ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 879-Ա
ԱԲՐԱՀԱՄ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին (ծնվ.` 1999 թվականի հուլիսի 16-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Սարյան փող., 24 բ շենք, բն. 24-25, 2017 թվականին ընդունվել է աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ձմեռային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 06.08.21 N 1272-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 27 Երևան
|