Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-88-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.06.2005-15.04.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.625
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.05.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.05.2005
Дата вступления в силу
18.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան


Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկման ու գանձման կարգը:

Գ Լ ՈՒ Խ  2

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ


Հոդված 2.

Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները

Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`

 1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կնքված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսապաշարների օգտագործումը.

2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.

3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.

4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտումները.

5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:

Հոդված 3.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները

 

 Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`

1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝

ա) կաթնասուններ`
լայնականջ ոզնի       25 000 դրամ
հարավային պայտաքիթ      25 000 դրամ
մեհելիի պայտաքիթ       25 000 դրամ
նատերերի գիշերային չղջիկ      25 000 դրամ
ասիական լայնականջ չղջիկ      25 000 դրամ
սովորական երկարաթև չղջիկ      25 000 դրամ
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ     25 000 դրամ
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ    25 000 դրամ
կովկասյան մկնիկ       25 000 դրամ
հարավային ավազամուկ      25 000 դրամ
անդրկովկասյան գորշ արջ              1 000 000 դրամ
հարավռուսական խայտաքիս      100 000 դրամ
կովկասյան ջրասամույր      500 000 դրամ
կովկասյան անտառակատու      200 000 դրամ
առաջավորասիական ընձառյուծ             3 000 000 դրամ
մանուլ  200 000 դրամ
բեզոարյան այծ               3 000 000 դրամ
հայկական մուֆլոն               3 000 000 դրամ
բ) թռչուններ`
վարդագույն հավալուսն               100 000 դրամ
գանգրափետուր հավալուսն               100 000 դրամ
մեծ ձկնկուլ        75 000 դրամ
մեծ սպիտակ տառեխ      20 000 դրամ
փոքր ձկնկուլ       75 000 դրամ
տարգալկտուց 100 000 դրամ
քաջահավ 75 000 դրամ
սովորական ֆլամինգո               200 000 դրամ
մոխրագույն սագ                100 000 դրամ
թշշան կարապ                200 000 դրամ
կանչող կարապ                200 000 դրամ
խայտաբղետ բադ       25 000 դրամ
մոխրագույն բադ       25 000 դրամ
լայնաքիթ բադ       25 000 դրամ
մարմարյա մրտիմն       50 000 դրամ
տուրպան 25 000 դրամ
սավկա   50 000 դրամ
սովորական ջրարծիվ                100 000 դրամ
սովորական կարմիր ցին                100 000 դրամ
սովորական դաշտային մկնաբազե     50 000 դրամ
տափաստանային մկնաբազե      50 000 դրամ
մարգագետնային մկնաբազե      50 000 դրամ
եվրոպական տյուվիկ       50 000 դրամ
եվրոպական օձակեր       75 000 դրամ
եվրոպական տափաստանային արծիվ     75 000 դրամ
սովորական բլրային արծիվ      75 000 դրամ
հարավեվրոպական բերկուտ                150 000 դրամ
սովորական սպիտակապոչ արծիվ               150 000 դրամ
նախասիական մորուքավոր արծիվ  250 000 դրամ
սև անգղ                  250 000 դրամ
սովորական սպիտակագլուխ անգղ  250 000 դրամ
սովորական բալոբան  250 000 դրամ
եվրոպական միջերկրածովային բազե 250 000 դրամ
կովկասյան սապսան  250 000 դրամ
սովորական աղավնաբազե      50 000 դրամ
սովորական մանրաբազե      50 000 դրամ
կովկասյան մարեհավ      50 000 դրամ
կասպիական հնդկահավ                 125 000 դրամ
մոխրագույն կռունկ                 125 000 դրամ
ճախրուկ     25 000 դրամ
կտցար ոտնացուպիկ       25 000 դրամ
բզակտուց 25 000 դրամ
կտցար կաչաղակ       25 000 դրամ
հայկական արծաթափայլ որոր     25 000 դրամ
կովկասյան թավոտն բվիկ      25 000 դրամ
պարսկական կանաչ մեղվակեր     25 000 դրամ
արևմտյան սև փայտփոր      25 000 դրամ
արևելյան կարմրագլուխ շամփրուկ     25 000 դրամ
եվրոպական ալպիական ճայ      25 000 դրամ
եվրոպական սև ագռավ      25 000 դրամ
եվրոպական ճուռականման շահրիկ     25 000 դրամ
երգող շահրիկ       25 000 դրամ
սևավիզ քարաթռչնիկ      15 000 դրամ
ասիական շիկապոչ քարաթռչնիկ     15 000 դրամ
խայտաբղետ ժայռային կեռնեխ     15 000 դրամ
եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ    15 000 դրամ
իրանական կապտափող      15 000 դրամ
իրանական սովորական ճոճհավ     15 000 դրամ
սպիտակափող սոխակ      15 000 դրամ
միջերկրածովային երաշտահավ     15 000 դրամ
հայկական մեծ ժայռասիտեղ      25 000 դրամ
կարմրաթև պատասող       25 000 դրամ
ալպիական սերինոս       15 000 դրամ
կարճամատ ճնճղուկ       15 000 դրամ
նախասիական անապատային խածկտիկ     15 000 դրամ
ժայռային վարսակուկ      15 000 դրամ
կարմրակտուց վարսակուկ      15 000 դրամ
գ) սողուններ`
միջերկրածովային կրիա      20 000 դրամ
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ    15 000 դրամ
խայտաբղետ մողեսիկ      15 000 դրամ
երկարաոտ սցինկ       15 000 դրամ
ոսկեգույն մաբույա       15 000 դրամ
չեռնովի մերկաչք       15 000 դրամ
փոքրասիական մողես      15 000 դրամ
անդրկովկասյան սահնօձ      30 000 դրամ
սևագլուխ ռինխոկալամուս      30 000 դրամ
կովկասյան կատվաօձ      30 000 դրամ
հայկական իժ       30 000 դրամ
 դ) երկկենցաղներ և ձկներ`
սիրիական սխտորագորտ      10 000 դրամ
իշխան Սևանի       50 000 դրամ
Սևանի բեղլու 25 000 դրամ.
  2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ա) կաթնասուններ`
ոզնի   2 000 դրամ
չղջիկներ    2 000 դրամ
նապաստակ 8 000 դրամ
մշկամուկ, ճահճակուղբ        5 000 դրամ
սկյուռ 8 000 դրամ
զոլավոր բորենի        250 000 դրամ
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու    200 000 դրամ
աքիսազգիներ 25 000 դրամ
վայրի խոզ         200 000 դրամ
ազնվացեղ եղջերու                1 000 000 դրամ
այծյամ 250 000 դրամ
այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար 
կրծողներից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) 1 000 դրամ
բ) թռչուններ`
տառեխներ   8 000 դրամ
բադեր 5 000 դրամ
սագեր 10 000 դրամ
ցերեկային և գիշերային գիշատիչներ      20 000 դրամ
փասիան, թուրաջ        20 000 դրամ
կաքավներ    5 000 դրամ
լոր 2 000 դրամ
սև փարփար 3 000 դրամ
ջրածիծառներ և որորներ       5 000 դրամ
արոսներ 100 000 դրամ
աղավնիներ   3 000 դրամ
կկու    2 000 դրամ
մանգաղաթևեր        3 000 դրամ
այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից,
մոխրագույն ագռավից)  1 000 դրամ
 գ) սողուններ, երկկենցաղներ և ձկներ
գյուրզա 15 000 դրամ
այլ տեսակի օձեր       5 000 դրամ
այլ տեսակի մողեսներ      1 000 դրամ
գետի իշխան կարմրախայտ      5 000 դրամ
այլ տեսակի ձկներ       1 000 դրամ
այլ տեսակի երկկենցաղներ 

2 000 դրամ:

   

Հոդված 4.

Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման բնապահպանական իրավախախտումները
     

Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`

1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.

2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.

3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.

4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.

5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.

6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը և անասունների արածեցումը.

7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.

8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.

9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:

Հոդված 5.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`

1) ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`

ա) արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝

 

մինչև 4

4 500 դրամ

4.1 - 8.0

6 000 դրամ
 8.1 -12.0 7 500 դրամ
 12.1 -16.0 10 000 դրամ
   16.1 - 20.0  15 000 դրամ
   20.1 - 24.0 17 500 դրամ
   24.1 - 28.0  20 000 դրամ
28.1 - 30 22 500 դրամ

   30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար                                 1 500 դրամ 
բ) այլ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)`                      

մինչև 4  

1000 դրամ

4.1 - 8.0 

2000 դրամ

8.1 - 12.0 

3000 դրամ

12.1 - 16.0

4000 դրամ

16.1 - 20.0 

5000 դրամ

20.1 - 24.0

6000 դրամ

24.1 - 28.0

7500 դրամ

28.1 - 30    

10000 դրամ

30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար   

 500 դրամ:
Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաև բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների տասնապատիկի չափով։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով։

Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների`

Երևան քաղաքում` տասնապատիկի չափով,

այլ բնակավայրերում` եռապատիկի չափով։

Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, արջատխլին, սոսին, գիհին, կարմրածառ և պտղատու ծառատեսակները:

Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացենին, լորենին, թխկին և սոճենին:

Արմատից կտրված, ինչպես նաև հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.

2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտուրաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի և ինքնացանի տարիքի`
 

մինչև 5 տարեկան`

450 000 դրամ
 

6 - 10 տարեկան` 

575 000 դրամ
 

10 տարեկանից բարձր` 

սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով.
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում, անտառպտղատու, անտառսերմնային և ընկուզապտղային տնտեսություններում պտուղների, հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի և այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`

 

հունական ընկույզ

3 000 դրամ
 

հաճար, կաղին

2 000 դրամ
 

տանձ, խնձոր

1 000 դրամ
 

այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր,
սնկեր, դեղաբույսեր և այլ օգտակար բույսեր

500 դրամ.

4) անտառային ֆոնդի հողերում և բնական արոտավայրերում ապօրինի խոտհունձի հետևանքով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`

մշակված հողեր      

300 000 դրամ

բնական արոտավայրեր` բարելավված    

100 000 դրամ

բնական արոտավայրեր` առանց բարելավման   

75 000 դրամ

խոտհարքներից և արոտավայրերից դուրս տարածքներ  

100 000 դրամ.

5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`

ա) արոտային հանդակներում՝

խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր   

150 դրամ

մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր,

ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր  

100 դրամ

բ) ոչ արոտային հանդակներում`

խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր   

200 դրամ

մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր,

ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր  

150 դրամ

 Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհունձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով և սակագներով հաշվարկված առանձին վնասի հատուցման չափերի հանրագումար.

6) անտառային տնկարաններում` 

ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված

յուրաքանչյուր հեկտարի համար`

3 000 000 դրամ

բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`

տնկիներ՝ մինչև 5 տարեկան      

250 դրամ

5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ 

500 դրամ

5-ից բարձր տարիքի դեկորատիվ և տեխնիկական տնկիներ  

5000 դրամ

7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով`

ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար`

1000 դրամ.

8) անտառային ֆոնդի հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`

կենցաղային և սննդի աղբով աղտոտելու համար   

2000 դրամ

կենցաղային աղբի, շինարարական և արդյունաբերական թափոնների ինքնակամ տեղադրման համար   

10 000 դրամ.

9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների
ապօրինի օգտագործման համար՝

զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար 

200 000 դրամ

ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքանչյուր

քառակուսի մետրի համար   

5 000 դրամ

հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր

խորանարդ մետրի համար     

10 000 դրամ:

  
 

Գ Լ ՈՒ Խ  3

 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման կարգը

1. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական և կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտների քանակից և (կամ) ծավալից և սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:

2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնասման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:

4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման և (կամ) ոչնչացման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:

5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) և կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների կրկնապատիկի չափով:

7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործման հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:

9. Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:

10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:

11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաև օրենսդրության համաձայն հաշվարկված կենսապաշարների օգտագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:

Հոդված 7.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը

Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:

Հոդված 8.

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի գանձման կարգը

1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:

 2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` իրավախախտողի կողմից 10-օրյա ժամկետում, բանկային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ


Հոդված 9.

Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 31
Երևան
ՀՕ-88-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան