Գլխավոր տեղեկություն
Номер
N 8-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.09.2021-02.07.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.02.01/4(573) Հոդ.37
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.01.2017
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.01.2017
Дата вступления в силу
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 8-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.05.21 N 14-Ն)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 118-րդ հոդվածի 2-րդ մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ. 26.08.21 N 211-Ն)

1. Սահմանել հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու վիճակահանությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.05.21 N 14-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 8-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՎԱՍԱՐ ԹՎՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 11.05.21 N 14-Ն)

 

1. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)

3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուներից ընտրված թեկնածուին որոշելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թեկնածուների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից մեկի վրա նշում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 2 և ավելի թեկնածուները քվեաթերթիկում իրենց ազգանունների հերթականությամբ վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
      (4-րդ կետը փոփ. 11.05.21 N 14-Ն)

5. Վիճակահանության թերթիկը հանելուց հետո ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:

6. (կետն ուժը կորցրել է 11.05.21 N 14-Ն)

7. Համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքները գրառում է հանձնաժողովի գրանցամատյանում և վիճակահանության արդյունքի հիման վրա ընդունում որոշում՝ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամներ ընտրվելու մասին:

8. Թեկնածուների համաձայնությամբ վիճակահանությունը կարող է կազմակերպվել համակարգչային եղանակով: Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու համար թեկնածուները տալիս են գրավոր համաձայնություն:

9. Համակարգչային եղանակով վիճակահանություն կազմակերպելու դեպքում թեկնածուների ազգանունները, անունները քվեաթերթիկում նշված հերթականությամբ մուտքագրում են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրությամբ առանձնացնում է ընտրված թեկնածուին:

 (հավելվածը փոփ. 11.05.21 N 14-Ն)