Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.29/41(413) Հոդ.785
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.05.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.06.2005
Дата вступления в силу
30.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 26-ին

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2004 թվականի, ՀՕ-60, այսուհետ` օրենք) վերնագրում և տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով և դրա հոլովաձևերով: 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:


Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) առաջին պարբերության «արտակարգ իրավիճակների և քաղաքացիական» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերության «, իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով:


Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և կանոնադրություններով:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

ա) երկրորդ պարբերության «և քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով և կանոնադրություններով» բառերով.

բ) չորրորդ պարբերությունը հանել:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

ա) առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել.

բ) երկրորդ պարբերությունը հանել:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-124-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան