Գլխավոր տեղեկություն
Номер
N 85-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2019-09.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.03.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.03.2019
Дата вступления в силу
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 85-Ա


«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ք. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) իրականացվող` 554,831,134 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Առանց ծնողական խնամքի մնացած պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Էրեբունի» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,333,333՝ դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.03.0127, N 015.08.13.0127 և N 011.08.13.0127 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,133,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 400,325 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2005 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 010634092 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

5) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2018 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 2,955,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02507464) 2018 թվականի նոյեմբերի 7-ին կնքված N PD-01-01-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի վճարովի ծառայությունների մատուցում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2019 թ. մարտի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 85-Ա

որոշման


ԾՐԱԳԻՐ


«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»

1.

Ծրագրի նպատակը

Առանց ծնողական խնամքի մնացած 15-23 տարեկան պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ խնամք և դաստիարակություն՝ ընտանեկան մոտեցման կիրառմամբ։

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից։

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ՝ 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, ք. Երևան Հր. Քոչարի շենք 8 բն. 18-19, Երզնկյան փող. տուն 79 և Նար-Դոսի փող. 34 հասցեներում գտնվող երիտասարդական տներում։
Ծրագիրն առնչվում է սոցիալական բնագավառին։

6.

Ծրագրի բյուջեն

01.01.2019-31.12.2021 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 554 831 134 դրամ։
Ծրագրի ֆինանսական աղբյուր է «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպությունը (Հերման-Գմայներ փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրի շահառուներ են ծնողական խնամքից զրկված 15-23 տարեկան այն պատանիներն ու երիտասարդները, որոնք ընդգրկված են եղել «ՍՕՍ-մանկական գյուղեր» ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերի ծրագրում։ Ներկայումս ծրագրում ընդգրկված են 90 պատանիներ ու երիտասարդներ։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 01.01.2019-31.12.2021 թվականների ընթացքում (և կրում է շարունակական բնույթ)։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ընդհանուր թվով 90 երիտասարդների խնամքի և դաստիարակության իրականացում ՍՕՍ-երիտասարդական տների և կիսաանկախ բնակության փուլի շրջանակներում (ընտանեկան բյուջե)՝ 3 տարվա համար կազմում է 122 471 788 դրամ (որից 74 666 398 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

1.1. սնունդ՝ 29 909 654 դրամ.

1.2. լվացող նյութեր և հիգիենայի պարագաներ՝ 3 566 633 դրամ.

1.3. հագուստ և կոշիկ՝ 14 329 103 դրամ.

1.4. դպրոցական ծախսեր՝ 2 064 893 դրամ (հարկային

արտոնություն չի պահանջվում).

1.5. գրպանի գումար՝ 9 135 585 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

1.6. այլ ընտանեկան ծախսեր՝ 3 567 320 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

1.7. կիսաանկախ փուլում գտնվող երիտասարդների նպաստ՝ 59 898 600 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)։

2. Կրթադաստիարակչական ծրագրերի, մարզամշակութային միջոցառումների և ամառային հանգստի կազմակերպում՝ 3 տարվա համար կազմում է 80 917 500 դրամ (որից 65 602 500 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

2.1. մասնագիտական պատրաստության պարապմունքներ (մասնագետների վարձավճար) և ուսման վարձեր՝ 61 702 500 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

2.2. մասնագիտական պիտույքներ և պարագաներ՝ 4 380 000 դրամ.

2.3. բովանդակալից ժամանցի կազմակերպում՝ 3 900 000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում).

2.4. ամառային հանգստի կազմակերպում՝ 10 935 000 դրամ։

3. Առաջնային առողջության պահպանում և հոգեբանական աջակցություն երիտասարդներին՝ 3 տարվա համար կազմում է 19 737 120 դրամ (որից 3 330 000 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

3.1. երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայք, բժշկական օժանդակ սարքավորումներ՝ 16 407 120 դրամ.

3.2. հոգեբանական աջակցություն երիտասարդներին՝ 3 330 000 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)։

4. Կոմունալ ծառայություններ (ծրագրային ծախսեր)՝ 3 տարվա համար կազմում է 8 913 978 դրամ (որից 220 170 դրամի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

4.1. էլեկտրաէներգիայի վարձավճար՝ 2 782 086 դրամ.

4.2. ջրամատակարարման վարձավճար՝ 751 584 դրամ.

4.3. գազամատակարարման վարձավճար 4 959 738 դրամ.

4.4. աղբահանություն վարձավճար 200 400 դրամ.

4.5. գույքահարկի վճար՝ 220 170 դրամ (հարկային արտոնություն չի պահանջվում)։

5. Գույքի ձեռքբերում և վերանորոգում, այդ թվում՝ երիտասարդական տների շինությունների վերանորոգում և արդիականացում՝ 3 տարվա համար կազմում է 26 392 978 դրամ.

5.1. երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում՝ 7 974 000 դրամ.

5.2. կահույքի ձեռքբերում և վերանորոգում՝ 3 573 000 դրամ.

5.3. էլեկտրական սարքավորումների՝ սառնարանների, գազօջախների, լվացքի մեքենաների, համակարգչի ձեռքբերում և վերանորոգում՝ 14 845 978 դրամ։

6. Երիտասարդների աոաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս, նրանց համար վարձակալված բնակարանների վարձավճար և աջակցություն բնակարան ձեռք բերելու հարցերում՝ 3 տարվա համար կազմում է 54 500 001 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

6.1. երիտասարդների աոաջին անհրաժեշտության պարագաներ բնակության կիսաանկախ փուլ տեղափոխվելիս՝ 3 600 000 դրամ.

6.2 երիտասարդների համար վարձակալված բնակարանների վարձավճար՝ 35 900 001 դրամ.

6.3 աջակցություն երիտասարդներին բնակարան ձեռքբերելու հարցերում՝ 15 000 000 դրամ։

7. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ 3 տարվա համար կազմում է 132 457 506 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում).

7.1 երիտասարդական տների մանկավարժներ՝ 123 991 326 դրամ, 13 աշխատակից.

7.2 երիտասարդական տների խոհարարներ՝ 8 466 180 դրամ, 2 աշխատակից։

Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 109 440 263 դրամ։

1. Հանրային կապեր.

2. Աշխատակազմի ծախսեր.

3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ.

4. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ

5. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր.

6. Կոմունալ ծառայություններ (վարչական ծախսեր).

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սննդի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 29 909 654 դրամ.

2. Լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 3 566 633 դրամ.

3. Հագուստի և կոշիկի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 14 329 103 դրամ.

4. Մասնագիտական պիտույքների և պարագաների ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 4 380 000 դրամ.

6. Ամառային հանգստի կազմակերպում ճամբարային և առողջարանային համալիրներում 3 տարվա համար կազմում է 10 935 000 դրամ.
7. Երիտասարդների առաջնային առողջության պահպանման համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 16 407 120 դրամ.

8. Երիտասարդական տների շինությունների (երիտասարդական տներ, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգեր) վերանորոգում և արդիականացում՝ 3 տարվա համար կազմում է 7 974 000 դրամ.
9. Կահույքի, էլեկտրական սարքավորումների և համակարգիչների վերանորոգում՝ 3 տարվա համար կազմում է 4 473 688 դրամ.
10. Կահույքի, էլեկտրական սարքավորումների (սառնարաններ, գազօջախներ, լվացքի մեքենաներ) և համակարգիչների ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 13 945 290 դրամ.
11. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ (վարչական ծախսեր) 3 տարվա համար կազմում է 21 270 000 դրամ.
11.1. հեռախոսի վարձավճար՝ 6 150 000 դրամ.
11.2. ինտերնետի վարձավճար՝ 4 428 000 դրամ.

11.3. փոստային ծառայություն՝ 4 800 000 դրամ.
11.4. գրասենյակային պարագաներ՝ 5 892 000 դրամ.

12. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում՝ 3 տարվա համար կազմում է 9 827 340 դրամ.
13. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութի ձեռքբերում՝ 3 տարվա համար կազմում է 10 638 000 դրամ.
14. Ֆիլմերի, լուսանկարների, գովազդային նյութերի և տպագրությունների ձեռքբերում 3 տարվա համար կազմում է 2 355 000 դրամ.
15. Ներկայացուցչական ծախսեր՝ 3 տարվա համար կազմում է 3 600 000 դրամ.

16. Արտաքին միջոցառումներ (ֆուրշետներ և տոնակատարություն)՝ 3 տարվա համար կազմում է 3 300 000 դրամ.
17. Կոմունալ ծառայություններ (ծրագրային և վարչական ծախսեր)՝ 3 տարվա համար կազմում է 13 649 208 դրամ.
17.1. էլեկտրաէներգիայի վարձավճար՝ 4 582 086 դրամ.
17.2. ջրամատակարարման վարձավճար՝ 1 065 984 դրամ.
17.3. գազամատակարարման վարձավճար 7 659 738 դրամ.
17.4. աղբահանություն վարձավճար 341 400 դրամ։

  11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.01.2019 - 31.12.2021 թվականների համար կազմում են 109 440 263 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 19.72 տոկոսը.

այդ թվում՝

1. Հանրային կապեր՝ 3 տարվա համար կազմում է 9 255 000 դրամ.

1.1. ֆիլմեր և լուսանկարներ՝ 750 000 դրամ.

1.2. ներկայացուցչական ծախսեր՝ 3 600 000 դրամ.

1.3. գովազդային նյութեր և տպագրություններ՝ 1 605 000 դրամ.

1.4. արտաքին միջոցառումներ (ֆուրշետներ և տոնակատարություն)՝ 3 300 000 դրամ.

2. Աշխատակազմի ծախսեր՝ 3 տարվա համար կազմում է 42 454 062 դրամ, ընդ որում՝

2.1. աշխատավարձ (վարչական անձնակազմ) կազմում է 38 713 662 դրամ, 3 աշխատակից.

2.2. աշխատակազմի վերապատրաստման ծախսեր՝ 3 740 400 դրամ.

3. Հեռահաղորդակցություն և գրասենյակային պարագաներ՝ 3 տարվա համար կազմում է 21 270 000 դրամ.

3.1. հեռախոսի վարձավճար՝ 6 150 000 դրամ.

3.2. ինտերնետի վարձավճար՝ 4 428 000 դրամ.

3.3. փոստային ծառայություն՝ 4 800 000 դրամ.

3.4. գրասենյակային պարագաներ՝ 5 892 000 դրամ.

4. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում և վառելանյութ՝ 3 տարվա համար կազմում է 20 465 340 դրամ.

4.1. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander  մակնիշի ավտոմեքենաների) նորոգում, տեխնիկական սպասարկում, շահագործում 9 827 340 դրամ.

4.2. Տրանսպորտային միջոցի (Opel Zafira, Opel Antara և Mitsubishi Outlander մակնիշի ավտոմեքենաների) վառելանյութ 10 638 000 դրամ.

5. Այլ ընթացիկ և չնախատեսված ծախսեր՝ 3 տարվա համար կազմում է 11 040 461 դրամ.

այդ թվում՝

5.1. ապահովագրություն՝ 8 175 000 դրամ.

5.2. բանկային, չնախատեսված վարչական և ընթացիկ ծախսեր և այլն՝ 2 865 461 դրամ.

6. Կոմունալ ծառայություններ (վարչական ծախսեր)՝ 3 տարվա համար կազմում է 4 955 400 դրամ, այդ թվում՝

6.1. էլեկտրաէներգիայի վարձավճար՝ 1 800 000 դրամ.

6.2. ջրամատակարարման վարձավճար` 314 400 դրամ.

6.3. գազամատակարարման վարձավճար՝ 2 700 000 դրամ.
6.4. աղբահանության վարձավճար՝ 141 000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ