ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 610-Ա
«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպության կողմից՝ անհատույց օգտագործման նպատակով, «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (10 տեղ, 3,199 կգ ընդհանուր քաշով, 66,150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,560.25 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 610-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
հ/հ |
ապրանքի անվանում |
տեղ |
հատ |
արժեք $ |
քաշ բրուտտո կգ |
1 |
Թթվածնային սարք 5լ իր տրանսֆորմատորով |
7 |
100 |
67,392.25 |
2,207.5 |
2 |
Անզգայացման հավաքածու |
1 |
11 |
2,206 |
117 |
3 |
Անզգայացման մեքենա Narkomed 6000 |
1 |
1 |
4,056 |
435 |
4 |
Անզգայացման մեքենա Narkomed 6400 |
1 |
1 |
4,056 |
439,5 |
|
|
10 |
114 |
77,710.25 |
3,199 |
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
հ/հ |
Շահառու |
Տրամադրվող օգնություն |
Արժեքային (ԱՄՆ-ի դոլար) |
1 |
Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա |
Թթվածնային սարք 5լ իր տրանսֆորմատորով 100 հատ |
67,392.25 |
2 |
Գյումրի բժշկական կենտրոն ՓԲԸ |
Անզգայացման հավաքածու 5 հատ Անզգայացման մեքենա Narkomed 6000 |
1,003 4,056 |
3 |
«ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ |
Անզգայացման հավաքածու 6 հատ Անզգայացման մեքենա Narkomed 6400 |
1,203 4,056 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |