ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2021 թվականի N 1449-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» N 334-Ա որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընկերությունը պարտավորվում է 3 (երեք) տարվա ընթացքում կատարել 300 մլն դրամի ներդրումներ, ստեղծել առնվազն 10 լաբորատորիա և 5 (հինգ) տարվա ընթացքում ընկերության աշխատատեղերի քանակը հասցնել 60-ի՝ 450 000 դրամ միջին աշխատավարձով (չհարկված)՝ պահպանելով առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով՝ համաձայն իր կողմից ներկայացված առաջարկության:»:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերության) հետ 2019 թվականի հունիսի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության թիվ 19/019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) կնքումը` սահմանելով, որ համաձայնագրի կնքման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |