Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-112-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.07.2005-09.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.759
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.05.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.06.2005
Дата вступления в силу
04.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Հոդված 2. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ծառայողները, ոստիկանության զորքերի զինծառայողները և ոստիկանության քաղաքացիական ծառայողները.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողները կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

գ) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք։

Հոդված 3. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կամ այլ պետական կառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով։

Հոդված 4. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, «Մարտական ծառայության» մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո։ 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան

       
2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-112-Ն