«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2005 թվականի N 975-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի խորհուրդը ձևավորվում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:
(1.1-ին կետը լրաց. 20.01.11 N 28-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական բուհերի կանոնադրություններում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն կարգից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:
բ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել բուհերից խորհուրդների անդամների թեկնածությունների առաջադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2. Խորհուրդը ձևավորվում է հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:
3. Խորհրդի անդամների թիվը սահմանում է հաստատության հիմնադիրը (այսուհետ` հիմնադիր)՝ հաստատության կանոնադրությամբ:
(3-րդ կետը լրաց. 09.11.05 N 1895-Ն, փոփ. 08.09.21 N 1448-Ն)
4. Հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`
ա) հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.
բ) հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.
գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:
5. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`
ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),
բ) հաստատության ուսանողական խորհուրդը ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,
գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը։
6. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(6-րդ կետը խմբ. 08.09.21 N 1448-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):
(7-րդ կետը խմբ. 08.09.21 N 1448-Ն)
8. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
9. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:
10. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն,
բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,
գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,
դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,
ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:
11. Խորհրդի անդամի լիազորությունները` լիազոր մարմնի ներկայացմամբ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
12. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կարգի 4-8-րդ կետերի պահանջներին՝ համապատասխան:
(12-րդ կետը փոփ. 09.11.05 N 1895-Ն)
13. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:
(հավելվածը լրաց., փոփ. 09.11.05 N 1895-Ն, լրաց. 20.01.11 N 28-Ն, փոփ., խմբ. 08.09.21 N 1448-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.09.2021, N 1448-Ն | 09.09.2021, N 975-Ն | |
20.01.2011, N 28-Ն | 30.01.2011, N 975-Ն | |
09.11.2005, N 1895-Ն | 01.12.2005, N 975-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|