Գլխավոր տեղեկություն
Номер
N 619-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.07.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
28.07.2021
Дата вступления в силу
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 619-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին կնքված N 021121812744 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 5120948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2019 թվականի հուլիսի 1-ին կնքված N 0285363 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված N 0285641 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2018 թվականի հունիսի 25-ին կնքված N 402744181 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 144,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462977 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված N 3462959 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02500052) հետ 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235743 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02500052) հետ 2020 թվականի փետրվարի 7-ին կնքված N 121235750 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան