տեղեկություններ:
2. Աշխատանքային հանդիպումների և սեմինարների կազմակերպում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը կազմակերպել է մի շարք աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ: Դրանք են.
ա) Ինքնակարգավորման գործառույթների վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը կազմակերպել է ԻԿԿ-ների ներկայացուցիչների, մասնավորապես, ԻԿԿ-ների գործադիր տնօրենների և այլ ղեկավար անձանց, վերահսկիչ ծառայությունների ներկայացուցիչների, ՀՖԲ-ի կարգապահական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ մի շարք աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ինքնակարգավորման համակարգում առկա հիմնախնդիրների լուծման և ինքնակարգավորման գործառույթների զարգացման և կատարելագործման հարցեր:
բ) Մասնագիտացված անձանց գործունեության վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովը մասնագիտացված անձանց կազմում ընդգրկված աշխատակիցների համար կազմակերպել է հետևյալ հարցերին առնչվող աշխատանքային հանդիպումներ.
● ՀԿԴ-ի սակագների կապակցությամբ (Տե´ս Գլուխ 2, Բաժին I, 12).
● պետական պարտատոմսերի բորսայական առևտրի զարգացման հայեցակարգի նախագծի կապակցությամբ (Տե´ս Գլուխ 2, Բաժին I, 8).
● «(66.3) Մասնագիտացված անձանց հաշվետվությունները» վերնագրի ներքո միավորված կանոններում փոփոխությունների և լրացումների կապակցությամբ.
● «(84.3) Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառուի կարգավիճակի բացառումը» և «(86.3բ) Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցներին համակցման բացառումը» վերնագրի ներքո միավորված կանոնների կապակցությամբ:
գ) Հաշվետու թողարկողների համար սեմինարների կազմակերպում
Հանձնաժողովը 2004 թվականին հանրապետության առավել խոշոր արդյունաբերական շրջաններում` մասնավորապես Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, նախատեսել էր IBM Business Consulting Services-ի աջակցությամբ կազմակերպել սեմինարներ «Արժեթղթերի հայտարարագրումը» կանոնների և հաշվետվություններին ներկայացվող պահանջների պարզաբանման համար։ Սեմինարների անցկացման համար իրականացվեցին որոշակի աշխատանքներ` պատվիրված նամակների միջոցով և էլեկտրոնային սկավառակներով 230 հաշվետու թողարկողի տրամադրվեցին «Արժեթղթերի հայտարարագրումը» կանոնները, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման ձևին և բովանդակությանը վերաբերող իրավական ակտեր, շուրջ 2200 ֆիզիկական և 200 իրավաբանական անձանց տրամադրման նպատակով, IBM Business Consulting Services-ի աջակցությամբ տպագրվեցին «Արժեթղթերի հայտարարագրումը» կանոնները ներկայացնող բուկլետներ։ Սակայն USAID-ի կողմից «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» վաղաժամկետ դադարեցման պատճառով նախատեսված սեմինարները չանցկացվեցին։
Բ ա ժ ի ն VIII.
Համագործակցություն
1. Պետական մարմինների հետ համագործակցություն
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից համագործակցության աշխատանքներ են իրականացվել մի շարք պետական մարմինների հետ: Ստորև աղյուսակի ձևով համառոտակի ներկայացված են համագործակցության առարկաները և համագործակցող պետական մարմինները.
Հ/հ |
Համագործակցության առարկան |
Համագործակցող պետական մարմին |
1. |
Մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների գործունեությունը կանոնակարգող Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի գրանցում և հրապարակում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
Մասնագիտացված գործունեության լիցենզիայի տրամադրման, գործողության կասեցման և դադարեցման վերաբերյալ տեղեկությունների հրապարակում | ||
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ||
««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ||
«ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման ու պայմանների» կարգ | ||
2. |
«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով` վարձակալության իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
3. |
Աշխատակազմում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանն ու զարգացմանը, կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացում, տեղեկատվության բացահայտում |
ՀՀ ՔԾԽ |
4. |
Մասնագիտացված անձանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
5. |
«Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ արդարադատության նախարարություն |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | ||
ՀՀ կենտրոնական բանկ | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ||
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | ||
6. |
«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ||
ՀՀ արդարադատության նախարարություն | ||
7. |
«Հիփոթեքի և հիփոթեքային արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակ |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
Հայաստանի Հանրապետությունում համայնքների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգի նախագիծ | ||
Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերի շուկայի զարգացման միջոցառումների ծրագիր | ||
Լիցենզավորման համար գանձվող պետական տուրքերի և դրանց կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում | ||
8. |
Հիփոթեքային արժեթղթերի թողարկման և շրջանառության ողջ գործընթացում դրանց հարկային արտոնությունների տրամադրմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն | ||
ՀՀ արդարադատության նախարարություն | ||
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն | ||
ՀՀ կենտրոնական բանկ | ||
9. |
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ |
ՀՀ կենտրոնական բանկ |
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ | ||
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ||
10. |
«Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» ազգային դասակարգիչ |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
Վիճակագրական ցուցանիշների տրամադրում | ||
11. |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ոչ շուկայական տնտեսության կարգավիճակի վերանայման հայց» |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2. ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքներին մասնակցում
Հաշվետու տարվա ընթացքում Հանձնաժողովի կողմից ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի աշխատանքների մասնակցության ապահովման շրջանակում քննության է առնվել «ԱՊՀ անդամ պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի կողմից հաստատված արժեթղթերի շուկայում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության համաձայնագրի» նախագիծը, և թողարկողների և արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց կողմից հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների անցման հետ կապված մի շարք խնդիրներին առնչվող փաստաթղթերի նախագծերը և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ և դիտողություններ:
3. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովը մասնակցել է «IBM Business Consulting Services» կազմակերպության հետ համատեղ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես.
● «Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում մասնագիտացված անձանց և ԻԿԿ-ների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել և լուսաբանվել են տվյալ ոլորտներին առնչվող մի շարք հիմնահարցեր, մասնավորապես, ձևավորվել են աշխատանքային խմբեր (Հանձնաժողովի, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի ներկայացուցիչներից և ԻԿԿ-ի ներկայացուցիչներից): Նշված աշխատանքային խմբերի կողմից մշակվել են մի շարք ԻԿԿ-ների կանոնների նախագծեր, որոնք առնչվում են բորսայական առևտրի և արժեթղթերի քլիրինգի և վերջնահաշվարկի գործառույթներին:
● մշակվել է «Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում բորսայական առևտրի զարգացման» հայեցակարգը, որը 2004 թվականի օգոստոսի 26-ին հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.
● կատարվել են նաև մասնագիտացված անձանց հաշվետվական վերահսկողության ավտոմատացման աշխատանքներ (հաշվետվությունների ավտոմատ մուտքագրում, մշակված տվյալների ստացում և այլն).
● իրականացվել են մի շարք քննարկումներ կապված մասնագիտացված անձանց ներքին հաշվառման համակարգի նկատմամբ տեխնիկական առաջադրանքի մշակման և դրա հիման վրա համապատասխան ծրագրային ապահովման ստեղծման նպատակով:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով միասնական տեղեկատվական համակարգի ձևավորման և ներդրման համար զգալի ֆինանսական միջոցների ներդրման անհրաժեշտությունը, հաշվետու տարվա ընթացքում դիտարկվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» կողմից տեղեկատվական միասնական համակարգի ձևավորմանն աջակցելու և նրա աջակցմամբ համակարգի ծրագրային փաթեթի մրցութային կարգով ձևավորման հնարավորությունը: Այդ առումով Հանձնաժողովի կողմից մշակվել և առաջադրվել են մրցույթի անցկացման պայմանները, սակայն USAID-ի կողմից «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը» վաղաժամկետ դադարեցումը (այն դադարեցվեց 2004 թվականի հունիս ամսից, թեև նախատեսված էր մինչև 2006 թվականը) և ըստ այդմ, Հանձնաժողովին տեխնիկական աջակցությունից զրկելը, էապես խոչընդոտեցին համակարգի ներդրման գործընթացին:
4. Արժեթղթերի Հանձնաժողովների Համաշխարհային Կազմակերպությանն (IOSCO) անդամակցման աշխատանքների իրականացում
Արժեթղթերի շուկայի պետական կարգավորման շրջանակներում Հանձնաժողովը դեռևս 2003 թվականից ձեռնամուխ էր եղել IOSCO-ին անդամակցության գործընթացին։ IOSCO-ին անդամակցությունը կարևորվում է այն առումով, որ այն հնարավորություն է տալիս ներդնելով IOSCO-ի կողմից ներկայացվող ստանդարտները, ընդլայնել համագործակցությունը օտարերկրյա կարգավորողների հետ: Միաժամանակ, այն թույլ է տալիս Հայաստանի արժեթղթերի շուկան ինտեգրացնել միջազգային ֆինանսական շուկաներին և հաղորդակից դարձնել դրանց զարգացման միտումներին: 2004 թվականին IOSCO-ին անդամակցության շրջանակներում Օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք կարգավորում են արժեթղթերի շուկան կարգավորող մարմնի կողմից այդ կազմակերպության և դրան անդամակցող մարմինների հետ համագործակցության շրջանակներում տեղեկատվության բացահայտման մեխանիզմներն ու փոխհարաբերությունները: Հանձնաժողովի IOSCO-ին անդամակցության հարցը 2005 թվականի փետրվարին հավանության արժանացավ IOSCO-ի գործադիր կոմիտեի տարեկան ժողովի կողմից, և, արդյունքում, Շրի Լանկայում կայացած IOSCO նախագահների կոմիտեի նիստի որոշմամբ` Հանձնաժողովը 2005 թվականի ապրիլի 5-ին դարձավ այդ կազմակերպության լիիրավ անդամ:
5. Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) հետ համագործակցություն
Կորպորատիվ կառավարման համակարգի հիմնախնդիրների հստակեցման և այն պայմանավորող գործոնների բացահայտման նպատակով վերլուծվել են հաշվետու թողարկողների կողմից ներկայացված հաշվետվությունները և ստուգումների արդյունքում բացահայտված կորպորատիվ կառավարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումների տեսակները: Այդ և ՀՀ օրենսդրության կորպորատիվ կառավարման նորմերին առնչվող դրույթների վերլուծության արդյունքները համադրվել են OECD-ի սկզբունքների հետ, որոնց արդյունքները քննարկվել են նաև Համաշխարհային բանկի` Հայաստանի կորպորատիվ կառավարման վարկանիշի ձևավորման համար պատասխանատու ստորաբաժանման և OECD-ի քարտուղարության աշխատակիցների հետ:
6. Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակման շրջանակում համագործակցություն
Հանձնաժողովի ներկայացուցիչները հաշվետու տարվա ընթացքում ընդգրկվել են Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակման շրջանակներում ստեղծված «Ընկերությունների իրավունք», «Ֆինանսական վերահսկում, ֆինանսական և բյուջետային դրույթներ» և «Ծառայություններ և կապիտալի ազատ տեղաշարժ» աշխատանքային խմբերում: Նշված ծրագրի շրջանակներում աշխատանքային խմբերում ներգրավված Հանձնաժողովի ներկայացուցիչները 2004 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել են Հայ-Եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) կողմից անցկացված պետական պաշտոնյաների համար իրականացվող վերապատրաստման դասընթացին: Բ ա ժ ի ն IX. Կադրային բարեփոխումների իրականացմանն ուղղված միջոցառումներ
1. Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստում
Հաշվետու տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստման ծրագրի շրջանակներում Աշխատակազմի թվով 17 քաղաքացիական ծառայողներ (քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող համապատասխանաբար 7, 3 և 7 քաղաքացիական ծառայողներ) երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ են անցել Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում և Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում: Վերապատրաստման դասընթացներն ավարտած բոլոր քաղաքացիական ծառայողներին վերը նշված ուսումնական հաստատությունների կողմից տրվել են վերապատրաստման դասընթացներին մասնակցության վերաբերյալ տեղեկանքներ:
2. Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների ատեստավորում
ՀՀ ՔԾԽ-ում 2004 թվականի ապրիլի 23-ին ատեստավորվել են Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող թվով 8 քաղաքացիական ծառայողներ: Հանձնաժողովում 2004 թվականի մայիսի 11-ին ատեստավորվել են քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող թվով 3, իսկ 2004 թվականի մայիսի 11-ին և հուլիսի 2-ին` քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող թվով 7 քաղաքացիական ծառայողներ:
3. Աշխատակազմում առկա քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրում
4. Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները` Հանձնաժողովը 2004 թվականի հունվարի 9-ին ՀՀ ՔԾԽ է ներկայացրել իր հաստիքացուցակի տվյալները, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդ ամսվա 10-ը` աշխատակազմում նոր նշանակված, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված, ինչպես նաև այն քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները, որոնց անձնական տվյալներում ի հայտ են եկել փոփոխություններ:
Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության պաշտոնի է նշանակվել թվով 3 աշխատակից, որոնց համար կազմվել են անձնական գործեր: Աշխատանքից ազատվել են թվով 9 քաղաքացիական ծառայողներ, որոնց անձնական գործերի վարումը դադարեցվել և արխիվացվել է` օրենքով սահմանված կարգով, իսկ մեկ անձնական գործ օրենքով սահմանված կարգով ընդունման-հանձնման ակտի միջոցով փոխանցվել է այն համապատասխան մարմնին, որտեղ քաղաքացիական ծառայության պաշտոնի է նշանակվել քաղաքացիական ծառայողը:
Բ ա ժ ի ն X.
Ֆինանսական հաշվետվություն
«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով հաստատվել է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2004 թվականի տարեկան բյուջեն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 216-Ն որոշմամբ սահմանվել է բյուջետային ծախսերի եռամսյակային բաշխումը: Ընդամենը 2004 թվականի բյուջեով Հանձնաժողովի կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար հատկացվել է 131318 (մեկ հարյուր երեսունմեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար) դրամ:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 12) մասը և ստանալով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը` Հանձնաժողովն իր 28.12.2004 թվականի թիվ 356/04 որոշմամբ ծախսերի տնտեսական դասակարգման հոդվածներում կատարել է հոդվածային վերաբաշխում`
ա) ավելացնելով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (0010) հոդվածին 4088.1 (չորս միլիոն ութսունութ հազար հարյուր) դրամ,
բ) պակասեցնելով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (1600) հոդվածից 963.8 (ինը հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր) դրամ, գործուղումներ և ծառայողական ուղևորություններ (2650) հոդվածից 1589.5 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր) դրամ, վառելիքի և ջեռուցման ծախսեր (3500) հոդվածից 607.3 (վեց հարյուր յոթ հազար երեք հարյուր) դրամ, էլեկտրաէներգիայի ծախսեր (3550) հոդվածից 350.0 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ, ներկայացուցչական ծախսեր (4970) հոդվածից 227.5 (երկու հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր) դրամ, այլ ծախսեր (5600) հոդվածից 350.0 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:
01.01.2004 թվականից մինչև 31.12.2004 թվականն ընկած ժամանակահատվածում բյուջեով հաստատված ծախսերի դիմաց ֆինանսավորումը կազմել է 1310656. (մեկ հարյուր երեսունմեկ միլիոն վաթսունհինգ հազար վեց հարյուր) դրամ, իսկ նույն ժամանակահատվածում Հանձնաժողովի հաշվարկային հաշվից կատարված ծախսը կազմել է 130409.4 (մեկ հարյուր երեսուն միլիոն չորս հարյուր ինը հազար չորս հարյուր) դրամ, մնացորդը 656.2 (վեց հարյուր հիսունվեց հազար երկու հարյուր) դրամը հետ է ուղարկվել բյուջե:
Առ 01.01.2005 թվականը Հանձնաժողովն ունի նաև դեբիտորական պարտքեր աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (0010) հոդվածի գծով 0.4 (չորս հարյուր) դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (1600) հոդվածի գծով 16.0 (տասնվեց հազար) դրամ, կապի ծառայությունների վճար (3000.3200,3300) հոդվածով 138.0 (մեկ հարյուր երեսունութ հազար) դրամ, էլեկտրաէներգիայի ծախսեր (3550) հոդվածով 193.5 (մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր) դրամ, և այլ ծառայությունների ձեռքբերման (5600) հոդվածով 12.8 (տասներկու հազար ութ հարյուր) դրամ, ինչպես նաև պահեստավորված գրասենյակային ապրանքներ և նյութեր 901.6 (ինը հարյուր մեկ հազար վեց հարյուր) դրամ, սեփական տրանսպորտի պահպանման ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ 285.0 (երկու հարյուր ութսունհինգ հազար) դրամ: Հանձնաժողովը վճարել է նաև գործուղման ծախսեր առհաշիվ անձանց, որոնց ծախսերը հիմնավորող փաստաթղթերը դեռ ներկայացված չեն և հանձնաժողովը ունի դեբիտորական պարտք գործուղումներ և ծառայողական ուղևորություններ (2650) հոդվածի գծով 136.5 (մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) դրամի չափով:
Բացի այդ, ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում 2004 թվականին IBM Business Consulting Services ընկերության կողմից անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին է տրամադրվել հիշյալ ընկերության օգտագործված գույքը, որի արժեքը չի մտցվել Հանձնաժողովի հաշվեկշիռ, քանի որ, ընդունման-հանձնման ակտում բացակայում է գույքի սկզբնական արժեքը, մաշվածությունը և մնացորդային արժեքը, ինչպես նաև նույն ակտին կից պայմանագրով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Հանձնաժողովին է փոխանցվում 2006 թվականին:
Աղյուսակ 4
Հանձնաժողովի 2004 թվականի ծախսերի նախահաշվի կատարում
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ |
Տարեսկզբին հաստատված |
Փոփոխություններ տարեկան |
Տարեկան |
Ֆինան- |
Դրամարկ- |
Փաստացի ծախս |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
104416 |
4088.1 |
108504.1 |
108504.1 |
108500.2 |
108500.1 |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
14277.4 |
-963.8 |
13313.6 |
13313.6 |
13083.8 |
13067.8 |
Գրասենյակային ապրանքներ և նյութեր |
2252.7 |
_ |
2252.7 |
2183.3 |
2183.3 |
1823.2 |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ հանրապետության ներսում |
3515.2 |
-1589.5 |
1925.7 |
1925.7 |
1504.9 |
1488.4 |
Սեփական տրանսպորտի պահպանման ծախսեր |
2235 |
_ |
2235 |
2233.6 |
2233.6 |
2248.6 |
Քաղաքային հեռախոսների աբոնենտային վճարի կատարման ծախսեր |
651.3 |
_ |
651.3 |
518.3 |
518.3 |
499.1 |
Միջքաղաքային խոսակցությունների վճարի կատարման ծախսեր |
720 |
_ |
720 |
720 |
720 |
754.7 |
Փոստային ծառայության ձեռքբերման ծախսեր |
300 |
_ |
300 |
300 |
300 |
188.7 |
Վառելիքի և ջեռուցման ծախսեր |
937.3 |
-607.3 |
330 |
329 |
328.1 |
328.1 |
Էլեկտրաէներգիայի ծախսեր |
1148.4 |
-350 |
798.4 |
798.4 |
798.4 |
859.6 |
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
37.2 |
_ |
37.2 |
37.2 |
37.2 |
37.2 |
Ներկայացուցչական ծախսեր |
227.5 |
-227.5 |
0 |
- |
- |
- |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
600 |
-350 |
250 |
202.4 |
201.6 |
201.6 |
Ընդամենը |
131318 |
0 |
131318 |
131065.6 |
130409.4 |
129997.1 |
Մ ա ս II. Հայաստանի արժեթղթերի շուկան 2004 թվականին
Գ լ ու խ 1.
Արժեթղթերի շուկայի գործիքները
Արժեթղթերի շուկայի գործիքների ընդհանուր նկարագիրը
Հաշվետու տարվա թվականի ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում գործարքներն իրականացվել են 3 տիպի գործիքներով` պետական պարտատոմսեր, բաժնետոմսեր և այլ արժեթղթեր: Արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համար շուկայի հիմնական գործիք են հանդիսանում պետական պարտատոմսերը, որոնք ընդհանուր գործարքների17 ծավալում կազմել են շուրջ 94.9%: Բաժնետոմսերով գործարքները կազմել են շուրջ 5.1%, իսկ այլ արժեթղթերով գործարքների տեսակարար կշիռը չի գերազանցել 0.05% ցուցանիշը (տե´ս Նկար 13, առաջին մաս): Նույն նկարի երկրորդ մասում ներկայացված են արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների տոկոսային հարաբերությունը` հաշվի առնելով նաև ռեպո գործարքները: Նախորդ տարիների հետ հետագա համեմատությունները համադրելիության նպատակով իրականացվում են առանց հաշվի առնելու ռեպո գործարքները: Այս հաշվարկները կատարված են մասնագիտացված անձանց կողմից Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների հիման վրա: Դրանք չեն ներառում արժեթղթերի շուկայում բանկերի կողմից իրականացված գործարքները:
Նկար 13. |
2004 թվականի ընթացքում արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների տոկոսային հարաբերությունը |
Համեմատության համար նշենք, որ 2003 թվականի արդյունքներով բաժնետոմսերով գործարքները կազմել էին ընդհանուր գործարքների ծավալի շուրջ 2.8%-ը, պետական պարտատոմսերով գործարքները՝ 96.5%-ը և այլ արժեթղթերով գործարքները՝ 0.7%-ը: 2003 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2004 թվականի ընթացքում բաժնետոմսերով գործարքների տեսակարար կշիռը նկատելիորեն աճել է, իսկ պետական պարտատոմսերով գործարքների տեսակարար կշիռը` նվազել:
Նկար 14-ում բերված է արժեթղթերի շուկայի գործիքներով իրականացված գործարքների ծավալների տոկոսային հարաբերությունը վերջին 5 տարվա ընթացքում:
Նկար 14.
Արժեթղթերի շուկայի գործիքներով իրականացված գործարքների ծավալների տոկոսային հարաբերությունը վերջին 5 տարվա ընթացքում
Ինչպես երևում է նկարից, վերջին 5 տարվա ընթացքում գործարքների մեծ մասն իրականացվել է պետական պարտատոմսերով` 89% - 97%-ը: Բաժնետոմսերով գործարքների ամենափոքր տեսակարար կշիռը գրանցվել է 2000 թվականին:
Նկար 15-ում պատկերված է վերջին 5 տարիներում արժեթղթերի շուկայի գործիքներով իրականացրած գործարքների ծավալները:
Նկար 15.
Վերջին 5 տարվա արժեթղթերի շուկայի գործիքներով կատարված գործարքների ծավալները (հազ. ՀՀ դրամ)
Ինչպես երևում է նկարից, 2004 թվականին բաժնետոմսերով և պետական պարտատոմսերով գործարքների ծավալներն աճել են համապատասխանաբար 97.7% և 7.9%: Այլ արժեթղթերով գործարքների ծավալները նվազել են 92.4 %:
2004 թվականին շուկայում իրականացված ընդհանուր գործարքների ծավալները 2003 թվականի նկատմամբ աճել են 9.7%-ով և կազմել են 33.6 մլրդ դրամ կամ 62.918 մլն ԱՄՆ դոլար: Այս աճը պայմանավորված է ինչպես բաժնետոմսերով, այնպես էլ պետական պարտատոմսերով իրականացված գործարքների ծավալների մեծացմամբ:
Նկար 16-ում պատկերված է 2004 թվականի ընթացքում արժեթղթերով կատարված գործարքների կառուցվածքը` ըստ եռամսյակների:
Նկար 16.
2004 թվականի ընթացքում շուկայի գործիքներով կատարված գործարքների կառուցվածքն ըստ եռամսյակների
Պետական պարտատոմսերով գործաքներն ըստ եռամսյակների բաշխվել են գրեթե հավասարաչափ: Նախորդ տարի պետական պարտատոմսերով գործարքների գերակշռող մեծամասնությունը` շուրջ 70%-ը իրականացվել էր 3-րդ և 4-րդ եռամսյակներում: 2004 թվականին բաժնետոմսերով գործարքների 50%-ից ավելին իրականացվել է 2-րդ եռամսյակի ընթացքում: Նույնը չի կարելի ասել նախորդ տարվա մասին, երբ այդ գործարքների ծավալները բաշխվել էին գրեթե հավասարաչափ: Այլ արժեթղթերով գործարքների ծավալների անհավասարաչափ բաշխումն ըստ եռամսյակների` թե 2003 թվականի, թե 2004 թվականի ընթացքում (2004 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում այդ արժեթղթերով ընդհանրապես գործարքներ չեն իրականացվել), բացատրվում է այն հանգամանքով, որ այդ գործիքներով կատարվող գործարքները հիմնականում կրում են պատահական բնույթ և մեկ կամ մի քանի համեմատաբար խոշոր գործարքներ կարող են կտրուկ փոխել իրավիճակը:
Բ ա ժ ի ն II.
Պետական պարտատոմսերը
Հաշվետու տարվա ընթացքում արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների գերակշիռ մասն իրականացվել է պետական պարտատոմսերով: Պետական պարտատոմսերն արժեթղթերի շուկայում 2004 թվականին ներկայացված են եղել 4 տիպի գործիքով՝ պետական կարճաժամկետ պարտատոմսերով (ՊԿՊ), պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր (ՊՄԺԱՊ), պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերով (ՊՄԺՄՄԱՊ) և պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր (ՊԵԱՊ):
2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտատոմսերի շուկայում գործակալներ և առաջնային դիլերներ են հանդիսացել հիմնականում բանկերը (պետական պարտատոմսերի շուկայում դիլերի կարգավիճակ է ունեցել միայն 1 մասնագիտացված անձ): Բանկերը, որոնք ակտիվորեն աշխատում են պետական պարտատոմսերի շուկայում, սույն հաշվետվության մեջ չեն դիտարկվում:
2004 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ շրջանառության մեջ է եղել 9 200 մլն դրամի ՊԿՊ, 34 506.1 մլն դրամի միջին ժամկետայնության պարտատոմսեր և 2 700 մլն դրամի երկարաժամկետ պարտատոմսեր19 :
Բ ա ժ ի ն III.
Բաժնետոմսերը
Ա. Բաժնետոմսերով իրականացված գործարքները և շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատումը
Գործարքների ծավալը. 2004 թվականին արժեթղթերի շուկայում մասնագիտացված անձանց կողմից գործարքներն իրականացվել են 101 թողարկողների 102 դասի բաժնետոմսերով (շուկայում շրջանառվել է մեկ թողարկողի ինչպես հասարակ, այնպես էլ արտոնյալ անվանական բաժնետոմսեր): Մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների քանակը կազմել է 3290, իսկ գործարքների առարկա բաժնետոմսերի ընդհանուր քանակը` 1 340 137:
Ինչպես արդեն նշվել է, մասնագիտացված անձանց կողմից բաժնետոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 1702816.13 հազ. դրամ կամ 3192.08 հազ. ԱՄՆ դոլար (ընդունելով տարեկան միջին փոխարժեքը` 1$=533.45 դրամ):
Շուկայի մոտավոր կապիտալիզացիայի դինամիկան. Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատականը20 2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է մոտ 8641.0 մլն դրամ կամ 17.8 մլն ԱՄՆ դոլար (ընդունելով 31.12.2004թ. դրությամբ փոխարժեքը` 1$=485.84 դրամ):
Նկար 17-ում պատկերված են գործարքների ծավալի և շուկայի կապիտալիզացիայի հարաբերակցությունները համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ) վերջին 5 տարվա ընթացքում:
Նկար 17.
Գործարքների ծավալի և շուկայի կապիտալիզացիայի հարաբերակցությունները ՀՆԱ-ին (%)
Ինչպես երևում է նկարից, կապիտալիզացիա/ՀՆԱ ցուցանիշը նվազել է, իսկ գործարքների ծավալ/ՀՆԱ ցուցանիշը` աճել:
Այս երկու ցուցանիշները շարունակում են փոքր մնալ: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի և շուկայի կապիտալիզացիայի ցուցանիշները համադրելի մեծություններ են: Բ. Բաժնետոմսերի իրացվելիությունը
Ինչպես արդեն նշվել է, 2004 թվականին գործարքներն իրականացվել են 101 թողարկողների 102 դասի բաժնետոմսերով: Հաշվետու տարվա ընթացքում 62 թողարկողի բաժնետոմսերով կատարվել է ավելի քան 5 գործարք: Համեմատության համար նշենք, որ 2003 թվականի ընթացքում ընդամենը 56 թողարկողի բաժնետոմսերով կատարվել է ավելի քան 5 գործարք: Հաշվետու տարվա ընթացքում նույն թողարկողի բաժնետոմսերով իրականացվել է առավելագույնը 393 գործարք, նախորդ տարի` 891: Այս տարի 16 թողարկողի բաժնետոմսերով իրականացվել է 50-ից ավելի գործարք: Նկար 18-ում պատկերված է նույն թողարկողի բաժնետոմսերով 50 անգամից ավելի կատարած գործարքների ծավալը և քանակը:
Նկար 18.
Նույն թողարկողի բաժնետոմսերով 50 անգամից ավելի կատարված գործարքների ծավալը և քանակը
Ինչպես երևում է նկարից, նույն թողարկողի բաժնետոմսով գործարքների մեծ քանակը միշտ չէ, որ բերում է գործարքների ծավալների մեծ ցուցանիշի: Ընդհանուր առմամբ շուկայի ցածր ակտիվությունը բերում է նրան, որ մեկ-երկու համեմատաբար խոշոր գործարքներ մեծ ազդեցություն են ունենում ընդհանուր պատկերի վրա:
Նկար 19-ում պատկերված է գործարքների առավելագույն ծավալ ապահոված 5 թողարկողների բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալի և քանակի հարաբերություններն ընդհանուր գործարքների ծավալին և քանակին` վերջին 5 տարիների ընթացքում:
Նկար 19.
Գործարքների առավելագույն ծավալ ապահոված 5 թողարկողների բաժնետոմսերով իրականացված գործարքների ծավալի և քանակի հարաբերություններն ընդհանուր գործարքների ծավալին և քանակին
Ինչպես երևում է նկարից, 2004 թվականին գործարքների առավելագույն ծավալ ապահոված 5 թողարկողների բաժնետոմսերով իրականացված գործարքների քանակը կազմել է ընդհանուր գործարքների քանակի 5.44%, իսկ դրանց ծավալը գործարքների ընդհանուր ծավալում կազմում է 76.35%: 2003 թվականին այս նույն հարաբերությունները կազմել են համապատասխանաբար 1.86% և 79.38%: Սա վկայում է այն մասին, որ 2004 թվականին, ինչպես 2003 թվականին, շուկայի գործարքների ծավալների մեծ մասը բաժին է ընկնում մի քանի խոշոր գործարքների, հետևաբար, առանձին գործարքների ազդեցությունը շուկայում իրականացված ընդհանուր գործարքների ծավալների վրա նվազել է:
Բ ա ժ ի ն IV.
Այլ արժեթղթերը
2004 թվականին իրականացվել է նաև 1 գործարք այլ արժեթղթերով` ՀՀ ֆինանսերի և էկոնոմիկայի նախարարության մուրհակներով, 16 292 հազ. դրամ ընդհանուր ծավալով:
Այլ արժեթղթերով գործարքները շուկայում իրականացվում են հազվադեպ և փոքր ծավալներով ու արժեթղթերի շուկայի իրավիճակի վրա որևէ էական ազդեցություն չունեն:
Գ լ ու խ 2.
Բորսայական առևտուրը
2004 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՖԲ-ում գրանցված է եղել 194 թողարկողի 196 դասի բաժնետոմս, որոնցից ցուցակված են եղել 195-ը: 2004 թվականի ընթացքում ՀՖԲ-ում կազմակերպվել է 234 առևտրային նստաշրջան, որից 188-ի ընթացքում իրականացվել են գործարքներ:
2004 թվականի ընթացքում ՀՖԲ-ում իրականացվել է 851 385.6 հազ. դրամի կամ 1 595.9 հազ. ԱՄՆ $ առևտուր: Գործարքներն իրականացվել են միայն բաժնետոմսերով: Կատարված գործարքների ընդհանուր քանակը եղել է 3 289:
Գործարքների առարկա են հանդիսացել 100 թողարկողի 101 դասի բաժնետոմսեր: Կատարված գործարքների առարկա արժեթղթերի քանակը կազմել է 1 340 122 բաժնետոմս:
ՀՖԲ-ում հաշվետու տարվա ընթացքում գործարքների առարկա բաժնետոմսերի բորսայական կապիտալիզացիայի21 գնահատականը կազմում է շուրջ 8635.2 մլն դրամ կամ 17.8 մլն ԱՄՆ դոլար:
Նկար 20-ում պատկերված են վերջին երեք տարիներին բորսայական առևտրի ընդհանուր ծավալները և գործարքների առարկա արժեթղթերի դասերի քանակը:
Նկար 20.
Վերջին երեք տարիներին բաժնետոմսերով բորսայական գործարքների ծավալը և գործարքների առարկա արժեթղթերի դասերի քանակը
Ինչպես երևում է նկարից, 2004 թվականին բորսայական գործարքների ծավալը և բորսայական գործարքների առարկա հանդիսացած արժեթղթերի դասերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ աճել է:
Նկար 21-ում բերված է բորսայական գործարքների ծավալի հարաբերությունը բաժնետոմսերով կատարված գործարքների ընդհանուր ծավալին` վերջին երեք տարիների համար:
Նկար 21.
Վերջին երեք տարիներին բորսայական գործարքների ծավալի հարաբերությունը բաժնետոմսերով կատարված գործարքների ընդհանուր ծավալին
Ինչպես երևում է նկարից, այս ցուցանիշը շարունակել է աճել: 2004 թվականին բորսայական գործարքների ծավալի հարաբերությունը բաժնետոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալին կազմել է 99.997%: Սա վկայում է այն մասին, որ շուկայում մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքները դարձել են առավել թափանցիկ և վերահսկելի:
Նկար 22-ում պատկերված է բորսայական կապիտալիզացիայի մոտավոր գնահատականը վերջին երեք տարիների համար:
Նկար 22.
Բորսայական կապիտալիզացիայի մոտավոր գնահատականը վերջին երեք տարիների համար
2004 թվականին բորսայական կապիտալիզացիայի գնահատականը նվազել է` համեմատած 2003 թվականի հետ: Միևնույն ժամանակ, այն մեծ է 2002 թվականի ցուցանիշից: Այստեղ կարևոր է նաև, որ 2004 թվականին բորսայական կապիտալիզացիայի գնահատականը գրեթե հավասար է ամբողջ շուկայի կապիտալիզացիայի մոտավոր գնահատականին: Սա նշանակում է, որ կապիտալիզացիայի իմաստով բոլոր խոշոր ընկերությունների բաժնետոմսերով գործարքները 2004 թվականին իրականացվել են բորսայում:
Գ լ ու խ 3.
Մասնագիտացված գործունեության շրջանակներում կատարված գործարքներ
Բ ա ժ ի ն I.
Բրոքերային (դիլերային) գործարքներ
Մասնագիտացված անձանց կողմից իրականացված բրոքերային և դիլերային գործարքների ծավալները 2004 թվականին կազմել են 33 580 133.42 հազ. դրամ կամ 62 948.98 հազ. ԱՄՆ $: Գործարքների առավելագույն ծավալ ապահոված 5 մասնագիտացված անձանց գործարքների տարեկան ծավալները կազմել են շուրջ 26.7 միլիարդ դրամ, որը կազմում է գործարքների ընդհանուր ծավալի շուրջ 79.6%-ը: Բարձր է նաև բաժնետոմսերով իրականացված գործարքների կենտրոնացումը: Բաժնետոմսերով առևտրի առավելագույն ծավալ ապահոված 5 մասնագիտացված անձանց գործարքների ծավալի հարաբերությունը շուկայում բաժնետոմսերով ընդհանուր գործարքների ծավալին կազմում է 90%: Միևնույն ժամանակ, նախորդ տարիների համեմատությամբ նկատվում է մասնագիտացված անձանց կողմից իրականացվող գործարքների ընդհանուր ծավալների կենտրոնացման աստիճանի նվազեցում:
2004 թվականին գործող մասնագիտացված անձանցից 7-ն իրականացրել են միայն դիլերային գործարքներ, 6-ը` միայն բրոքերային գործարքներ, 4-ը` բրոքերային և դիլերային գործարքներ: Գործարքների առավելագույն ծավալ ապահոված 6 մասնագիտացված անձից 5-ը իրականացրել են միայն դիլերային գործարքներ և 1-ը` բրոքերային և դիլերային գործարքներ:
Նկար 23-ում բերված է 2004 թվականին իրականացված գործարքների տոկոսային հարաբերությունն ըստ գործունեության տեսակների.
Նկար 23.
Գործարքների ընդհանուր ծավալների բաշխումն ըստ գործունեության տեսակների
Ինչպես երևում է նկարից, ընդհանուր գործարքների մեծ մասը, ինչպես և նախորդ տարի, ձևավորվել է դիլերային գործունեության արդյունքում, որը մեկ անգամ ևս ապացուցում է այն փաստը, որ այսօր շուկայում մասնագիտացված անձանց կողմից գործարքների հիմնական մասն իրականացվում է սեփական միջոցների հաշվին22:
Նկար 24-ում բերված է վերջին 5 տարվա ընթացքում բաժնետոմսերով և պարտատոմսերով դիլերային գործարքների տոկոսային հարաբերությունը համապատասխանաբար բաժնետոմսերով և պետական պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալներին:
Նկար 24.
Վերջին 5 տարվա ընթացքում բաժնետոմսերով և պետական պարտատոմսերով դիլերային գործարքների տոկոսային հարաբերությունը համապատասխանաբար բաժնետոմսերով և պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալներին
Բ ա ժ ի ն II.
Արժեթղթերի տեղաբաշխման գործարքներ
Հաշվետու տարվա ընթացքում գրանցվել է մասնագիտացված անձանց կողմից արժեթղթերի տեղաբաշխման իրականացման ընդամենը մեկ դեպք, որը կապված է եղել «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման հետ: Արդյունքում տեղաբաշխվել է 253335 հատ քանակով և 633 337.5 հազ. դրամ ընդհանուր ծավալով հասարակ անվանական բաժնետոմս: Մասնագիտացված անձի կողմից տեղաբաշխումն իրականացվել է չերաշխավորված եղանակով:
Գ լ ու խ 4.
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը
ՀԿԴ-ն արժեթղթերի շուկայում իրականացնում է Օրենքի 112 հոդվածով Կենտրոնական դեպոզիտարիային վերապահված ռեեստրավարման, արժեթղթերի պահառության և արժեթղթերով գործարքների արդյունքում քլիրինգի ու վերջնահաշվարկի գործառույթները:
Նկար 25-ում բերված է ՀԿԴ-ում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող թողարկողների քանակը 2004 թվականի սկզբին և վերջին.
Նկար 25.
ՀԿԴ-ում անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստր վարող թողարկողների թիվը
Ինչպես երևում է նկարից, ՀԿԴ-ում ռեեստր վարող թողարկողների ընդհանուր թիվը 2004 թվականի վերջին աճել է տարվա սկզբի համեմատությամբ:
____________________________________________________________________
1. Հանձնաժողովի անդամների մանրամասն կենսագրությունը ներկայացված է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային էջում (www.sca.am):
2. Խախտումները հաշվարկվել են` հիմք ընդունելով ստուգման ակտերը:
3. Խախտումները հաշվարկվել են` հիմք ընդունելով ստուգման ակտերը:
4. «Ինվեստիցիոն հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման համար կազմակերպված աշխատանքային հանդիպումներին հրավիրված են եղել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
5. Հանձնաժողովը վարչական իրավախախտման վարույթները հարուցել է ինչպես թողարկողների, այնպես էլ Հանձնաժողովի որոշումներով նախազգուշացված վերջիններիս կառավարման մարմիններում ընդգրկված համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ:
6. Հանձնաժողովում իր արժեթուղթը գրանցած 1 ընկերություն արժեթուղթը գրանցել է նաև ՀՖԲ-ում:
7. Հանձնաժողովը վարչական իրավախախտման վարույթները հարուցել է հիմնականում թողարկողների նկատմամբ, որոշակի դեպքերում վարույթներ են հարուցվել նաև Հանձնաժողովի որոշումներով նախազգուշացված վերջիններիս կառավարման մարմիններում ընդգրկված համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ:
8. Այսպես, ընկերությանը «հաշվետու թողարկող» որակելու համար անհրաժեշտ է պարզել դրա արժեթղթերի սեփականատերերի (հիմնականում բաժնետերերի) քանակն ու զուտ ակտիվների (սեփական կապիտալի) մեծությունը, ինչպիսի պահանջ սահմանված է Կանոնագրքով:
9. Խոսքն անվանական արժեթղթերի (հիմնականում բաժնետոմսերի) սեփականատերերի ռեեստրների օրինականության ուսումնասիրման մասին է:
10. Խոսքը վերաբերում է քաղաքացիների կողմից Հանձնաժողովին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությանը, դրանց պատասխանելուն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանցում նշված փաստերի ստուգմանը` օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրության կամ ստուգումների միջոցով:
11. Համախմբված ռեեստրներում գրանցված բաժնետերերի թվաքանակը, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է առանձին անձնական հաշիվ: Ըստ գործող օրենսդրության, բաժնետերերի սեփականության իրավունքը ծագում է ՀԿԴ-ում այդ անձնական հաշիվների բացման պահից:
12. Խախտումները հաշվարկվել են` հիմք ընդունելով ստուգման ակտերը:
13. Օրենքի համաձայն` հաշվետու թողարկող համարվող բոլոր ընկերությունները պարտավոր են իրենց անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրները հանձնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային:
14. Տուգանքներ կիրառվել են Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված` Հանձնաժողովի կարգադրությունների չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարման կապակցությամբ:
15. Այստեղ ներկայացվում են միայն գրավոր (ֆորմալ ձևակերպված) բողոքների քննության ընթացքն ու արդյունքները:
16. Այդ թվում, 1 դեպքում տուգանք կիրառվել է Հանձնաժողովի կողմից իրականացված հաշվետվական վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված Հանձնաժողովի կարգադրությունները չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ չկատարելու կապակցությամբ:
17. Մասնագիտացված անձանց կողմից կատարված գործարքների ծավալի ցուցանիշը իրենից ներկայացնում է այն գործարքների ծավալների հանրագումարը, որոնց առնվազն մեկ կողմը հանդիսացել է մասնագիտացված անձ: Ընդ որում, եթե գործարքի երկու կողմն էլ մասնագիտացված անձինք են եղել, այդ գործարքի ծավալը գործարքների ընդհանուր ծավալի հաշվարկում ներառվել է 2 անգամ, բացառությամբ Գլուխ 2-ում ներկայացված բորսայական գործարքների վերաբերյալ տեղեկությունների: Հաշվարկման նման մոտեցումը պայմանավորված է հաշվետու տարվա և նախորդ տարիների գործարքների ծավալը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովմամբ: Խնդիրը կայանում է նրանում, որ նախորդ տարիների ընթացքում (մինչև 2002 թվականը) մասնագիտացված անձանց կողմից Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունները հնարավորություն չէին տալիս խուսափել կրկնահաշվարկից:
18. 1$ հավասար է 533.45 դրամ, ինչը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված 2004 թվականի տարեկան միջին փոխարժեքն է:
19. Աղբյուր` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայք (www.mfe.gov.am):
20. Այստեղ օգտագործվում է «շուկայի մոտավոր կապիտալիզացիայի գնահատական տերմինը», քանի որ այդ ցուցանիշն ընդունված է հաշվարկել որոշակի օրվա դրությամբ՝ բաժնետոմսերի ձևավորված գնի հիման վրա: Այս դեպքում հաշվարկը կատարվում է տարվա ընթացքում մասնագիտացված անձանց կողմից իրականացված գործարքների վերջին գնի հիման վրա:
21. Աղբյուրը` ՀՖԲ-ի տարեկան տեսություն 2004 (ՀՖԲ-ի ինտերնետային կայք` www.armex.am):
22. Միջոցները կարող են և փոխառու լինել: Մենք այստեղ նկատի ունենք, որ գործարքները հաճախորդների միջոցներով չեն իրականացվում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|