Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-181-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2005-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1512
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2004
Дата вступления в силу
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 863-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1.0 մլն դրամը: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են` ելնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-181-Ն