Գլխավոր տեղեկություն
Номер
N 774-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.07.2021
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
21.07.2021
Дата вступления в силу
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 774-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Տիեզերական գործունեության ոլորտի զարգացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խումբ:

2. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբում ներգրավված պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

4. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և մշակել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության զարգացման առաջնահերթ ուղղությունները և ռուսական կողմին ներկայացնել դրանց իրագործման վերաբերյալ առաջարկությունը՝ հետագա համագործակցության կազմակերպման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 


21.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի N 774-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (աշխատանքային խմբի ղեկավար)

ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակ

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ

«Գեոկոսմոս» ՓԲԸ

ՀՀ ԳԱԱ-ի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի N 774-Ա

 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ապահովման հայկական կողմի աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) նպատակի, գործառույթների, գործունեության, աշխատանքների համակարգման, կազմակերպման և ղեկավարման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի հիմնական նպատակը տիեզերական գործունեության ոլորտի զարգացումն է:

3. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:

 

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Աշխատանքային խմբի խնդիրն է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության ուղղությունների հստակեցումը, անելիքների որոշակիացումը, տիեզերական տեխնոլոգիաների նախագծման, մշակման և արտադրության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը:

5. Աշխատանքային խումբն իր առջև դրված խնդիրների կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ուսումնասիրում է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կարիքները և սահմանում է համագործակցության ուղղությունները.

2) վերհանում է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կարիքները և առաջնահերթությունները.

3) ուսումնասիրում է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության հնարավորությունները և իրականացնում գույքագրում.

4) ռուսական կողմի աշխատանքային խմբի հետ քննարկում է համագործակցության հիմնական ուղղությունները և նախանշում դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները.

5) տիեզերական գործունեության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող աշխատանքներին և գույքագրմանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ հետազոտություններ և ուսումնասիրություններ անելու նպատակով կարող է իրականացնել այցելություններ և հանդիպումներ.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հանձնարարված և սույն կարգով չնախատեսված այլ աշխատանքներ:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

7. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը:

8. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում աշխատանքային խմբի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ աշխատանքային խմբի ղեկավարի համաձայնությամբ:

9. Աշխատանքային խմբի արտահերթ նիստ կարող է գումարվել աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ աշխատանքային խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

10. Աշխատանքային խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի անդամների առնվազն 2/3-ը:

11. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

12. Աշխատանքային խմբի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերն աշխատանքային խմբի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ՝ բացառությամբ հրատապ դեպքերի: Տվյալ դեպքում աշխատանքային խմբի անդամները նիստի օրակարգի և այլ անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթանում են նիստի ընթացքում:

13. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում կարող է տեղեկացնել աշխատանքային խմբի ղեկավարին՝ իրեն փոխարինող անձի թեկնածության առաջարկը ներկայացնելով նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ:

14. Աշխատանքային խմբի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ:

 

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

15. Աշխատանքային խմբի ղեկավարը`

1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.

3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի լիազորությունների կատարումը հանձնարարում է աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկին.

4) նշանակում է աշխատանքային խմբի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

5) աշխատանքային խմբի աշխատանքների և ընթացքի մասին աշխատանքային խմբի կողմից պատրաստված տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ յուրաքանչյուր ամիս.

6) հաստատում է աշխատանքային խմբի անդամների անհատական կազմը, աշխատանքային խմբի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.

7) որոշում է կայացում աշխատանքային խմբի աշխատանքներում փորձագետներ և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ներգրավելու մասին.

8) վերլուծություններ կամ ուսումնասիրություններ կատարելու նպատակով աշխատանքային խմբի անդամներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ.

9) իրականացնում է աշխատանքային խմբի գործունեությամբ պայմանավորված՝ իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

16. Աշխատանքային խմբի անդամը՝

1) պարտավոր է անձամբ մասնակցել աշխատանքային խմբի նիստերին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ դրա մասին նախօրոք գրավոր տեղեկացնել աշխատանքային խմբի ղեկավարին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը).

2) կարող է աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր (հատուկ) կարծիք.

4) քվեարկում է աշխատանքային խմբի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) աշխատանքային խմբի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) առաջարկ է ներկայացնում աշխատանքային խմբի աշխատանքներում փորձագետների և պետական այլ մարմինների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ.

8) իրականացնում է ուսումնասիրություններ և վերլուծական աշխատանքներ և դրանց արդյունքում կազմում է համապատասխան տեղեկանքներ.

9) իրականացնում է աշխատանքային խմբի անդամի կարգավիճակով պայմանավորված այլ գործառույթներ.

10) պաշտոնից ազատվելու պահից կորցնում է աշխատանքային խմբի անդամությունը: Նրա փոխարեն աշխատանքային խմբին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան