ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 613-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ-4» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 7,410,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-4» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 613-Ա որոշման |
«Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում - 4»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Տավուշի մարզում աղետներին՝ ներառյալ բնական աղետներին, համաճարակներին, մարդածին աղետներին դիմակայելու կենտրոնի տեխնիկական հագեցում և կահավորում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիա (Շվեյցարիայի Համադաշնություն, քաղ․ Ժնև, Խաղաղության պողոտա 19) |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀՀ, քաղ. Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
7,410,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի համայնքները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
25 հուլիս 2021 թ. 25 դեկտեմբեր 2021 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է իրականացնել դիմակայունության կենտրոնի կահավորում 3,350,000 դրամի չափով և տեխնիկապես հագեցում 3,640,480 դրամի չափով, ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում՝ Տավուշի մարզում աղետների դիմակայունության մեխանիզմները կատարելագործելու նպատակով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Գրասենյակային կահույքի ձեռքբերում՝ 3,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում Համակարգչային տեխնիկայի և պարագաների ձեռքբերում՝ 3,640,480 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի ս. թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր՝ 6 990 480 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը ներառում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ադմինիստրատիվ (կոմունալ ծախսեր և բանկային վճարումներ)՝ ընդհանուր 419 520 դրամ արժողությամբ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվում է աղետների կառավարման ոլորտի պետական լիազոր մարմնի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիային, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
22.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|