Գլխավոր տեղեկություն
Номер
N 1551-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.09.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2021
Дата вступления в силу
25.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1551-Ա

  

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 10447689.0 դրամ հաշվեկշռային (վերագնահատված) արժեքով` Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի N 29 շենքի N 25 հասցեում գտնվող` 1050,9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը (առկա է 30.4 քառ. մետր ինքնակամ կառուցված շինություն, որը հաշվառված է ինքնակամ շինությունների հաշվառման մատյանում) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 167728,27 դրամ կադաստրային արժեքով 0,1203 հեկտար (ընդհանուր բաժնային սեփականության իրավունք` 1051/3043 բաժնեմասով) հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արաբկիրի տարածքային կենտրոն (համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն) ստեղծելու նպատակով:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնմանընդունման աշխատանքները:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


24.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

             

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան