Գլխավոր տեղեկություն
Номер
N 621-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
28.07.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
28.07.2021
Дата вступления в силу
29.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 621-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության կողմից անհատույց օգտագործման նպատակով «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված թթվածնային դիմակների (3 տեղ, 806.4 կգ ընդհանուր քաշով, 20,562.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,130 ԱՄՆ-ի դոլար, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 621-Ա որոշման

 

ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԸ

 

NN

ը/կ

Շահառու

Տրամադրվող օգնություն

Արժեքը
(ԱՄՆ-ի

դոլար)

1.

ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ

ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ

թթվածնային դիմակներ 660 հատ

3,020.18

2.

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

թթվածնային դիմակներ 1,430 հատ

6,542.18

3.

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ

թթվածնային դիմակներ 835 հատ

3,820.19

4.

«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ»
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ

թթվածնային դիմակներ 2,035 հատ

9,310.2

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան


28.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան